Ճագար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճագար (այլ կիրառումներ)
Ճագարներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Նապաստականմաններ
Ընտանիք Նապաստակներ
Լատիներեն անվանում
Leporidae Fischer, 1817
Ցեղեր


[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180110
NCBI 9979

Ճագարներ (լատին․՝ Oryctolagus cuniculus), նապաստականմանների կարգի կաթնասուն կենդանի։ Ընտանի ճագարի ցեղերի նախահայրը։ Մարմնի երկարությունը 35-45 սմ է, կենդանի միջին զանգվածը՝ 1,3-2,2 կգ։ Գույնը՝ գորշ մոխրագույն։ Բազմանում է տարին մի քանի անգամ (յուրաքանչյուր ծնին՝ 3-9 ձագ)։ Սնվում է հիմնականում խոտաբույսերով։ Հսկայական գաղութներով ապրում է բաց տարածություններում։ Որսի լավ կենդանի է (օգտագործվում են միսը և մորթին)։

Հայրենիքը Հարավ-արևմտյան Եվրոպան և Հյուսիս-արևմտյան Աֆրիկան է։ Ներմուծվել է և լայնորեն տարածվել Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում, ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում և Հարավ-արևմտյան Ուկրաինայում։ Որոշ երկրներում (օրինակ՝ Ավստրալիայում) մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանն ու ֆաունային։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճագար» հոդվածին։