Ֆաինա Ռանևսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաինա Ռանևսկայա
Фаина Раневская
Ֆաինան 1950-ական թ.-ին
Ի ծնե անուն՝Ֆաննի Գիրշևնա Ֆելդման
Ծննդյան թիվ՝15(27)օգոստոս 1896
Ծննդավայր՝Տագանրոգ
Վախճանի թիվ՝9 հուլիս 1984
Վախճանի վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Երկիր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝
Մասնագիտություն՝դերասանուհի
Կարիերա՝1920-1983
Պարգևներ՝

IMDb։ID 0709993

Ֆաինա Գեորգիևնա (Գրիգորևնա) Ռանևսկայա (ռուսերեն՝ Фаи́на Гео́ргиевна (Григо́рьевна) (ծննդյան ազգանունը Ֆաննի Գիրշևնա Ֆելդման), օգոստոսի 15 (27), 1896, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 19, 1984(1984-07-19)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի խորհրդային դերասանուհի։ Ժամանակակից լրագրողները նրան անվանում են «20-րդ դարի ռուս մեծագույն դերասանուհի» և «երկրորդ պլանի թագուհիներից մեկը»[2]։ Ներկայումս հասարակության մեջ Ռանևսկայան հայտնի է իր մի շարք աֆորիզմներով, որոնք մեծ մասամբ թևավոր խոսքեր են դարձել[3]։ Ֆաինա Գևորգիևնայի կենսագիրներից մեկը՝ Մատվեյ Գեյզերը գրում է. «Ամենապարադոքսայինը Ռանևսկայայի դերասանական ճակատագրի մեջ այն է, որ նա թատրոնում և կինոյում խաղացել է տասնյակ այնպիսի դերեր, որոնց մասին գրող-երկիծաբան Էմիլ Կրոտկին ասել է։ «Նրա անունը չէր իջնում ցուցապաստառներից, որտեղ նա անփոփոխ ներառված էր «և ուրիշներ» ցուցակում[4]։ Չնայած փոքր, երբեմն էլ էպիզոդիկ դերերին, ռեժիսորներն ու հանդիսատեսը նրան նկատեց ֆիլմում։ Առաջին դերից, որը նա խաղաց Միխայիլ Ռոմմայի «Пышка» (1934 թ.)[5] համր ֆիլմում՝ տիկին Լուազո։ Ֆիլմում նա խաղում էր, ոչ այդքան հաճախ ինչքան թատրոնում, ասելով «փողերը կերել են, խայտառակությունը մնացել է»[6]։ Այդուհանդերձ, Ռանևսկայան զգալի թվով կերպարներ է կերտել ֆիլմերում՝ նա եղել է դյուրագրգիռ տիկին Լյալյա «Подкидыш» (1939 թ.) կատակերգությունում, տնտեսուհի Մարգարիտա Լվովնա՝ «Գարուն» (1947 թ.) կատակերգությունում և չար խորթ մայր "Մոխրոտը" դասական հեքիաթում (1947 թ.)։ Հետաքրքիր ցածր ձայնով Ռանևսկայան ասում է «домомучительница»՝ Ֆրեկեն Բոկ «Կարլսոնը վերադառնում է» (1970 թ.) մուլտֆիլմում։ Գրեթե քառորդ դար Ռանևսկայան խաղացել է «Մոսսովետի» անվան թատրոնում, որտեղ նա խաղացել է իր առավել հայտնի թատերական ներկայացումները. Օրիորդ Սևիջ («Տարօրինակ օրիորդ Սևիջը») և Լյուսի Կուպեր («Հետո-լռություն»)։ 60 տարվա դերասանական կարիերայի արդյունքը եղավ տասնյակ դերեր բեմում, և մոտ երեսունը ֆիլմերում։ Դերասանական գործունեության համար դերասանուհին արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ կոչմանը (1961 թ.) և երեք Ստալինյան մրցանակների (1949 թ., 1951 թ. - կրկնակի)[7][8]։ Ֆաինա Գեորգիևնան մահացել է 1984 թվականի հուլիսի 19-ին Մոսկվայի Կունցևյան հիվանդանոցում, ինֆարկտ և թոքաբորբ տանելուց հետո[9]։ Դերասանուհու համար հարազատ Տագանրոգում հուշարձան է կանգնեցվել, նրա անունով է անվանվել փողոցներից մեկը, իսկ այն տունը, որտեղ ապրել է Ռանևսկայան կա հուշատախտակ։ 1992 թվականին, Բրիտանական «Ով, ով է» հանրագիտարանը Ֆաինա Գեորգիևնային ընդգրկել է 20-րդ դարի տասը ամենանշանավոր դերասանուհիների ցանկում[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

