Jump to content

Արցախի Հանրապետության զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի Հանրապետության զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչԱրցախ
Հաստատված1992 նոյեմբերի 17
ԹագԱրտաշեսյանների
ՎահանՄե՛նք ենք մեր սարերը
Արցախի դրոշը
ՎահանաբռնիչներԱրծիվ
ՀիմքՀացահատիկ, խաղող, ժապավեն, թթենու պտուղներ
Այլ տարրերՊատկերված է Մե՛նք ենք մեր սարերը Արցախի դրոշով
ՕգտագործումՏարադրամի վրա, խորհրդարանում, պաշտոնական հաստատություններում, անձնագրերի և պաշտոնական փաստաթղթերի վրա
Զինանշանի հեղինակԼավրենտ Ղալայան

Արցախի Հանրապետության զինանշան, հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ազատ, իրավական պետության խորհրդանիշն է. հաստատվել է Արցախի գլխավոր խորհրդի կողմից 1992 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ։

Իրենից ներկայացնում է մի թևատարած արծիվ, որը կրում է Արտաշեսյանների արքայատոհմի թագը, իսկ գլխավերևում տարածվում են արևի ճառագայթները։ Կենտրոնում դրված է վահան, որի վրա պատկերված են Արցախի դրոշը (հորիզոնական դիրքով) և Ստեփանակերտի մոտ գտնվող «Մենք ենք մեր սարերը» («Տատիկ և Պապիկ») հուշարձանը՝ Մեծ Քիրս լեռան ֆոնին։ Ներքևի մասում արծվի ճանկերի մեջ խաղողի վազեր են, թթենու պտուղներ, ցորենի հասկեր։ Վերևի կիսաշրջանաձև ժապավենի վրա արված է հայերեն մակագրություն՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Արցախ»։ Զինանշանի հեղինակն է Լավրենտ Ղալայանը։