Ֆրեդերիկ վան Էդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ վան Էդեն
Ծնվել էապրիլի 3, 1860(1860-04-03)[1][2][3][…]
Հաառլեմ, Նիդերլանդներ
Մահացել էհունիսի 16, 1932(1932-06-16)[1][2][3][…] (72 տարեկան)
Բուսում, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[4]
Մասնագիտությունգրող, հոգեբույժ, բժիշկ, դրամատուրգ, հոգեբան և բանաստեղծ
Գործունեության ոլորտՀիպնոս
Ալմա մատերՍտրասբուրգի համալսարան
Տիրապետում է լեզուներինհոլանդերեն[1][5]
Ամուսին(ներ)Martha van Vloten?
ՀայրFrederik Willem van Eeden?
 Frederik van Eeden Վիքիպահեստում

Ֆրեդերիկ վան Էդեն (հոլ.՝ Frederik Willem van Eeden, ապրիլի 3, 1860(1860-04-03)[1][2][3][…], Հաառլեմ, Նիդերլանդներ - հունիսի 16, 1932(1932-06-16)[1][2][3][…], Բուսում, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), հոլանդացի արձակագիր և պոետ, ինչպես նաև բժիշկ-հոգեբույժ։ Հիմնականում հայտնի է իր գեղարվեստական ստեղծագործություններով, հատկապես «De Kleine Johannes» վեպով (Փոքրիկ Յոհանեսը), որը գրվել է 1884 թվականին և դարձրել իրեն հայտնի ողջ աշխարհում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1885 թվականին ստանում է բժշկի բարձրագույն կրթությունմ իսկ 1886 թվականին ստացավ դոկտորական աստիճան։ Հենց այդ ժամանակ այցելում է ազգությամբ ֆրանսիացի հայտնի հիպնոլոգ Ժան-Մարտեն Շարկոյի դասախոսությունները, ով հիմնադրել է Փարիզի հիպնոսի դպրոցը։ Դրանից հետո, 1887 թվականին Ամստերդամում բացել է հոգեբուժության համալսարանը, որն ընդհանուր առմամբ զբաղեցնում էր միայն մի քանի սենյակներ, որտեղ նա կատարում էր բուժումներ հիպնոսի միջոցով։

Ֆրեդերիկ Էդենը մեծ հետք է թողել երազատեսության ուսումնասիրությունների մոեջ։ Դեռ 1889 թվականից նա սկսել է գրի առնել իր երազներն օրագրում, սակայն միայն 1896 թվականին անցավ քնի սիստեմատիկ հետազոտություններինմ իսկ 1897 թվականին վերապրեց իր առաջին գիտակցված երազատեսությունը։ Դրանից հետո նա սկսեց աշխատել երազատեսության թեորեմի վրա, որն ավարտել այդպես էլ չհաջողվեց։ 1909 թվականին նա հրատարակեց իր հետազոտությունները երազների վերաբերյալ գեղարվեստական վեպը՝ «De Nachtbruid: De Gedenkschriftcn van Vico Muralto» (Գիշերվա հարսնացուն. Վիկո Մուրալտոյի հիշողությունները)մ որը շուտով թարգմանվեց անգլերեն և ստացավ «Հարսնացուն երազատեսություններից» անվանումը։

1913 թվականին հոգեբանական ամսագրում տեղ էր գտել «Երազատեսությունների հետազոտությունները» հոդվածը, որում հակիրճ ձևով Էդենը գրել էր երազատեսության իր թեորեմի սկիզբը, որտեղ կենտրոնական տեղ էր գրավում գիտակցված երազատեսությունը։ Այս թեմայով նա այլևս ոչինչ չլուսաբանեց, սակայն կատարեց գրառումներ իր օրագրում մինչև 1923 թվականը։ Կարճ ասած ոչ մի առաջընթաց չգրանցվեց իր հետազոտություններում։ Ահա, թե ինչ է նա գրել իր օրագրում 1918 թվականի հոկտեմբերի 21-ին. «Ես կորցրեցի իմ ամբողջ հույսն ու հավատը իմ գործում։ Դա ամենավատ բանն է։ Գիտակցված երազատեսություններ չկան արդեն մի քանի տարիներ։ Ինձ հետապնդում է հուսալքությունը, և ես զգում եմ, որ իմ ուժերը վերանում են»։

1922 թվականի փետրվարի 18-ին Սուրբ Պավելի աբբայությունում, նա ընդունեց կաթոլիկություն, որը ինչպես կարծում են, հոգեկան զարգացման հիասթափության պատճառով էր[6]։ 1925 թվականին նրա մոտ նկատվում են հոգեկան հիվանդության առաջին նախանշանները։ Ֆրեդերիկ վան Էդենը մահացել է 73 տարեկան հասակում՝ Բուսումում, Նիդերլանդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Frederik van Eeden (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Frederik Willem van Eeden — 2009.
  4. http://web.archive.org/web/20170324050449/http://jeugdliteratuur.org/auteurs/frederik-van-eeden
  5. CONOR.Sl
  6. Verschave, Paul (1924), «Un converti hollandais, le poète Frédéric Van Heeden», Le Correspondant (25 juillet), pp. 311-338.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ վան Էդեն» հոդվածին։