Ֆեռնանդո Ամորսոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆերնանդո Ամորսոլոից)
Ֆեռնանդո Ամորսոլո
Ծնվել էմայիսի 30, 1892(1892-05-30)[1]
ԾննդավայրՊակո, Մանիլա, Ֆիլիպիններ
Վախճանվել էապրիլի 24, 1972(1972-04-24) (79 տարեկան)
Մահվան վայրՄանիլա, Ֆիլիպիններ
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
ԿրթությունՖիլիպինների համալսարան
Մասնագիտություննկարիչ և վիզուալ արտիստ
Ժանրբնանկար և դիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
 Fernando Amorsolo Վիքիպահեստում

Ֆեռնանդո Ամորսոլո ի Կուետո (իսպ.՝ Fernando Amorsolo y Cueto, մայիսի 30, 1892(1892-05-30)[1], Պակո, Մանիլա, Ֆիլիպիններ - ապրիլի 24, 1972(1972-04-24), Մանիլա, Ֆիլիպիններ), ֆիլիպինյան նկարիչ։ Ֆիլիպինների կերպարվեստի պատմության մեջ ամենակարևոր դեմքերից մեկն էր[3]։ 1972 թվականին հռչակվել է Ֆիլիպինների ազգային նկարիչ[4]։

Ֆեռնանդոն 1909 թվականին ավարտել է Մանիլայի գեղարվեստի դպրոցը[5][6][7] , այնուհետև սովորել է Ֆիլիպինների պետական համալսարանում և Մադրիդի Սան-Ֆեռնանդո գեղարվեստի ակադեմիայում։ Ստեղծագործել է նաև ԱՄՆ-ում։

Իր կտավներում նա հիմնականում պատկերել է արևադարձային տարաշխարհիկ բնությունը, փոքր քաղաքների բնակիչների ամենօրյա կյանքը՝ օգտագործելով իմպրեսիոնիստական լուսային էֆեկտներ։

Ստեղծագործությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1928. Կույրը[8]
  • 1939. Մրգահավաք[9]
  • 1943. La mestiza
  • 1952. Օրիորդ Պալեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեռնանդո Ամորսոլո» հոդվածին։