- Եթե ես, տեղի տալով խնդրանքներին, սկսեի գրել իմ մասին, ապա դա կլիներ մի բողոքի գիրք «Ճակատագիրը պոռնիկ է» վերնագրով[11]

:

Ֆաինա Ռանևսկայան (Ֆելդման) ծնվել է 1896 թվականի օգոստոսի 15(27) Տագանրոգում, հարուստ հրեական ընտանիքում։ Հայրը[12][13]՝ Գիրշ Խաիմովիչ Ֆելդմանը (1863 թ.-?), ծնվել է Մինսկի նահանգի Սմիլովիչ Իգումենսկ կոմսությունում, մայրը՝ Միլկա Ռաֆաիլովնա Զագովայլովան (1872 թ. - հետո 1945 թ.) ծնվել է Վիտեբսկ նահանգում, նրանք ամուսնացել են 1889 թվականի դեկտեմբերի 26-ին[14][15]։ Ընտանիքում կային նաև երեք տղաներ (Հակոբ, Ռուդոլֆ և Լազար) և մի աղջիկ՝ Բեյլան։ Ֆաինայի հայրն աղջկա լույս աշխարհ գալու ժամանակ ներկերի գործարանի սեփականատեր էր, ուներ մի քանի բնակարան, շինանյութերի խանութ և շոգենավ՝ «Սուրբ Նիկոլայ» անունով[16][17]։ 1898 թվականին ընտանիքը տեղափոխվեց նորակառույց բնակարան Նիկոլայևկա 12 հասցեում։ Սովորել է Տագանրոգի Մարիինյան կանանց գիմնազիայում՝ այդպես էլ չավարտելով այն։ Միևնույն ժամանակ Ֆաինան ստացել է ապահովված ընտանիքին բնորոշ տնային դաստիարակություն, սովորել երաժշտություն, երգել, օտար լեզուներ, սիրում էր կարդալ։ Տասնչորս տարեկանից հետաքրքրվում էր թատրոնով, հաճախում էր պարապմունքների Ա. Յագելլոյի մասնավոր թատերական ստուդիայում։

1915 թվականին մեկնեց Մոսկվա։ Մեծ Նիկիտայի փողոցում Ռանևսկայան ապրում էր փոքրիկ տան մեջ։ Հենց այդ տարիներին նա ծանոթացավ Մարինա Ցվետաևայի, Օսիպ Մանդելշտամի, Վլադիմիր Մայակովսկու հետ, տեղի ունեցավ նրա առաջին հանդիպումը Վ. Ի. Կաչալովի հետ։ Ռանևսկայայի հիշողություններում նա սիրահարված էր Կաչալովին և հիանում էր նրա խաղով[18]։ Ծնողներն ու եղբայրը հետհեղափոխական տարիներին լքեցին Ռուսաստանը և բնակություն հաստատեցին Պրահայում։

Մի անգամ աշնանը երիտասարդ Ֆայա Ֆելդմանը տիկին Լավրովսկայայի թատերախմբում աշխատանքի անցնելու պայմանագիր կնքեց։ ՆրաÝ առաջարկում էին կոկետ հերոսուհու կերպար, 35 ռուբլի, իր զգեստապահարանի հետ միասին։ Կերչում աշխատանքը չստացվեց, քանի որ հանդիսատեսը պատշաճ ուշադրություն չցուցաբերեց նոր խմբին։ Սակայն մի անգամ Ֆ³յան մինչև Միտրիդատ լեռը զբոսնում է Լավրովսակայաի թատրոնից մի «փորձառու ողբերգակի» հետ։ Ճանապարհին նրանք որոշում են բանկ մտնել (Ռանևսկայայի մայրը հորից թաքուն աղջկան գումար էր փոխանցում)։ Ֆաինա Գեորգիևնան մտաբերում է.

- Երբ մենք դուրս եկանք բանկից, քամին խլեց իմ ձեռքից ամբողջ գումարը։ Ես կանգնեցի և հետևելով թռչող գումարներին ասացի.

-Ափսոս էին, բայց որքան գեղեցիկ են նրանք թռչում։

-Իհա՜րկե, չէ որ դուք Ռանևսկայան եք,-բացականչեց ուղեկիցը։ Միայն նա կարող էր այդպես արձագանքել։

-Երբ ես ավելի ուշ ստիպված էի ընտրել կեղծանուն, - հիշում է Ֆաինան,- որոշեցի վերցնել Անտոն Չեխովի հերոսուհու անունը։ Մենք ունենք ինչ-որ ընդհանրություններ, բայց ոչ ամեն ինչ, ոչ ամեն բան։

