Ֆելիքս ֆոն Վայնգարտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս ֆոն Վայնգարտներ
Բնօրինակ անունգերմ.՝ Felix Weingartner
Ծնվել էհունիսի 2, 1863(1863-06-02)[1][2][3][…]
Զադար[4]
Երկիր Ավստրիական կայսրություն,  Ցիսլեյտանիա,  Առաջին Ավստրիական Հանրապետություն,  Ավստրիայի դաշնային պետություն և  Նացիստական Գերմանիա
Մահացել էմայիսի 7, 1942(1942-05-07)[1][2][3][…] (78 տարեկան)
Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա[4]
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունդիրիժոր, դասական կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ և գրող
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան
ԼեյբլԷՄԻ
ԿրթությունԼայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց
ԱմուսինBetty Callish?[5], Lucille Marcel?[6][5], Carmen Studer?[5] և Feodora von Dreifus?[5]
Պարգևներ
 Felix Weingartner Վիքիպահեստում

Ֆելիքս ֆոն Վայնգարտներ (գերմ.՝ Felix Weingartner, հունիսի 2, 1863(1863-06-02)[1][2][3][…], Զադար[4] - մայիսի 7, 1942(1942-05-07)[1][2][3][…], Վինտերտուր, Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), ավստրիացի դիրիժոր, կոմպոզիտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1881–1883 թվականներին երաժշտական կրթությունը ստացել է Գրացում և Լայպցիգի կոնսերվատորիայում։ 1883 թվականից հանդես է եկել որպես դիրիժոր։ Կատարելագործվել է Լիստի մոտ, Վայմարում։ Վիեննայի օպերայի տնօրեն (մինչև 1911 թվականը) և ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար (մինչև 1927 թվական), 1919–1924 թվականներին՝ Ժողովրդական օպերայի տնօրեն։ 1927–1933 թվականներին՝ կոնսերվատորիայի ղեկավար և դիրիժոր Բազելում։

Հյուրախաղերով հանդես է եկել շատ երկրներում, այդ թվում՝ ԽՍՀՄ-ում։ Վայնգարտները գերմանացի դիրիժորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Նրա արվեստն առանձնանում է դասական ավարտվածությամբ և ինտելեկտուալիզմով։ Երաժշտական երկերի հեղինակ է (8 օպերա, 7 սիմֆոնիա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 258
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս ֆոն Վայնգարտներ» հոդվածին։