Նիկոլայ Յուդենիչ
Նիկոլայ Յուդենիչ | |
---|---|
ռուս.՝ Николай Николаевич Юденич | |
հուլիսի 18 (30), 1862 - հոկտեմբերի 5, 1933[1][2][3][…] (71 տարեկան) | |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Կանն[4] |
Գերեզման | Russian Orthodox Cemetery in Nice և St. Michael the Archangel Church |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | Հետևազորի գեներալ |
Հրամանատարն էր | 18th riflemen regiment?, Կովկասի բանակ (Ռուսական կայսրություն, 1914-1918) և Northwestern Army? |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-ճապոնական պատերազմ, Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Q4342940?, Battle of Sandepu?, Մուկդենի ճակատամարտ, Russian involvement in the Persian Constitutional Revolution?, Սարիղամիշի ճակատամարտ, Մանազկերտի ճակատամարտ (1915), Ալաշկերտի ռազմագործողություն, Battle of Koprukoy?, Էրզրումի ճակատամարտ, Trebizond Campaign?, Երզնկայի ճակատամարտ, Բիթլիսի ճակատամարտ, Էստոնիայի անկախության պատերազմ և Offensive of the North-Western Army in Autumn 1919? |
Կրթություն | Գենշտաբի ակադեմիա |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Նիկոլայ Նիկոլայևիչ Յուդենիչ (ռուս.՝ Николай Николаевич Юденич, հուլիսի 18 (30), 1862, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 5, 1933[1][2][3][…], Կանն[4]), ռուս ռազմական գործիչ, հետևազորի գեներալ (1915)։ Ռուսական ամենահաջող գեներալներից մեկն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ղեկավարել է հակաբոլշևիկյան զորքերը հյուսիսարևմտյան ուղղության վրա ու Հյուսիսարևմտյան հանրապետության պաշտպանության նախարար։ Սբ. Գեորգիի 2-րդ դասի շքանշանի վերջին ասպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1862 թվականի հուլիսի 30-ին Մոսկվայում։ Առաջին համաշխարհային պատերազմում զբաղեցրել է Կովկասյան ռազմաճակատի շտաբի պետի պաշտոնը։ 1915 թվականին ջախջախել է Էնվեր փաշայի զորքը Սարիղամիշում։ Նույն թվականին լուրջ մարտեր է վարել Վան քաղաքի համար, որը մի քանի անգամ անցել է ձեռքից ձեռք։ 1916 թվականին գրավել է Էրզրումը, իսկ այնուհետև Տրապիզոնը։ Նույն թվականի վերջում ռուսական զորքերի հսկողության տակ էր անցել Արևմտյան Հայաստանի մեծ մասը[5]։
Բոլշևիկյան հեղափոխությունից հետո նա գլխավորել է Հյուսիս-արևմտյան հանրապետության նախարարի պաշտոնը՝ Ստեփան Գևորգի Լիանոսյանի կառավարության ներքո[6], իսկ հանրապետության կործանումից հետո տեղափոխվել է Ֆրանսիա։
Յուդենիչը մահացել է 1933 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Юденич Николай Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119112353 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Керсновский А. А. История Русской армии. Борьба на Кавказе.
- ↑ «Лианозовы. Короли серого и черного золота». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Յուդենիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 129)։ |
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Հոկտեմբերի 5 մահեր
- 1933 մահեր
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ռուս ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Տուբերկուլոզից մահացածներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