Արցախի Հանրապետության դրոշ (նաև՝ Արցախի Հանրապետության պետական դրոշ կամ Արցախի դրոշ), Արցախի Հանրապետությանպետական խորհրդանիշներից մեկը։ Հաստատվել էր 1992 թվականի հունիսի 2-ին երկրի Գերագույն խորհրդի որոշմամբ[3]։ Չեղյալ է հայտարարվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։
Արցախի Հանրապետության դրոշը իրենից ներկայացնում էր ուղղանկյունաձև պաստառ (կտոր), որը բաժանված է հորիզոնական երեք համահավասար մասերի և ունի կարմիր, կապույտ նարնջագույն գույներ, որոնք դասավորված են վերևից ներքև։ Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա՝ խորհրդանշելով Արցախի բաժանումը մայր Հայաստանից։ Դրոշի լայնության և երկարության հարաբերակցությունը կազմում է 1:2 չափերի[3][4]։
¹ Գտնվում է նաև Ասիայում: ² Մշակութային առումով մտնում է Եվրոպայի կազմի մեջ, սակայն աշխարհագրականորեն Ասիայի: ³ Ճանաչված է ՄԱԿ-ի 4 պետություն-անդամների կողմից: 4 Ճանաչված է ՄԱԿ-ի 60 պետություն-անդամների կողմից: 5 Ճանաչել է Թուրքիան: