Ֆելիքս Էրմակորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Էրմակորա
գերմ.՝ Felix Ermacora
Ծնվել էհոկտեմբերի 13, 1923(1923-10-13)[1]
ԾննդավայրԿլագենֆուրտ, Ավստրիա
Մահացել էփետրվարի 24, 1995(1995-02-24)[2] (71 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունԼեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, իրավապաշտպան և պրոֆեսոր
ԱշխատավայրՎիեննայի համալսարան, Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան և Միավորված ազգերի կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի ազգային խորհրդի անդամ
ԿուսակցությունԱվստրիայի ժողովրդական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSudetendeutsche Akademie der Wissenschaften und Künste?

Ֆելիքս Էրմակորա (գերմաներեն` Felix Ermacora, հոկտեմբերի 13, 1923(1923-10-13)[1], Կլագենֆուրտ, Ավստրիա - փետրվարի 24, 1995(1995-02-24)[2], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ։ Ավստրիայի ԳԱ թղթակից անդամ։

Աշխատակցել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մի շարք միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, Եվրոխորհրդարանին կից) հետ։

Հայկական հարցին նվիրված հրապարակությունների հեղինակ է։ Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները (1915-1916 թթ.) դիտարկելով միջազգային իրավունքի տեսանկյունից` Էրմակորան այդ չարագործությունը որակել է որպես ցեղասպանություն։ Գրել է 1988 թվականին Գերմանիայում հրապարակված «Հայերի ցեղասպանությունը» փաստաթղթերի ժողովածուի 2-րդ հատորի նախաբանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Ա. Օհանջանյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 137