Ֆրիդրիխ Կրեյցվալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Կրեյցվալդ
գերմ.՝ Friedrich Reinhold Kreutzwald
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1803(1803-12-26)[1][2][3][…]
ԾննդավայրJõepere Manor, Kadrina Parish, Էստոնիա
Մահացել էօգոստոսի 25, 1882(1882-08-25)[1][2][3][…] (78 տարեկան)
Մահվան վայրՏարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱզգությունԷստոնացի
ԿրթությունՏարտուի համալսարան
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, մանկագիր, բժիշկ-գրող, գրող և ժողովրդական հեքիաթների բանահավաք
ԱնդամությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
 Friedrich Reinhold Kreutzwald Վիքիպահեստում

Ֆրիդրիխ Ռեյնհոլդ Կրեյցվալդ (գերմ.՝ Friedrich Reinhold Kreutzwald, դեկտեմբերի 26, 1803(1803-12-26)[1][2][3][…], Jõepere Manor, Kadrina Parish, Էստոնիա - օգոստոսի 25, 1882(1882-08-25)[1][2][3][…], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն), էստոնացի բանաստեղծ, գրող, բանահավաք, բժիշկ և հասարակական գործիչ, էստոնական ազգային գրականության հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ճորտ գյուղացու ընտանիքում Յիպերե կալվածքում՝ Վեզենբերգ քաղաքից ոչ հեռու (այժմ՝ Ռակվերե), Վեզենբերգյան նահանգի (այժմ՝ Լյաենե-Վիրումաա) կառավարչական կենտրոն, Էստլանդիա։ Փոքր տարիքից տեսել է գյուղացիների դժվար կյանքը, նրանց անհույս չքավորությունը և գերմանացի հողատերերի ու կալվածատերերի դաժանությունը։ 1815 թ., 1 տարի առաջ Էստոնիայում ճորտատիրության վերացումից, հորը հաջողվեց ստանալ ազատություն։ Այդ իսկ տարին երիտասարդ Կրեյցվալդը սկսեց սովորել Վեզենբերգում, սակայն դրամական միջոցների սղության պատճառով ստիպված էր թողնել այն։ Ավելի ուշ շարունակեց սովորել Ռեվելում (այժմ՝ Տալլին), ուսուցչի կոչման համար հանձնեց քննություն և սկսեց հենց այդտեղ աշխատել տարրական դպրոցում։ Ավելի ուշ դասավանդել է Պետերբուրգում և խորությամբ զբաղվել ինքնակրթությամբ։ Որպես ստորին դասից դուրս եկածի՝ նրան մերժեցին ընդունելու Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիա։

Վերադառնալով Էստոնիա՝ 1826 թ. ընդունվեց Դորպատի համալսարանի (այժմ՝ Տարտուի համալսարան) բժշկական ֆակուլտետը։ Այդտեղ ծնվում է մեծ բարեկամություն բժշկության դոկտոր, լեզվաբան Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելմանի հետ, ով մեծ ազդեցություն ունեցավ Կրեյցվալդի հետագա գործունեության վրա։

Ավարտելով համալսարանը՝ 44 տարի շարունակ եղել է Վեռո քաղաքի (այժմ՝ Վիռու, Վիրումաա նահանգի վարչական կենտրոն) քաղաքային բժիշկը։ 1833 թ. օգոստոսի 18-ին Կրեյցվալդն ամուսնացավ Մարիա Էլիզաբեթ Սյադլերի հետ, հարսանիքը տոնվեց Վիռու-Նիգուլայում։ Երիտասարդ ամուսիններն ունեցան որդի Ալեքսիս անունով։

Որպես բժիշկ՝ Կրեյցվալդը սերտորեն էր շփվում ժողովրդի հետ, և լավ գիտեր նրա դժվար դրությունը։ Որպես հասարակական գործիչ՝ նա հաճախ է հանդես գալիս գյուղացիների պաշտպանության օգտին։ 1830-ական թթ. հանդես եկավ տպագիր (գերմաներենով) լրագրողական և բանահյուսաազգագրական հոդվածերով։ Կրեյցվալդի՝ գյուղացիների պաշտպանությանն ուղղված համարձակ ելույթները թշնամական վերաբերմունք առաջ բերեցին ազդեցիկ շրջանակներում՝ բաղկացած տեղի գերմանացիներից։ Դոկտորին բոյկոտեցին, որը հանգեցրեց այցելուների մեծ մասի կորստին։ Կյանքը դժվարին դարձավ փողի մշտական պակասությունից։ Ապառիկով գնված տան համար նա հաշվարկել էր 34 տարի։

1877 թ. թողեց բժշկական գործունեությունը և տեղափոխվեց Դորպատ (այժմ՝ Տարտու), որտեղ էլ մահացավ 1882 թ. օգոստոսի 25-ին։ Ֆ. Ռ. Կրեյցվալդը թաղվեց Տարտուի Վանա-Յաանի գերեզմանոցում։

Գիտական և գրականագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի բժշկությունից՝ Կրեյցվալդը նաև խոր գիտելիքներ ուներ բնական գիտությունների, պատմության, փիլիսոփայության, լեզվաբանության բնագավառներում։ 1840 թվականից հրապարակել է իր աշխատանքները մայրենի էստոներենով։ Դեռևս ուսանողության շրջանում Կրեյցվալդը հավաքել և գրառել էր ժողովրդական հեքիաթներ և երգեր, իսկ 1840-ականներին լույս տեսավ նրա հոդվածների մի ամբողջ շարք՝ նվիրված Էստոնիայի հնություններին, դիցաբանությանը, ժողովրդական հավատալիքներին, հեքիաթներին և երգերին։ Այս հոդվածները Կրեյցվալդին էստոնական ազգային գրականության կատարելապես գիտակի համբավ բերեցին։ Նա հավաքեց, մշակեց և հրատարակեց հին էստոնական հեքիաթները, մասնակցեց էստոնական ժողովրդական օրացույցի հրատարակմանը։