Չավարտելով թատերական դպրոցը՝ խաղացել է շատ թատրոններում՝ սկսելով արվարձաններից (Պոդմոսկովյե Մալախովյան քաղաքամերձ թատրոն (1915 թ.)), Կերչ, Ֆեոդոսիա (1915-1916 թթ.), Ռոստով-նա-Դոնու (1916-1917 թթ.), Սովետական առաջին շարժական թատրոնում (1918-1924 թթ.), Բակինսկի թատրոնում (1925-1927 թթ. և 1929-1931 թթ.), Արխանգելյան դրամատիկական թատրոնում (1927 թ.), Սմոլենսկի դրամատիկական թատրոնում (1927-1928 թթ.), Սատլինգրադյան դրամատիկական թատրոնում (1928-1929 թթ.), իսկ հետո մոսկովյան, այդ թվում Մոսկվայի հանրային կրթության թատրոնում (1924 թ.), Կամերային թատրոնում(1931-1935 թթ.), Կարմիր բանակի կենտրոնական թատրոնում (1935-1939 թթ.), Դրամատիկական թատրոնում (ներկայումս Մայակովսկու անվան)(1943-1949 թթ.), Պուշկինի անվան թատրոնում (1955-1963 թթ.), Մոսսովետի անվան թատրոնում (1949-1955 թթ. և 1963-1984 թթ.)։ Նրա ուսուցիչը եղել է Պավլա Լեոնտևնա Վուլֆը։ Մոսսովետի թատրոնում դերասանուհին հաճախակի կոնֆլիկտներ էր ունենում գլխավոր ռեժիսորի՝ Յ. Ա. Զավադսկու հետ, ինչին հանգեցնում էր ստեղծագործական մեթոդների չհամընկնելը, դերերի բաժանումը, որը առաջարկում էր Ռանևսկայան ավելի բնորոշ էր բրեխտովյան տեսակին։ Դերասանուհին թատերականորեն իմաստավորում էր իր առօրյա կյանքը նույնպես, երբեմն վերածելով այն տրագիկոմիկ «ներկայացման»։ Հենց սրանում է թաքնված Ռանևսկայայի զուտ անձնական հանրաճանաչությունը, անկախ բեմականից։ Ֆաինայի յուրահատուկ խոսելաձևն ու վարքագիծը ֆիքսված են մեծ ֆոլկլյորի մեջ, որի ոչ բոլոր էպիզոդներն են հավաստի։ Դերասանուհու շատ արտահայտություններ վերածվել են թևավոր խոսքերի, այս ամենին նպաստել է դրանց պատկերավորությունը, սեփական դատողություն ու համոզմունքներ ունենալը, «ցենզուրայի» ("ինքնագրաքննություն") բացակայությունը։ Ոճական հոտառությունը թույլ էր տալիս Ֆաինային հանդես գալ նմանակման ժանրում, և ոչ միայն բեմական, հայտնի է նամակների մի շարք, որոնք ուղղված են իր կողմից հորինված գավառական Ա. Կաֆինկինին, հասցեագրված լրագրող Տ. Տեսսին։

Դերասանուհին սիրում էր կարդալ Պուշկին, «նրանք՝ Աննա Ախմատովայի հետ միասին մի ընդհանուր կիրք ունեին - Ալեքսանդր Պուշկինը»[18]։ Դեբյուտը ֆիլմում կայացել է 1934 թվականին, Միխայիլ Ռոմմայի «Пышка» ֆիլմում 1939-1941 թվականներին - «Մոսֆիլմ» ստուդիայի դերասանուհի, 1941-1943 թվականներին «Տաշկենտ» ստուդիայի դերասանուհի[19]։ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։ Ֆաինա Գեորգիևնան երազում էր խաղալ Էյզենշտեյնի մոտ և 1944 թվականին նրան հաստատեցին «Իվան Ահեղ» ֆիլմում՝ Էֆրոսինա Ստարիցկայի դերում, սակայն նրան չհաստատեցին վերադաս մարմինները։ Այդ դերը ստացավ Սերաֆիմա Բիրմանը։ Այս ամենի պատճառը Ֆաինան համարում էր իր անձնագրի հինգերորդ կետը, այնինչ նույն տեղում Բիրմանի մոտ գրված էր «մոլդովացի»[20]։ Ռանևսկայան ծանր էր տանում Սոլոմոն Միխոելսի մահը, նրանց կապում էր ամուր ընկերությունը։ Իր հիշողություններում դերասանուհին առանձնացնում է մի երկխոսություն, որտեղ նա ասել է. «Կան մարդիկ, որոնց մեջ Աստված է ապրում, կան մարդիկ, որոնց մեջ սատանան է ապրում, և կան մարդիկ որոնց մեջ որդեր են ապրում։ Ձեր մեջ Աստված է ապրում»։ Ռեժիսորը պատասխանել է. «Եթե իմ մեջ Աստված կա, ուրեմն նա աքսորվել է իմ մեջ» (երկխոսության ամսաթիվը՝ 1948 թվականի հունվարի 14)։ Ֆաինան մասնակցել է մուլտֆիլմերի ձայնագրմանը («Կարլսոնը վերադառնում է» Ֆրեկեն Բոկ)։

Կյանքի վերջում Ֆաինան դառը սարկազմով գրել է. «Երբ կմահանամ, թաղեք ինձ և տապանաքարի վրա գրեք՝ մահացավ զզվանքից»։ Դերասանուհին մահացել է 1984 թվականի հուլիսի տասնիննին (այլ տվյալներով հուլիսի 20-ին)[21]), 88 տարեկան հասակում։ Թաղված է Մոսկվայի Նոր Դոնսկի գերեզմանոցում[22], քրոջ՝ Իզաբելլայի կողքին։ Այնտեղ ամբողջ տարին կարելի է տեսնել միայն թարմ ծաղիկներ, որոնք բերում են դերասանուհու տաղանդը գնահատողները։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը՝ Գիրշ Խայիմովիչ Ֆելդման (1863 թ.-?), առևտրական, չոր ներկերի գործարանի սեփականատեր, ուներ մի քանի բնակարան, խանութ, շոգենավ, արդյունքում խոշոր մանուֆակտուրիստ, կայսրուհի Մարիայի պետական հաստատության պատվավոր անդամ[23][24][25]։
  • Մայրը՝ Միլկա Ռաֆաիլովնա Զագովայլովա (1872 - 1945 թթ.)
  • Եղբայրները՝ Հակոբ, Ռուդոլֆ, Լազար (1897-1900 թթ.)
  • Քույրը՝ Իզաբելլա (Բեյլա) Ֆելդման (Ապլեեն, ?-1964 թ.)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1934 - Ֆիլմ Փքաբլիթ - Տիկին Լուազո
  2. 1937 - Բալլադ կազակ Գոլոտի մասին - Հոգևորականի կին
  3. 1939 - Ինժեներ Կոչինի սխալը - Իդա Գուրևիչ, դերձակի կին
  4. 1939 - Ընկեցիկը - Լյալյա
  5. 1939 - Մարդը կաղապարի մեջ - Գիմնազիայի տեսուչի կին
  6. 1940 - Սիրելի կինը - Մանյա, Դոբրյակովի հորաքույրը, ծննդատան աշխատող
  7. 1941 - Երազանք - Ռոզա Սկորոխոդ
  8. 1941 - Ինչպես վիճեցին Իվան Իվանովիչը և Իվան Նիկիֆիրովիչը (1941)- Գորպինա
  9. 1942 - Ալեքսանդր Պարխոմենկո - կացնահար
  10. 1943 - Շվեյկի նոր արկածները - Հորաքույր Ադել
  11. 1943 - Հարազատ ափեր (նովել «Երեք գվարդիականները») - Սոֆիա Իվանովնա, թանգարանի տնօրեն
  12. 1944 - Հարսանիք - հարսի մայր՝ Նաստասյա Տիմֆեևնա
  13. 1945 - Небесный тихоход - բժիշկ պրոֆեսոր
  14. 1945 - Փիղն ու պարանը - տատիկ
  15. 1947 - Գարուն - Մարգարիտա Լվովնա
  16. 1947 - Մոխրոտը - Խորթ մայր
  17. 1947 - Շարքային Ալեքսանդր Մատրոսով - զինվորական բժիշկ
  18. 1949 - Հանդիպում Էլբայում - Օրիորդ Մակ-Դերմոտ
  19. 1949 - Նրանք ունեն Հայրենիք - Տիկին Վուրստ
  20. 1958 - Կիթառով աղջիկը - Զոյա Պավլովնա Սվիրիստինսկայա
  21. 1960 - Զգուշացիր տատիկն է - տատիկ
  22. 1960 - Դրամա (կարճամետրաժ) - Մուրաշկինա
  23. 1963 - Այդպես էլ կլինի-հեռուստաներկայացում
  24. 1964 - Թեթև կյանք - Մարգարիտա Իվանովնա, «թագուհի Մարգո», սպեկուլյանտ
  25. 1965 - Առաջին այցելուն- Ծեր տիկին
  26. 1966 - Այսօր նոր ատրակցիոն - Ադա Կոնստանտինովնա Բրանդ, կրկեսի տնօրեն
  27. 1978 - Հետո՝ լռություն (ֆիլմ-ներկայացում) - Լյուսի Կուպեր
  28. 1980 - Անցած օրերի կատակերգություն - Օգտագործված են արխիվային կադրեր

