Սինագոգ
Appearance
(Վերահղված է Ժողովարանից)
հոդվածաշարի մաս |
Հրեաներ և հուդայականություն |
---|
|
Կատեգորիա Պորտալ |
Սինագոգ կամ ժողովարան կամ ժողովուրդ, հուդայական կրոնի պաշտամունքային կառույց, աղոթարան, որտեղ կատարվում են ժամերգություն, Հնգամատյանի (մովսեսական օրենքներ), Թալմուդի, հրեական կրոնաէթնիկական և իրավական դրույթների ընթերցանություն։ Ձևավորվել է Պաղեստինում, մ.թ.ա. IV դարում, և Եգիպտոսում՝ մ.թ.ա. III դարում։ Մ.թ.ա․ 70 թվականին հռոմեացիների՝ Երուսաղեմի տաճարի ավերումից և հրեաների նոր տարագրությունից հետո սինագոգներ են կառուցվել այն վայրերում (Միջին Արևելք, Հռոմեական կայսրություն և այլն), որտեղ ապրում էին հրեաներ։ Սինագոգի ճարտարապետական տիպերը բազմազան են. ընդհանրությունն ուղղանկյուն հատակագիծն է, 3 կամ 5 նավով աղոթասրահը, «պատգամի տապանը» (արևելյան պատի մոտ) և սրբազան տեքստերի ընթերցանության համար նախատեսված ամբիոնը։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինագոգ» հոդվածին։ |
|