Ֆրանսիսկո Միրանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիսկո Միրանդա
 
Կրթություն՝ Վենեսուելայի կենտրոնական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրող և զինվոր
Ծննդյան օր մարտի 28, 1750(1750-03-28)[1][2][3][…]
Ծննդավայր Կարակաս, Վենեսուելայի պրովինցիա, Իսպանական կայսրություն[4]
Վախճանի օր հուլիսի 14, 1816(1816-07-14)[1][2][3][…] (66 տարեկան)
Վախճանի վայր Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4]
Թաղված Կադիս
Քաղաքացիություն  Իսպանիա և Վենեսուելա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Սեբաստիան Ֆրանսիսկո դե Միրանդա ի Ռոդրիգես (իսպ.՝ Sebastián Francisco de Miranda y Rodríguez, մարտի 28, 1750(1750-03-28)[1][2][3][…], Կարակաս, Վենեսուելայի պրովինցիա, Իսպանական կայսրություն[4] - հուլիսի 14, 1816(1816-07-14)[1][2][3][…], Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4]), առավել հայտնի որպես Ֆրանսիսկո դե Միրանդա (Francisco de Miranda), վենեսուելացի ռազական գործիչ և հեղափոխական, անկախության համար պայքարի ղեկավար։

Ծնվել է հարուստ կրեոլի ընտանիքում։ Որպես սպա ծառայել է իսպանական բանակում, կապ հաստատել Կուբայի և Վենեսուելայի հեղափոխականների հետ։ 1806 թվականին կազմակերպած արշավախմբով երկու անգամ ափ է ելել Վենեսուելայում՝ այն ազատագրելու նպատակով, սակայն պարտվել է։ 1810 թվականին գլխավորել է անկախության պայքարը Վենեսուելայում, 1812 թվականին նշանակվել Վենեսուելայի հանրապետության գեներալիսիմուս՝ դիկտատորական լիազորություններով։ 1812 թվականի հուլիսին հանրապետական բանակը պարտվել է։ Թեև իսպանական իշխանությունների հետ կնքվել է անկախության պայքարի մասնակիցներին արտասահման մեկնելու թույլտվության պայմանագիր, սակայն ձերբակալվել և աքսորել է Իսպանիա, ուր և մահացել է բանտում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Миранда Франсиско // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 615
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիսկո Միրանդա» հոդվածին։