Կինոխրոնիկա «Ֆիտիլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1964 - Ֆիտիլ № 25. «Խաղաթղթերը չեն խաբում» - գուշակ
  2. 1964 - Ֆիտիլ № 33. «Չեմ գնա» - քաղաքացի Պիսկունովա

Մուլտֆիլմերում ձայների կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1943 - Հեքիաթ Սալթան թագավորի մասին - սկեսուր Բաբարիխա
  2. 1970 - Կարլսոնը վերադառնում է - Ֆրյոկեն Բոկ

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ամառային թատրոն» Մալախովկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1915 - «Նա, ով ապտակ է ստանում» Լ. Անդրեև, բեմադրող Իլլարիոն Նիկոլաևիչ - համր դեր

«Առաջին սովետական Թատրոնը» Ղրիմում (1920-1924)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բալենու այգին» Ա. Չեխով - Շարլոտտա Իվանովնա, տնային դաստիարակչուհի
  • «Երեք քույրեր» Ա. Չեխով - Օլգա, Նատաշա
  • «Ճայը» Ա. Չեխով - Մաշա
  • «Քեռի Վանյա» Ա. Չեխով - Վոյնիցկայա
  • «Իվանով» Ա. Չեխով - Զյուզյուշկա
  • «Վերջին զոհը» Ա. Աստրովկի - Գլաֆիրա Ֆիրսովնա
  • «Գայլեր և գառներ» Ա Աստրովսկի - Անֆիս Տիխոնովա
  • «Առանց մեղքի մեղավորները» Ա Աստրովսկի - Գալչիխա
  • «Ամեն իմաստունի մեջ պարզություն կա» Ա Աստրովսկի - Մանեֆա
  • «Ամպրոպ» Ա Աստրովսկի - խելագար օրիորդ
  • «Հատակում» Մ. Գորկի - Նաստյա
  • «Տեսուչը» Ն. Գոգոլ - Պոշլյոպկինա
  • «Ամուսնություն» Ն. Գոգոլ - խնամախոս
  • «Վեպ» Է. Շելտոն - Կավալինի

Սմոլենսկ, Արխանգելսկ, Ստալինգրադ, Բաքու (1925-1937)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խորամանկություն և սեր» Ֆ Շիլլեր - Օրիորդ Միլֆորդ
  • «Անօժիտը» Ալեքսանդր Օստրովսկի - հորաքույր Կարանդիշևա
  • «Ազնվական բույն» Տուրգենև - Լավրեցկայա
  • «Կենդանի մեռել» Լև Տոլստոյ - Մաշա
  • «Հարսանիք» Անտոն Չեխով - Զմեյուկինա
  • «Տարեդարձ» Անտոն Չեխով - Մերչուտկինա
  • «Համլետ» Վիլյամ Շեքսպիր - Թագուհի
  • «Կատաղություն» Ե. Յանովսկի - Կոլխոզի նախագահ
  • «Տարօրինակ մարդը» Ա. Աֆինոգենով - Տրոշինա
  • «Լյուբոֆ Յարովայա» Կ. Տրենյով - Դունկա
  • «Հրաշքներ մաղի մեջ» Լև Տոլստոյ - Մարգո

Կամերային թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր բանակի կենտրոնական թատրոն (1935-1939)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1935 - «Օտար երեխա» Վ. Շկվարկինա - մայր
  • 1935 - «Ջոկատի մահը» Ա. Կորնեյչուխ - Օքսանա
  • 1935 - «Վերջին զոհը», Ա. Օստրովսկի - Գլաֆիրա Ֆիրսովնա
  • 1936 - «Վասսա Ժելեզնովա» Մ. Գորկի, ռեժ. Ելիզավետա Տելեշովա - Վասսա
  • 1936 - «Փառք» Վ. Գուսևա - մայր
  • «Անպաշտպան կենդանի» Ա. Չեխով - Շուկինա

Դրամատիկական թատրոն (1943-1949)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943 - «Երիտասարդ գվարդիա» Ա. Ֆադեև; ռեժիսոր Նիկոլայ Օխլոպկով - Օլեգ Կոշեվոյի տատիկը
  • 1945 - «Աղվեսներ» Լ. Խելման - Բերդի
  • 1946 - «Կապիտա Կոստրով» Ա. Ֆակո - քենի
  • 1949 - «Պատվի օրենք» Ա. Շտեյն; ռեժ. Ն. Օխլոպկով - Լոսևի կինը