Կրեյցվալդի մեծագույն պատմական վաստակը էստոնական ազգային պատմությունների ամբողջական հավաքածուն էր, դրա գեղարվեստական մշակումը, բանաստեղծական ձև տալը և էստոնական ազգային էպոս «Կալևիպոեգի» («Կալեվի որդին») հրատարակումը։ «Կալևիպոեգի» մասին երգում Կրեյցվալդը, շարունակելով Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելմանի աշխատանքը, նշանավորեց էստոնական ազգային գրականության, էստոնական բանահյուսության, էստոներեն գրական լեզվի սկիզբը և դրեց էստոնական ազգային ինքնագիտակցության հիմքերը։ Գերմաներենով էպոսի առաջին հրատարակությունը շարունակվեց 1857-ից 1861 թթ.։ Էստոներենով զանգվածային հրատարակությունը տպագրվեց Ֆինլանդիայում (որն այդ ժամանակ Ռուսական կայսրության կազմում էր) 1862 թ.։

Ներդրումը էստոներենի զարգացման գործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ. Ռ. Կրեյցվալդին է պատկանում միասնական գրական էստոներենի հաստատման մեջ բացառիկ դերը։ Մինչև նա էստոներեն գրքերը տպագրվում էին կամ տալլինյան, կամ տարտույան բարբառով, իսկ էստոներեն տեքստերը գրվում էին գերմաներենի ուղղագրությամբ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1860 թ. Պետերբուրգի Գիտությունների ակադեմիան Կրեյցվալդին պարգևատրեց պատվավոր «Դեմիդովյան մրցանակով»։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեյցվալդը կարդում է «Կալևիպոեգ» էպոսի ձեռագիրը. նկարը՝ Յոհան Կյոլերի, 1864 թ.

Ֆ. Ռ. Կրեյցվալդի կյանքի ընթացքում էստոներենով լույս են տեսել

  • «Vina-katk» (Viinakatk) (1840)
  • «Sippelgas» (Sipelgas) I—II (1843—1861)
  • «Narrilased. Reinuvader Rebane. Lühhikene õppetus loodud asjust.» (1847)
  • «Ma-ilm ja mõnda, mis seal sees leida on» (I—II vihk) (1848)
  • «Reinuvader Rebane» II osa (1848)
  • «Ma-ilm ja mõnda, mis seal sees leida on» (III—V) (1849)
  • «Risti-sõitjad» (1851)
  • «Lenora. Üks kuulus muistne laulujutt» (1851)
  • «Kilplaste imevärklikud […] jutud ja teud» (1857)
  • «Էստոնական հնագույն ժողովրդական հեքիաթներ և հին երգեր» հավաքածու («Eesti-rahva Ennemuistsed jutud ja Vanad laulud» I։ 1860, II։ 1864)
  • «Տավոլգա». («Angervaksad», 1861)
  • Էստոնական ազգային էպոս «Կալևիպոեգ» («Kalevipoeg») (1862)
  • «Վիռուսական երգչի երգեր» բանաստեղծությունների հավաքածու («Viru lauliku laulud», 1865)
  • «Էստոնական հնագույն ժողովրդական հեքիաթներ և հին երգեր» հավաքածու («Eestirahva Ennemuistsed jutud», 1866)
  • «Կալևիպոեգի» երգերի բովանդակության համառոտ բացատրություն («Lühikene seletus Kalevipoja laulude sisust», 1869)
  • «Ծաղիկներ աշխարհի շուրջը». («Rahunurme lilled», I հատոր 1871, II հատոր 1875)
  • Գերմաներենից էստոներեն թարգմանություններ, այդ թվում՝ Շիլլեր, Հայնե, Գյոթե։

Ձեռնարկներ

  • «Համառոտ դասընթաց. ինչպես պահպանել առողջությունը» («Lühhikene öppetus terwisse hooldamisest», 1854)
  • «Տնային բժիշկ». («Kodutohter», 1879)

Ֆ. Ռ. Կրեյցվալդի խմբագրմամբ

  • «Էստոնական ժողովրդական օրացույց». («Ma-rahva Kassuline Kalender ehk Tähtramat», 1844)

Գերմաներենով հրատարակված

  • Էստոնական ազգային «Կալևիպոեգ» էպոս (1857—1861)

Հետմահու հրատարակություններ

  • «Լեմբիտու» պոեմ («Lembitu», 1885, էստոներեն)
  • Էստոներենով էստոնական ազգային էպոս «Կալևիպոեգի» երկրորդ հրատարակություն (1900), (1961—1963)
  • Էստոներենով «Վիռուսական երգչի երգեր» բանաստեղծությունների հավաքածուի երկրորդ հրատարակություն («Viru lauliku laulud», 1926, 1946)
  • «Աշխատություն 5 հատորով», («Teosed», k. 1—5, Tallinn; էստոներեն; 1953)
  • «Ֆ. Ռ. Կրեյցվալդի նամակագրությունը» («Fr. R. Kreutzwaldi kirjavahetus». Eesti Riiklik Kirjastus. Tallinn; էստոներեն; 1953)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Об эстонской литературе». Сыгель Э., Таллин, 1956 (ռուս.)։
  • «Очерк истории эстонской советской литературы». Москва, 1971, 19—27 (ռուս.)։
  • «Fr. R. Kreutzwald». Nirk E., Tallinn, 1961 (էստոներեն)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Կրեյցվալդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 685