Ֆրանց Յոզեֆ I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Յոզեֆ I
Դրոշ
Դրոշ
Ավստրիայի կայսր
Դրոշ
Դրոշ
դեկտեմբերի 2, 1848 - նոյեմբերի 21, 1916
Նախորդող Ֆերդինանդ I
Հաջորդող Կարլ I
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և միապետ
Ազգություն ավստրիացի
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 18, 1830(1830-08-18)[1][2][3][…]
Ծննդավայր Շյոնբրուն պալատ, Հիտցինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[4]
Վախճանի օր նոյեմբերի 21, 1916(1916-11-21)[1][2][3][…] (86 տարեկան)
Վախճանի վայր Շյոնբրուն պալատ, Հիտցինգ, Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Թաղված Կայսերական դամբարան
Դինաստիա Հաբսբուրգներ
Քաղաքացիություն  Ավստրիական կայսրություն,  Ցիսլեյտանիա,  Հունգարիայի թագավորություն և  Տրանսլեյտանիա
Հայր Ֆրանց Կարլ
Մայր Սոֆիա Բավարիացի
Ամուսին Ելիզավետա Բավարիացի
Զավակներ Սոֆյա Ֆրիդերիկա Ավստրիացի, Ավստրիայի էրցհերցոգուհի Գիզելա, Ռուդուլֆ և Ավստրայի էրցհերցոգուհի Մարիա Վալերիա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Թագավորական վիկտորիանական շքանշան, Կապիչի շքանշան, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Մարիա Թերեզայի ռազմական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Մեծ խաչի Ավստրիայի շքանշանի ասպետ, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Սեպուլշրի շքանշանի Մեծ խաչի ասպետ,

Grand cross of the Order of Albert the Bear? (1849)

, Grand Commander of the Royal House Order of Hohenzollern, Վիլհելմի ռազմական շքանշան, Ոսկե գեղմի շքանշան, Մարիա Թերեզայի զինվորական մրցանակ, Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան, Լեոպոլդի շքանշան, Երկաթյա թագի շքանշան, Ֆրանց Յոզեֆի շքանշան, Երկաթե թագի շքանշան, Order of Miloš the Great, Սուրբ Ստեփանի հունգարական թագավորական շքանշանի Մեծ խաչ, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Սև արծվի շքանշան, Կարմիր արծվի շքանշան, Հոհենցոլերնների տան շքանշան, Արժանիքների շքանշան, Սուրբ Հուբերտի շքանշան, Մաքսիմիլիան Յոզեֆի ռազմական շքանշան, Նորվեգական առյուծի շքանշան, «Կիրիլ և Մեֆոդի սրբերի» շքանշան, Իշխան Դանիլո I-ի շքանշան, Royal Order of Kamehameha I, Սերովբեների արքայական շքանշան, Փղի շքանշան, Knight of the Order of the Most Holy Annunciation, Ուիլյամի զինվորական շքանշանի Մեծ խաչի ասպետ, Order of the Eagle of Mexico, Order of the Royal House of Chakri, Սատապե թագի շքանշան, Սուրբ Հենրիխի ռազմական շքանշան, Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Սուրբ Մավրիկիոսի և Ղազարի շքանշանի ասպետ, Իտալիայի թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Դանիել I արքայազնի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Լյուդվիգի շքանշան, Ֆրանց Իոսիֆի կայսերական ավստրիական շքանշանի Մեծ խաչ, Կարմիր արծվի շքանշանի Մեծ խաչ, Թագավորական վիկտորիանական շղթա,

Մալթայի գերագույն ռազմական միաբանություն

և Աստծո Երուսաղեմի սուրբ գերեզմանի շքանշան

Ֆրանց Յոզեֆ I (օգոստոսի 18, 1830, Վիեննա, Ավստրիա - նոյեմբերի 21, 1916, Վիեննա, Ավստրիա) Ավստրիայի թագավորության, հետագայում նաև Ավստրո-Հունգարիայի կայսր՝ Հաբսբուրգների արքայատոհմից։ Ծնվել է 1830 թվականին։ Նրա կառավարման տարիները համընկնում են Ավստրո-Հունգարիայում բռնկված հեղափոխության հետ։ Ավստրիայի ամենաերկար կառավարած կայսրն է։ Կառավարման առաջին տարիներին Ավստրիան սահմանադրական միապետություն էր, սակայն կառավարման կեսերին ղեկավարել է միահեծան կերպով՝ ցրելով Ռայխստագը։ 1860-1870 թվականներին կայսրը երկրում տիրող խառնակ շրջանը ցրելու նպատակով կատարում է բարենորոգումներ։ 1916 թվականին մահանում է, և գահը անցնում է որդուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Յոզեֆ I-ը Ֆրանց Կարլի ավագ որդին է և կայսր Ֆերդիանդ I-ի կրտսեր եղբայրը։ Նրա մայրը գերմանացի արքայադուստր Սոֆյա Բավարիացին է։ Ավստրիական հեղափոխության շրջանում (1848 թվական), նրա հայրը հրաժարվեց Ավստրիայի գահից՝ այն հանձնելով իր տասնութամյա որդուն՝ Ֆրանց Յոզեֆին և 18-ամյա Ֆրանցը հայտնվեց բազմազգ Հաբսբուրգյան պետության գահին։

Անձնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրը հայտնի էր իր պահպանողական հայացքներով, հասարակ կենցաղով և ուշադրություն էր դարձնում էթիկային ու ավանդույթներին։ Իրեն անվանում էր «հին դպրոցի վերջին միապետ»։ Այն բանից հետո, երբ եղբայրը գնդակահարվեց Մեքսիկայում, կայսրը մինչև կյանքի վերջ՝ շուրջ 50 տարի, չէր ընդունում մեքսիկացի պատվիրակների։ Նա այդպես էլ հեռախոս թույլ չտվեց օգտագործել պալատում և մեծ դժվարությամբ համաձայնեց էլեկտրաէներգիայի կիրառմանը։ Երբ որդին մահացավ ինքնասպանության նմանվող հանգամանքներում, Ֆրանց Յոզեֆը գրեց եվրոպական բոլոր միապետներին, որ որդու մահվան պատճառը որսի ժամանակ պատահական արձակված գնդակն էր, սակայն Լեո XIII Հռոմի պապին հայտնեց իր կասկածների մասին առ այն, որ որդին ինքնասպան է եղել։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումներ

  • Ավստրիա - Ավստրիական մարշալ (դեկտեմբերի 2, 1848 թվական)
  • Պրուսիայի թագավորություն - Պրուսիական գեներալ-մարշալ (փետրվարի 27, 1895 թվական)
  • Միացյալ Թագավորություն - Բրիտանական մարշալ (սեպտեմբերի 1, 1903 թվական)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]