Մոսսովետի անվան թատրոն (1949-1955, 1963-1984)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1949 - «Նորաձև խանութ» Ի. Կռիլով - Սումբուրովա
  • 1950 - «Լուսաբաց Մոսկվայի վրա» Վ. Բիլլ-Բելոցերկովսկի - սպեկուլյանտ Մանկա
  • 1953 - «Պատմություններ Թուրքիայի մասին» Ն. Խիկմետա - ծեր Ֆաթմա Նուրխան
  • 1954 - «Սոմովը և ուրիշները» Ա. Գորկի - Աննա Սոմովա
  • 1964 - «Քեռու երազը» Ֆ. Դոստոևսկի - Մարյա Ալեքսանդրովնա
  • 1966 - «Տարօրինակ օրիորդ Սևեդին» Ջ. Պատրիկ - օրիորդ Սևեդի
  • 1969 - «Հետո-լռություն» Վինա Դելմարա, բեմադրող Անատոլի Էֆրոս - Լյուսի Կուպեր[26]
  • 1973 - «Վերջին զոհը» Ալեքսանդր Օստրովսկի- Գլաֆիրա Ֆիրսովնա
  • 1980 - «Ճշմարտությունը, դա լավ է, իսկ երջանկությունը ավելի լավ» Ա. Օստրովսկի, բեմադրող Սերգեյ Յուրսկի - Ֆիլիշատա

Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոն (1955-1963)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 - «Խաղացողը» Ֆ. Դոստոևսկի - Անտոնիդա Վասիլևնա
  • 1958 - «Ծառեը կանգնած են մահանում» Ա. Կասոն - տատիկ
  • 1960 - «Խավարի հրեշները» Ա. Տոլստոյ - Պրասկովյա Ալեքսեևնա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1937 - ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի
  • 1946 - Շքանշան Հայրենական Մեծ պատերազմում կատարած անձնվեր աշխատանքի համար 1941-1945 թթ.
  • 1947 - Պատվո շքանշան
  • 1947 - ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի
  • 1948 - Շքանշան Մոսկվայի 800-ամյակի կապակցությամբ
  • 1949 - Երկրորդ կարգի Ստալինյան շքանշան
  • 1950, 1967 - Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • 1951 - Երկրորդ կարգի Ստալինյան շքանշան
  • 1951 - Երրորդ կարգի Ստալինյան շքանշան
  • 1961 - ԽՍՀՄ վաստակավոր արտիստուհի
  • 1976 - Լենինի շքանշան
  • Ի պատիվ Ֆաինա Ռանևսկայայի անվանել են աստերոիդ՝ (6821) Ranevskaya, որը հայտնաբերել է աստղագետ Լյուդմիլա Կարաչկինան 1986 թվականի սեպտեմբերի 29-ին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Муля, не нервируй меня!» թևավոր դարձած արտահայտության հեղինակային իրավունքները միշտ վեճի առիթ էր դառնում բոլոր այն կանանց մոտ, ովքեր կապ ունեն ֆիլմի հետ։ 1964 թվականի «Կինոպանորամայի» եթերում Ռանևսկայան պատմեց, թե ինչպես է իր մոտ ծնվել այս միտքը, իսկ եթերից հետո վիճաբանել է ֆիլմի սցենարի հեղինակ Ագնի Բարտոյի հետ, ով այդ արտահայտությունը վերագրում էր իրեն[27]։ Արտահայտությունն իրեն էր վերագրում նաև Ռինա Զելյոնայան, ով նաև ֆիլմի սցենարի համահեղինակն էր[28]։
  • «Муля, не нервируй меня!» արտահայտությունը, ամբողջ կյանքի ընթացքում ուղեկցել է դերասանուհուն։ Այդպես էին գոռում տղաները բակում, երբ տեսնում էին նրան, այդ արտահայտությունը առաջինն էին հիշում նրան հանդիպելիս։ Նույնիսկ Լեոնիդ Բրեժնևը 1976 թվականին Լենինի շքանշանը հանձնելու ժամանակ (80-ամյակի կապակցությամբ) Լեոնիդ Բրեժնևը ողջույնի փոխարեն ասաց. «Ահա գալիս է մեր Մուլյան, не нервируй меня!»: Ռանևսկայան պատասխանել է. «Լեոնիդ Իլիչ, այդպես ինձ դիմում են միայն փոքրիկ տղաները և խուլիգանները»։ Գլխավոր քարտուղարը ամաչեց և ավելացրեց. «Կներեք, բայց ես Ձեզ շատ եմ սիրում»։
  • Ֆաինան ինքնաքննադատ էր, նա ասում էր. « Տաղանդը դա անվստահություն է սեփական անձի հանդեպ, դժգոհությունը իր և իր թերությունների հանդեպ, ինչը ես չեմ հանդիպել միջակությունների մոտ»։ Այդ ժամանակներում սովորական երևույթ էր գեղարվեստական հանձնաժողովների մոտ խաղալը, սովորաբար ելույթից հետո արտիստը «սեղմված» էր լինում, բայց ոչ երբեք Ռանևսկայան. «Խաղում եմ խորամանկ, հանձնաժողովը նայում է Սալինյան մրցանակների անկյունից. քննությանը ներկա գտնվելու տհաճ զգացողություն»[18]։
  • Ֆաինան շատ էր վախենում, որ նրան կառաջարկեն համագործակցել ԱԱԾ-ի հետ, այդ ժամանակ դա շատ տարածված էր։ Նրա ծանոթներից մեկը խորհուրդ տվեց այդպիսի առաջարկի դեպքում պատասխանել, որ ինքը երազում գոռում է, այդ ժամանակ այդպիսի առաջարկ չի լինի։ Մի անգամ, երբ նա աշխատում էր Մոսսովետի անվան թատրոնում, նրան առաջարկեցին մտնել կուսակցության շարքերը, նա բացականչեց. «Օյ, ինչ եք ասում սիրելիս, ես գոռում եմ քնի մեջ»։ Սրամտե՞ց, թե նա իրոք խառնել էր այդ երկու դեպարտամենտները, կարելի է միայն գուշակել[29].:

