Սանսկրիտ (դեվանգարի։ संस्कृता वाच्, saṃskṛtā vāk, «գրական լեզու»), Հնդկաստանի հին գրական լեզու՝ իր բարդ սինթետիկ քերականությամբ։ Սանսկրիտ բառը նշանակում է «մշակված, կատարյալ»[5]։ Սանսկրիտով գրված ամենավաղ գրական հուշարձանների տարիքը հասնում է մինչև 3,500 տարեկանի (մ.թ.ա. II հազարամյակ)։
Այս մշակույթը գլխավորապես ներկայացված է հինդուիստական կրոնական տեքստերում, և, ինչպես լատիներենն ու հունարենը Արևմուտքում, սանսկրիտն էլ Արևելքում հաջորդ դարաշրջաններում դարձավ գիտնականների և կրոնական գործիչների միջմշակութային հաղորդակցության լեզուն։ Ներկայումս Հնդկաստանի պաշտոնական 22 լեզուներից մեկն է[12]։ Սանսկրիտի քերականությունը չափազանց բարդ է և արխայիկ, գտնում են, որ սանսկրիտն աշխարհի թեքական լեզուներից մեկն է։ Սանսկրիտի բառապաշարը հարուստ է և ոճաբանորեն բազմակերպ։
↑Սկզբնապես սանսկրիտը կիրառվում էր իբրև քրմական դասի ընդհանուր լեզու, այն դեպքում, երբ կառավարող վերնախավը նախընտրում էին խոսել պրակրիտիիով։ Վերջնականապես սանսկրիտը դառնում է կառավարող վերնախավի լեզուն արդեն ուշ անտիկ ՝ Գուպտերի (IV—VI դդ.)դարաշրջանում։ Այսպես, գտնում են, որ սանսկրիտ գրականության հիմնական մասը գրվել է հենց Գուպտյան կայսրության դարաշրջանում
↑Տե՛ս. Г. М. Бонгард-Левин, Г. Ф. Ильин. Индия в древности. М., 1985. — Стр.24,39.
↑Տե՛ս Бэшем А. Л. Чудо, которым была Индия, пер. с англ. М., 1977
↑Տե՛ս В. А. Кочергина. Учебник санскрита. М., Филология. 1994 — Вступление.
Gretil: Göttingen Register of Electronic Texts in Indian Languages, a cumulative register of the numerous download sites for electronic texts in Indian languages