Օտտո Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո Շմիդտ
ռուս.՝ Отто Юльевич Шмидт
Ծնվել էսեպտեմբերի 18 (30), 1891[1]
Մոգիլյով, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էսեպտեմբերի 7, 1956(1956-09-07)[2][1][3][…] (64 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[2]
բնական մահով[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Ազգությունբալթյան գերմանացիներ
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս, ճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, ֆիզիկոս, պետական գործիչ, հոգեվերլուծաբան, երկրաֆիզիկոս, աշխարհագրագետ և ճանապարհորդ
Հաստատություն(ներ)Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան[1], Մոսկվայի պետական համալսարան, Հյուսիսային ծովային ճանապարհի գլխավոր տնօրինություն և Երկրի ֆիզիկայի ինստիտուտ
Գործունեության ոլորտխմբերի տեսություն, աստղագիտություն[4], մաթեմատիկա[4], աշխարհագրություն[4], Երկրաֆիզիկա[4] և հոգեվերլուծություն
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԿիևի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ (1913)[5] և Second Kyevan gymnasium?
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ և պրոֆեսոր
Գիտական աստիճանմագիստրոս
Տիրապետում է լեզուներինռուսերեն[4][6], գերմաներեն և լատիշերեն
Գիտական ղեկավարԴմիտրի Գրավե
Եղել է գիտական ղեկավարVladimir Andrunakievich?[5], Sergey Antonovich Chunikhin?[5], Leopold Yakovlevich Okunev?[5], Aleksandr Antipovich Kulakov?[5], Aleksey Petrovich Ditsman?[5] և Vladimir Konstantinovich Turkin?[5]
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս[1]
Լենինի շքանշան[1] Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
Ամուսին(ներ)Vera Schmidt?
Երեխա(ներ)Sigurd Ottovich Schmidt?
 Otto Schmidt Վիքիպահեստում

Օտտո Յուլիևիչ Շմիդտ, (ռուս.՝ Отто Юльевич Шмидт, ի ծնե՝ Օտտո Ֆրիդրիխ Յուլիուս Շմիդտ [գերմ.՝ Otto Friedrich Julius Schmidt], սեպտեմբերի 18 (30), 1891[1], Մոգիլյով, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 7, 1956(1956-09-07)[2][1][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհրդային մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, աստղագետ, Արկտիկայի հետազոտող, պետական և հասարակական գործիչ, ԽՍՀՄԳԱ ակադեմիկոս (1935), Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1934), Խորհրդային Միության հերոս (1937)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին ավարտել է Կիևի համալսարանը։ 1916 թվականից դարձել է նույն համալսարանի դոցենտ։ 1918-1921 թվականներին եղել է մի շարք ժողկոմատների կոլեգիաների անդամ, 1923-1956-ը՝ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, 1930-1932 թվականները՝ Արկտիկական ինստիտուտի տնօրեն, 1932-1939 թվականները՝ Հյուսիսային ծովային գլխավոր ուղու վարչության պետ, 1924-1941 թվականները՝ Սովետական մեծ հանրագիտարանի գլխավոր խմբագիր, 1939-1942 թվականները՝ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ։ 1937 թվականին Շմիդտի նախաձեռնությամբ կազմակերպվել է ԽՍՀՄ ԳԱ տեսական երկրաֆիզիկայի ինստիտուտը։ Մասնակցել է Պամիրյան սովետա-գերմանական առաջին արշավախմբին։ 1929-1930 թվականներին ղեկավարել է արշավախոլմբ «Գեորգի Սեդով» սառցահատով, կազմակերպել առաջին գիտահետազոտական կայանը Ֆրանց Ցոսիֆի երկրում, ուսումնասիրել Կարայի ծովի հյուսիսարևելյան մասը, Հյուսիսային երկրի արմ․ ափը և հայտնաբերել մի շարք կղզիներ։ Շմիդտի արշավախումբը «Սիբիրյակով» սառցահատով, առաջին անգամ մեկ նավարկության ընթացքում, անցավ Հյուսիսային․ ծովային ուղին՝ Արխանգելսկից Խաղաղ օվկիանոս։ 1933-1934 թվականները Շմիդտը ղեկավարել է «Չելյուսկին» շոգենավով նավարկությունը, որը 1934 թվականի փետրվարի 13-ին Չուկոտի ծովում ճզմվեց սառույցներով և ընկղմվեց։ 1937 թվականին ղեկավարել է «Հյուսիսային բևեռ-1» դրեյֆող կայանի կազմակերպման օդային արշավախումբը։ 1943 թվականին Շմիդտը առաջ քաշեց Երկրի և Արեգակնային համակարգի մյուս մոլորակների առաջացման կոսմոգոնիական տեսությունը։

Եղել է նաև ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, ԽՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

Շմիդտի անվամբ են կոչվել կղզի Կարայի ծովում, հրվանդան Չուկոտի ծովի ափին։ «Անաստաս Միկոյան» սառցահատը սկզբնապես կրել Շմիդտի անունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Շմիդտ» հոդվածին։