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տյումենում կա թեյարան «Ռանևսկայայի մոտ», որտեղ շուրջբոլորը մեջբերված են դերասանուհու խոսքերն ու աֆորիզմները։ Իսկ ուտեստների անունները բացառությամբ այն ֆիլմերից են, որոնց մասնակցել է Ֆաինան։
  • 2011 թվականի օգոստոսի 27-ին, երբ լրանում էր դերասանուհու 115-ամյակը, Գուգլը դերասանուհու պատկերով հատուկ լոգոտիպ է ստեղծել[30]։
  • Անգլիական «Ով ով է» հանրագիտարանի խմբագրական խորհուրդը 1992 թվականին դերասանուհուն ներառել է 20-րդ դարի լավագույն դերասանուհիների ցանկում։

Տագանրոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986, օգոստոսի 29 - Հուշատախտակ այն տան պատին, որտեղ ծնվել է Ֆաինա Ռանևսկայան (ք. Տագանրոգ, Ֆրունզե 10)
  • 2008, մայիս - Առաջին միջազգային թատերական փառատոն Ֆաինա Ռանևսակայայի անունով՝«Великая провинция»
  • 2008, մայիսի 16 - Այն տանը կողքին, որտեղ նա ծնվել է, առաջին անգամ Ռուսաստանում տեղադրվում է դերասանուհու հուշարձանը (հեղինակ` Դավիթ Բեգալով)[31]
  • 2009 - Ռանևսկայայի հայրական տանից քիչ հեռու բացվել է սրճարան «Ֆրեկեն Բոկ» անունով, մուլտֆիլմից հայտնի քաղցրաբլիթներով, իսկ սրճարանը լի է դերասանուհու նկարներով։
  • Ֆաինայի անունով է կոչված Տագանրոգի փողոցներից մեկը։
  • Տանը, որտեղ ծնվել է Ֆաինան, քաղաքային իշխանությունը պատրաստվում է նրա անունով թանգարան բացել[32][33].:

Վավերագրական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990 - «Էկրան» կինոստուդիայի երկու սերիայից բաղկացած վավերագրական ֆիլմը՝ «Հիշելով Ռանևսկայային» (Ռեժիսոր Օլեգ Դորման և Ալեքսեյ Գաբրիլովիչ)
  • 2004 - Վիտալի Վուլֆի վավերագրական հաղորդաշարը «Իմ արծաթե գնդակ. Ֆաինա Ռանևսկայա» (ռեժիսոր Սվետլանա Կոկոտունովա)

Մարմնավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - «Դարաշրջանի աստղերը» (ռեժիսոր Հուրի Կարա. Ռանևսկայայի դերում՝ Տատյանա Վասիլևնա)
  • 2012 - «Աննա Գերման. սպիտակ հրեշտակի գաղտնիքը» (ռեժիսոր Վալդեմեր Կժիստեկ, Ալեքսանդր Տիմենկո)։ Ռանևսկայայի դերում՝ Ելենա Բոնդարյովա Րյեպինա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахов Г. А. Фаина Раневская. М.: ВБПК, 1985.
  • Владимирова М. Великая провинция // Таганрогская правда. - 2008., 18 апреля.
  • Скороходов Г. Разговоры с Раневской. - М.: Астрель: АСТ, 1999, 2007. - 411 с. - ISBN 978-5-17-047599-5
  • Владимирова М. Котлостроители поставят Раневской памятник // Таганрогская правда. - 2007. - 14 ноября.
  • Раневская Ф. Г. Дневники на клочках. - М.: Издательство Фонда русской поэзии при участии альманаха «Петрополь», 1999.
  • Щеглов Д. Фаина Раневская. Монолог. - М.: Олимп, Русич, 1998. - (Женщина-Миф).
  • Щеглов А. Раневская: Вся жизнь. - М.: Издательство Захаров, 2005. - ISBN 978-5-8159-0860-4.
  • Гейзер М. М. Фаина Раневская. - 2010. - 308 с. - 5000 экз., ил. - ISBN 978-5-235-03290-3
  • Гейзер М. М. Фаина Раневская. - Москва: «Молодая гвардия», 3-е изд. 2012. - 320 с. - 5000 экз., ил. - ISBN 978-5-235-03372-6
  • Д. А. Щеглов. «Судьба - шлюха» - М.: Астрель: АСТ, 2008. - 223 с.
  • Шляхов А. Л. Фаина Раневская: Любовь одинокой насмешницы. - М.: АСТ, Астрель, 2012. - 352 с. - (Кумиры. Истории великой любви). - 3000 экз., ISBN 978-5-17-068561-5, ISBN 978-5-271-29220-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Николай Загвоздкин. «Фаина Раневская: Жизнь без взаимности» (ռուսերեն). Интервью. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  3. Гейзер, 2012, էջ 6
  4. Гейзер, 2012, էջ 8
  5. Гейзер, 2012, էջ 110
  6. «Фаина Раневская: о кино, первой любви и одиночестве» (ռուսերեն). Ставрополье. 27 августа 2011. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  7. Гейзер, 2012, էջ 302
  8. Гейзер, 2012, էջ 303
  9. Гейзер, 2012, էջ 304
  10. «Фаина Раневская: золотые цитаты неподражаемой актрисы» (ռուսերեն). РБК. 27 августа 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 9-ին.
  11. Гейзер, 2012, էջ 296
  12. Annual Report of the Commissioner of Patents (1911): Патент на безопасную лампу, полученный Гиршем Фельдманом из Таганрога (Hirsch Feldmann).
  13. Official Gazette of the United States Patent Office (стр. 212): Патент Гирша (Хирша) Фельдмана на безопасную лампу (safety-lamp, 1909).
  14. 110 лет одиночества: В «Книге для записи сочетания браков между евреями на 1889 год» таганрогский раввин Гирш Моисеевич Зельцер зарегистрировал 26 декабря 1889 года (9 января 1890 года по новому стилю) брак мещанина местечка Смилoвичи Игуменского уезда Минской губернии Гирша Хаимова Фельдмана (26 лет) и девицы, лепельской мещанки Витебской губернии, Милки Рафаиловны Заговаловой (17 лет).
  15. Матвей Гейзер «Она любила театр самозабвенно...»
  16. М. А. Гонтмахер «Евреи на Донской земле» (Ростовский государственный университет, Ростиздат, 2000)
  17. «Дом екатеринославского купца Гирша Хаимовича Фельдмана по улице Николаевской 10». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  18. 18,0 18,1 18,2 Фаина Раневская: «Судьба-шлюха» = (дневник) / автор-составитель Д. Щеглов. — АСТ. — «Астрель», 2004. — 203 с. — 30 000 экз. — ISBN 5-17-014443-1
  19. Раневская Фаина Георгиевна - Киносозвездие - авторский проект Сергея Николаева
  20. ««Мой серебряный шар. Фаина Раневская»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  21. Раневская Ф. Г. - биография
  22. Могилы знаменитостей. Московский некрополь. Фаина Георгиевна Раневская (1896-1984)
  23. Safety-Lamp Patent US 960869 A (Hirsch Feldmann, Taganrog, 1910)
  24. Описание патента Х. Фельдмана
  25. «Рекламное объявление купца Г. Фельдмана в Таганроге (1906), стр. 50» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 29-ին.
  26. Театр имени Моссовета / Сост. В. М. Школьников. - М.: Искусство, 1985. - 294 с.
  27. Про доброе старое кино
  28. Рина Зелёная. Актрису сделали «народной» за несколько часов до смерти - газета Версия, Игорь Оболенский, 11 апреля 2011
  29. Щеглов А. Раневская. Фрагменты жизни. - 1998.
  30. Faina Ranevskaya's 115th Birthday
  31. Собств. корр. В Таганроге появится памятник Фаине Раневской // Lenta.Ru. - 2008. - 18 апр.
  32. Борзенко В. В родном городе Фаины Раневской до сих пор не создан её музей // Аргументы и Факты на Дону. - 2010. - 9 ноября.
  33. Михайлова Е. Армянин нашего времени // Свободная Пресса. - 2009. - 10 июля.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաինա Ռանևսկայա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաինա Ռանևսկայա» հոդվածին։