Խոսե Լեանդրո Անդրադե
Անձնական տվյալներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ուրուգվայ[1] | |||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 22, 1901[2] կամ հոկտեմբերի 1, 1901[1] | |||||
Ծննդավայր | Սալտո, Ուրուգվայ | |||||
Մահվան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1957[3] կամ հոկտեմբերի 4, 1957[1] | |||||
Մահվան վայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ | |||||
Հասակ | 180 սանտիմետր | |||||
Քաշ | 73 կիլոգրամ | |||||
Դիրք | կիսապաշտպան, պաշտպան | |||||
Պատանեկան կարիերա | ||||||
| ||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||
Ազգային հավաքական | ||||||
| ||||||
| ||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խոսե Լեանդրո Անդրադե (իսպ.՝ José Leandro Andrade; նոյեմբերի 22, 1901[2] կամ հոկտեմբերի 1, 1901[1], Սալտո, Ուրուգվայ - հոկտեմբերի 5, 1957[3] կամ հոկտեմբերի 4, 1957[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան և պաշտպան, 1930 թվականի աշխարհի չեմպիոն, 1924 և 1928 թվականների Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Խաղացել է Մոնտեվիդեոյի «Պենյառոլ» (մինչև 1920 թվականը և 1932-1935 թվականներին), Միրամար Միսյոնես» (1921 թ.), «Բելյա Վիստա» (1922 թ., 1924 թ., 1936 թ.), «Ռեֆորմերս» (1923 թ.), «Նասյոնալ» (1925-1931 թթ.), «Ուոնդերերս» (1937 թ.), արգենտինական «Ատլանտա», «Արգենտինոս Յունիորս» (1936 թ.) ակումբներում
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոսե Լեանդրո Անդրադեն ծնվել է 1901 թվականին Սալտո քաղաքում։ Նրա մայրն արգենտինացի էր։ Հայրը, որը, ամենայն հավանականությամբ, եղել է Խոսե Իգնասիո Անդրադեն, ծննդյան վկայականում նշված է որպես վկա։ Խոսեի ծննդյան պահին Իգնասիոն, որ աֆրիկյան կախարդության մասնագետ էր, արդեն 98 տարեկան էր. նա Բրազիլիայից արտագաղթել էր դեռ այն ժամանակ, երբ այնտեղ ծաղկում էր ստրկությունը[4]։
Վաղ տարիքում Ժոզեն տեղափոխվել է մայրաքաղաքի Պալերմո թաղամասում և դաստիարակվել մորաքրոջ մոտ։ Նախքան պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելը որպես երաժիշտ աշխատել է պարահանդեսներում (նվագել է հարվածայիններ, ջութակ և դափ), ինչպես նաև կոշիկ մաքրող և լրագրավաճառ։
Անդրադեն իր վիրտուոզ խաղի և գնդակը վարելու տեխնիկայի (որ հիշեցնում է պար) շնորհիվ Եվրոպայի հանդիսատեսին գրավել է դեռ 1924 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Փարիզում։ Ֆրանսիական մամուլը նրան տվել է «Սև հրաշք», «Սև մարգարիտ», ինչպես նաև «ֆուտբոլի երաժիշտ» մականունները։ 1928 թվականին հավաքականի հետ նա Եվրոպայում երկրորդ անգամ հաղթեց Օլիմպիական խաղերում, այս անգամ՝ Ամստերդամում։
Անդրադեն հանդես է եկել եզրային կիսապաշտպանի դիրքում։ 1930 թվականի աշխարհի առաջնությունից առաջ ստացել է լուրջ վնասվածք և վտանգ կար, որ նա ստիպված կլինի ավարտել կարիերան, սակայն նա ապաքինվել է ու մասնակցել մրցաշարին՝ դառնալով աշխարհի չեմպիոն։
Պրոֆեսիոնալիզմի ներդրումից հետո արդեն ոչ երիտասարդ Անդրադեն չի կարողացել հարմարվել նոր չափանիշներին, և 1937 թվականին, փոխելով մի շարք ակումբներ, ավարտել է իր կարիերան։ 1933 թվականին հավաքականից հեռանալուց առաջ նա հասցրել էր անցկացնել 41 խաղ։
1950 թվականին Խոսե Լեանդրոն հրավիրվել է որպես պատվավոր հյուր ներկա գտնվելու Բրազիլիայում անցկացվող 1950 թվականի աշխարհի առաջնությանը։ Նրա զարմիկը՝ Վիկտոր Ռոդրիգես Անդրադեն դարձել է աշխարհի չեմպիոն այդ մրցաշարում և եղել է Ուրուգվայի հավաքականի առաջատարներից մեկը։
1956 թվականին լրագրող Ֆրից Հակը գտել է Անդրադեին, որ ապրում էր Մոնտեվիդեոյի աղքատ թաղամասերից մեկում՝ փոքր բնակարանում և տառապում էր ալկոհոլիզմով։ Մեկ տարի անց ֆուտբոլիստը մահացել է տուբերկուլյոզից աղքատների «Պինեյրո-դել-Կամպո» կացարանում։
Տիտղոսներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուրուգվայի չեմպիոն (2) - 1932 թ., 1935 թ.
- Աշխարհի չեմպիոն (1) - 1930 թ.
- Օլիմպիական խաղերի չեմպիոն (2) - 1924 թ., 1928 թ.
- Հարավային Ամերիկայի չեմպիոն (3) - 1923 թ., 1924 թ., 1926 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Игорь Гольдес. «Футболист-танцовщик». Биография на footballplayers.ru Արխիվացված 2020-08-09 Wayback Machine (ռուս.)
- Կենսագրություն (ռուս.)
- Կենսագրություն Արխիվացված 2009-02-22 Wayback Machine (պորտ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Լեանդրո Անդրադե» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Հոկտեմբերի 1 ծնունդներ
- Ուրուգվայում ծնվածներ
- Հոկտեմբերի 5 մահեր
- 1957 մահեր
- Հոկտեմբերի 4 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արգենտինոս Խունիորսի ֆուտբոլիստներ
- Նասիոնալ Մոնտեվիդեոյի ֆուտբոլիստներ
- Ուրուգվայցի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