ՀՀ արգելավայրեր
(Վերահղված է Հայաստանի արգելավայրերից)
Արգելավայրերը մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածքներն են, որտեղ ապահովվում են էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համալիրների և նրանց տարրերի տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը։ Ներկայումս հանրապետությունում ստեղծված են 26 արգելավայրեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 102 212.93 հա, որը Հայաստանի տարածքի 3.44%-ն է[1]։
- Արջատխլենու (պահպանվում են ռելիկտային արջատխլենու և կենու պուրակներ)
- Ախնաբադի կենու (300-400 տարեկան ռելիկտային կենու եզակի պուրակ)
- Արագածի ալպյան (Քարի լիճը և շրջակա ալպյան բուսականությունը)
- Արզական-Մեղրաձորի (հազվագյուտ և արժեքավոր կենդանիներ՝ այծյամ, ազնվացեղ եղջերու, գորշ արջ)
- Բանքսի սոճու (եզակի տնկարկային պուրակ)
- Բողաքարի (արաքսյան կաղնի, սագասոխուկ, Թախտաճյանի խլածաղիկ)
- Գանձարարի
- Գետիկի (լեռնային անտառներ, այծյամ, գորշ արջ, մարեհավ)
- Գիհու նոսրանտառային (եզակի և ռելիկտային ծառակերպ գիհու նոսր անտառներ ու նրանց բնորոշ բուսական և կենդանական համակեցություններ)
- Գորիսի (տարածաշրջանի եզակի բուսական և կենդանական աշխարհներ՝ այծյամ, բծավոր եղջերու, գորշ արջ, կովկասյան մարեհավ)
- Գոռավանի ավազուտներ (մնացորդային սորուն ավազների եզակի բույս, և կենդանական տեսակներ՝ մատիտեղանման գեղածնկիկ, նեղատերև հազարատերևուկ, Մարշալի իշակաթնուկ և այլն)
- Գյուլագարակի (եզակի ռելիկտային սոճու անտառներ)
- Եղեգնաձորի (հազվագյուտ և անհետացող կենդանիներ՝ բեզոարյան այծ, մուֆլոն, հովազ,ցորենի վայրի ցեղակիցների բազմազանություն)
- Իջևանի (այծյամ, ազնվացեղ եղջերու, գորշ արջ)
- Հանքավանի ջրաբանական («Հանքավան» հանք, ջուր)
- Հերհերի նոսրանտառային (ռելիկտային ծառակերպ գիհու նոսր անտառներ և տանձի մնացորդային այգի և տրագականտային աստրագալներ)
- Կովկասյան մրտավարդենու (Կովկասյան մրտավարդենի)
- Մարգահովիտի (անտառային կենդանիներ՝ այծյամ, ազնվացեղ եղջերու, գորշ արջ, կովկասյան մարեհավ)
- Որդան կարմիր (որդան կարմիր և որդնախոտի եզակի բույս, համակեցություն)
- Ջերմուկի անտառային (լեռնային անտառներ, հազվագյուտ կենդանիներ՝ հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, վարազ, արջ և այլն)
- Ջերմուկի ջրաբանական («Ջերմուկ» հանք, ջուր)
- Սոսու պուրակ (սոսու բնական պուրակ)
- Սև լիճ (բարձրլեռնային հրաբխային ծագման եզակի ջրավազան և նրա հարակից բնատարածքներ, 102 տեսակի անոթավոր բույսեր, ալպյան գոտու բուսական և կենդանական համակեցություններ)
- Խոր վիրապ (ջրաճահճային էկոհամակարգեր և բնորոշ բույսերի և կենդանիների տեսակներ)
- Գիլան (լեռնաանտառային էկոհամակարգեր)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |