Ռամալլա կամ Ռամալլահ (արաբ․՝ رام الله (رام الله(օգնություն • ինֆո)), եբրայերեն՝ רמאללה), քաղաք Հորդանան Գետի Արևմտյան Ափի կենտրոնական մասում, որը մերձ է Էլ Բիրեին։ Գտնվում է Երուսաղեմից 13 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա։ Այժմ Ռամալլան Պաղեստինյան Ինքնավարության վարչական մայրաքաղաքն է։ Բնակչությունը 27 460 մարդ է (2007)[1]։ Բնակչության մոտավորապես կեսը կազմում են քրիստոնյա, իսկ մյուս կեսը մուսուլման արաբները։