Շանդունի թերակղզի
Appearance
(Վերահղված է Շանդունից)
Ընդհանուր մակերեսը | 35 000[1] կմ² | |
Երկիր | Չինաստան | |
Վիքիպահեստում |
Շանդունի թերակղզի (չինարեն ավանդ. 山東半島, հեշտ. 山东半岛 , պինին: Shāndōng Bàndǎo, պալլ.: Շանդուն Բանդաո), թերակղզի Չինաստանի արևելքում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
350 կմ մտնում է Դեղին ծովի մեջ։ Մակերևույթը լեռնոտ է, ափերը կտրտված են ծոցերով։ Բարձրությունը մինչև 923 մ է։ Լեռները ծածկված են թփուտներով։ Ափամերձ և միջլեռնային հարթավայրերը խիտ են բնակեցված։
Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան ցորենի, գետնանուշի, ծխախոտի ցանքատարածություններ, մրգատու այգիներ։ Շանդունում են Ցինդաո, Ցանտայ, Վեյհայ նավահանգիստները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Шаньдунський пiвострiв (ուկր.) // Украинская советская энциклопедия / Бажан, Микола Платонович. — К․, 1985. — Т. XII: Функционализм-Ящур.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդունի թերակղզի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |