Ֆրեդերիկ Միստրալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միստրալ (այլ կիրառումներ)
Ֆրեդերիկ Միստրալ
ֆր.՝ Frédéric Mistral
Ծննդյան անունֆր.՝ Joseph Étienne Frédéric Mistral
Ծնվել էսեպտեմբերի 8, 1830(1830-09-08)[1][2][3][…]
ԾննդավայրՄայան, Բուշ-դյու-Ռոն[4][5][1]
Վախճանվել էմարտի 25, 1914(1914-03-25)[1][2][3][…] (83 տարեկան)
Վախճանի վայրՄայան, Բուշ-դյու-Ռոն[4][6][1]
Գրական անունMèste Franc[7], Gui de Mount-Pavoun[7], Cousinié Macàri[7], Michèu Gai[7], Lou Cascarelet[7], Grand la Borgno[7], Lou Felibre de Bello Visto[7], Un Maianen[7], Lou Felibre dóu Mas[7], Antoine Chansroux[7], Lou Canounge de N-D. de Casten[7], Lou Felibre de Bèuvezet[7], Lou Felibre Calu[7], Jan Chaplo Verne[7], Un Jouine Felibre[7], Lou Medecin di Torro[7], Tounin Clapo[7], Lou Tout-Obro[7] և Ambròsi Boufarel[8]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և բառարանագիր
Լեզուօքսիտաներեն[1][7] և ֆրանսերեն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
ԿրթությունAix-Marseille University (1896-1971)?
Ժանրերպոեզիա և բառարան
Գրական ուղղություններֆելիբրներ
Ուշագրավ աշխատանքներՄիրեյո, Lou Tresor dóu Felibrige?, Lis Isclo d'Or?, Lou Pouèmo dóu Rose? և Calendau?
Անդամակցությունֆելիբրներ, Société littéraire et scientifique de Castres?, Celtic dinner? և Academy of Sciences, Letters and Arts of Marseille?[1]
Պարգևներ
ԱմուսինMarie Mistral?[7]
ԶավակներMarius Ferréol?
Изображение автографа
 Frédéric Mistral Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Միստրալ (ֆր.՝ Frédéric Mistral, սեպտեմբերի 8, 1830(1830-09-08)[1][2][3][…], Մայան, Բուշ-դյու-Ռոն[4][5][1] - մարտի 25, 1914(1914-03-25)[1][2][3][…], Մայան, Բուշ-դյու-Ռոն[4][6][1]), պրովանսացի բանաստեղծ, գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր (1904

Միստրալի գեղարվեստական ճաշակը ձևավորվել է Հարավային Ֆրանսիայի բանահյուսության, միջնադարյան և նոր պոեզիայի ազդեցությամբ։ 1848 թվականից պարբերաբար լույս ընծայված բանաստեղծություններն առաջին անգամ ի մի են հավաքվել «Պրովանսացիներ» (1852) անթոլոգիայում։ Միստրալը պրովանսական լեզուն ու գրականությունը վերակենդանացնող ֆելիբրների շարժման առաջնորդներից է։ Խմբագրել է ալմանախներ, կազմել «Ֆելիբրիժի գանձը» (1879-1887) պրովանսերեն-ֆրանսերեն բառարանը։ Նրա «Միրեյո» (1859) պոեմը բարձր են գնահատել Ա. Լամարթինը, Վիկտոր Հյուգոն և այլք։ Միստրալի ստեղծագործություններին բնորոշ է բանահյուսական հարուստ նյութը, ռոմանտիկականությունը։ Միստրալը համարվում է ակվիտանական գրականության մեջ ամենաշատը մեծարված բանաստեղծը։ Ալֆոնս Դոդեն, որի հետ Միստրալը երկար տարիներ ընկերական հարաբերությունների մեջ էր, վերջինիս է նվիրել "Պոետ Միստրալ" աշխատությունը։ Նրա անունով են կոչվում մի շարք դպրոցներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեդերիկ Միստրալի արձանը Արլեսում

Միստրալը հարուստ ագարակատիրոջ որդի էր։ Դպրոց է հաճախել 9-ը տարեկանում։ Շատ հաճախ դասերից փախչել է։ Իսկ ծնողները ստիպված Միստրալին ուղարկել են գիշերօթիկ դպրոց սուրբ Միշել դե Ֆրիգոլեյում։ Բակալավրի աստիճան ստանալուց հետո, Միստրալը սկսում է իրավաբանություն սովորել Էքս-ան-Պրովանսում 1848-1851 թվականներին։ Այս ընթացքում Միստրալը ուսումնասիրում է Պրովանսի պատմությունը։ 1904 թվականին Միստրալին է շնորհվել Նոբելյան Մրցանակ՝ Պրովանսի լեզուն վերականգնելու մեջ ունեցած իր երկար տարիների նվաճումների համար։ Միստրալը իր հաղթանակները նվիրեց Արլեսում ստեղծվող թանգարանին։ Թանգարանում է գտնվում Պրովանսի ֆոլկ մշակույթի ամենակարևոր հավաքածուն։ Այն պարունակում է կահույք, զգեստներ, կերամիկ իրեր, գործիքներ և գյուղատնտեսական գործիքներ։ 1876 թվականին Միստրալը ամուսնանում է Բուրգունդիայից Մարի Լուի Ռիվիերիի հետ։ Նրանք երեխաներ չեն ունենում։ Պոետը մահանում է 1914 թվականի մարտի 25-ին նույն գյուղում, որտեղ ծնվել էր։

Ֆելիբրիժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միստրալը, իր ուսուցիչներից մեկի՝ Ժոզեֆ Ռումանիի և Պրոնսյան մի քանի ուրիշ պոետների հետ միանում է զինված ուժերին։ 1854 թվականի մայիսի 21-ին նրանք հիմնադրում են Ֆելիբրիժեն. գրական և մշակութային ասոցիացիա, որը հնարավոր դարձրեց զարգացնել ակվիտանական լեզուն։ Շարժմանը նաև միացան Իզաբելլա 2-րդ թագուհու կողմից վտարված իսպանացի բանաստեղծներ։ Կազմակերպության 7 հիմնադիրներն էին՝ Ժոզե Ռումանիոն, Ֆրեդերիկ Միստրալը, Թեոդոր Աուբանելը, Անսեումե Մատյուն, Ժան Բրունեն, Անֆոս Տավան և Պոլ Գիերին։ Այն գործում է մինչև այսօր։ Միստրալը փորձում էր վերականգնել Պրովանսի լեզուն։ Նրա աշխատությունները ամենաբարձր մակարդակի էին։ Նա այդ լեզուն վերասահմանեց իր ամենաանխառն ձևում՝ ստեղծելով բառարան և վերծանելով տրուբադուրների երգերը, որոնք խոսել էին մաքուր պրովանսերենով։

Բառարանագրություն։ Լոու Տրեսոր դոու Ֆելիբրիջե[խմբագրել | խմբագրել կոդը]

Միստրալը հեղինակել է "Լոու Տրեսոր դոու Ֆելիբրիջե"-ն (1878–1886), որը մինչ այժմ մնում է ակվիտանական լեզվի ամբողջական բառարանը, ինչպես նաև ամենահուսալի բառարանը՝ բացատրական ճշգրտության տեսանկյունից։ Այն երկլեզվանի բառարան է (ակվիտաներեն-ֆրանսերեն), կազմված է երկու հատորից և պարունակում է ակվիտանական բոլոր բարբառները։

Միրեյո (Միրեյ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Միստրալի ամենաարժեքավոր աշխատությունը "Միրեյոն" (Միրեյ) է, որը հրատարակվել է 1859 թվականին. հեղինակը այն ստեղծել է 8 տարում։ Այն պրովանսյան լեզվով գրված երկար պոեմ է, բաղկացած է 12 երգից, Վինսենտի և Միրեյի խոչընդոտներով լեցուն սիրո պատմություններից (տարբեր սոցիալական խմբերին պատկանող երկու պրովենցիալ երիտասարդ)։ Միստրալը այս կերպ ոչ միայն աջակցում է լեզվի զարգացմանը, այլ նաև տարածում է տեղանքի մշակույթի մասին ինֆորմացիա՝ խոսելով Սանտես Մարիես դե լա Մերի մասին, որտեղ համաձայն լեգենդի ապրում էր վիշապ, որին Արլեսից Վենուսը վտարել էր։ Միստրալը պոեմը սկսում է պրովանսերենի արտասանության վերաբերյալ կարճ տեղեկություն։ Պոեմում նկարագրվում է Միրեյի մասին, որի ծնողները ցանկանում էին աղջկան ամուսնացնել մի հարուստ կալվածատիրոջ հետ, սակայն աղջիկը սիրահարված էր Վինսենտին, ով աղքատ էր, սակայն փոխադարձ սեր էր տածում Միրեյի հանդեպ։ Երեք երկրպագուի մերժելուց հետո, հուսահատ Միրեյը փախչում է Սանտես Մարիես դե լա Մեր՝ աղոթելու Պրովանսի հովանավորներին, որպեսզի նրանք փոխեն աղջկա ծնողների միտքը։ Մոռանալով իր գլխարկը, Միրեյը զոհ է դառնում շոգին՝ մահանալով Վինսենտի ձեռքերում՝ իր ծնողների հայացքների ներքո։ Միստրալը գիրքը նվիրել է Ալֆոնս Լամարտինեին.

"Լամարտինեին.
Քեզ եմ ձոնում "Միրեյը"։ Այն իմ հոգին և սիրտն է։ Իմ տարիների ծաղիկը։ Լա Կրաուի խաղողի փունջ է։ "
Լամարտինեն խանդավառությամբ գրում է, "Ես ձեզ լավ լուր կասեմ։ Ծնվել է դյուցազներգության մեծ պոետ...
Մեր ժամանակների Հոմերյան պոետ...Այո, քո վիպական պոեմը իսկական գլուխգործոց է...
Քո գրքի բույրը չի կորչի հազարավոր  տարիների ընթացքում։ "

Միրեյը թարգմանվել է եվրոպական 15 լեզուներով՝ ներառյալ նաև ֆրանսերեն, որը թարգմանել է հենց ինքը Միստրալը։ 1863 թվականին Չարլզ Գունոդը այն ներկայացրեց օպերայի տեսքով (Միրեյ)։

Ցիտատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

« Les arbres aux racines profondes sont ceux qui montent haut. » "Երկար արմատներով ծառերը, բարձր են լինում" « Les cinq doigts de la main ne sont pas tous égaux. » "Ձեռքի բոլոր հինգ մատները հավասար չեն" « Quand le Bon Dieu en vient à douter du monde, il se rappelle qu'il a créé la Provence. » "Այն ժամանակ, երբ Աստված կասկածներ է ունենում աշխարհի վերաբերյալ, նա հիշում է Պրովինսը" « Chaque année, le rossignol revêt des plumes neuves, mais il garde sa chanson. » "Ամեն տարի սոխակը փոխում է իր փետուրները, բայց ոչ իր երգը" « Qui a vu Paris et pas Cassis, n'a rien vu. (Qu'a vist París e non Cassís a ren vist.) » "Նա, ով տեսել է Փարիզը, բայց չի տեսել Կասին, ապա չի տեսել ոչինչ"

Հիմնական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրեյո (Mirèio) (1859)
  • Calendau (1867)
  • Coupo Santo (1867)
  • Lis Isclo d'or (1875)
  • Ֆելիբրիժի գանձը (Lou Tresor dóu felibrige ou Dictionnaire provençal-français) (1879) - [1]
  • Nerto, nouvelle (1884)
  • La Rèino Jano, drame (1890)
  • Lou Pouèmo dóu Rose (1897)
  • Moun espelido, Memòri e Raconte (Mes mémoires) (1906)
  • Discours e dicho (1906)
  • La Genèsi, traducho en prouvençau (1910)
  • Lis óulivado (1912)
  • Proso d’Armana (posthume) (1926, 1927, 1930)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Мистраль Фредерик // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  6. 6,0 6,1 6,2 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 Fourié J. Dictionnaire des auteurs de langue d'Oc de 1800 à nos jours (ֆր.)Aix-en-Provence: Felibrige edicioun, 2009. — P. 223. — 369 p. — ISBN 978-2-9533591-0-7
  8. https://www.google.fr/books/edition/M%C3%A9moires_Et_R%C3%A9cits/knkWAAAAMAAJ?hl=fr&gbpv=1&bsq=%22ambr%C3%B2si+boufarel%22&dq=%22ambr%C3%B2si+boufarel%22&printsec=frontcover
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1904/
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  11. Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  12. 12,0 12,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  13. (5033) Միստրալ աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդերիկ Միստրալ» հոդվածին։