Օմար Խայամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օմար Խայամ
عمر خیام
Ծնվել էմայիսի 18, 1048[1]
Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3]
Մահացել էդեկտեմբերի 4, 1131[1] (83 տարեկան)
Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3]
ԳերեզմանOmar Khayyam Mausoleum
Քաղաքացիություն Սելջուկյան սուլթանություն
Դավանանքիսլամ և աթեիզմ
ՈւղղությունՊարսկական գրականություն, Iranian philosophy? և Islamic Golden Age?
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, բանաստեղծ, երգերի հեղինակ, փիլիսոփա, երաժիշտ, աստղագուշակ, գրող և ֆիզիկոս
Գործունեության ոլորտպոեզիա[4], մաթեմատիկա[4] և աստղագիտություն[4]
Տիրապետում է լեզուներինպարսկերեն[5][6]
Հայտնի աշակերտներAl-Isfizari?, Al-Khazini? և Nizami Aruzi?
Ազդվել էԱվիցեննա[7] և Ալ-Բիրունի
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Omar Khayyam Վիքիպահեստում

Ղիյասադդին Աբու լ Ֆաթհ իբն Իբրահիմ ալ Խայամ Նիշապուրի (պարս.՝ غياث الدین ابو الفتح عمر بن ابراهیم خیام نيشابوری, մայիսի 18, 1048[1], Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3] - դեկտեմբերի 4, 1131[1], Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3]), պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակ՝ «ռուբայիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ[8]։ Հայտնի չէ, թե նրան վերագրվող 400 քառյակից որոնք են ստուգապես իրենը։ Խայամը նաև նախորդների համեմատ նոր և ճշգրիտ տոմարի հեղինակ է, որն Իրանում օգտագործվում է առ այսօր։ Խայամի քառյակները հայերեն են թարգմանել Արամ Չարըգը, Հովհաննես Մասեհյանը, Արշակ Չոպանյանը, Հովսեփ Միրզայանը, Արշակ Աթայանը, Սերգեյ Ումառյանը, Վարուժան Խաստուրը։ Խայամագիտության մեջ մեծ վաստակ ունի նաև Էդուարդ Աղայանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաքում։ Համաձայն անվան Խայամ (خیام) մասնիկի, որը նշանակում է վրանագործ, կարելի է ենթադրություններ կատարել նրա հոր մասնագիտության վերաբերյալ։ Հայտնի է նաև, որ ունեցել է կրտսեր քույր Աիշա անունով։ Մանկությունն անցկացրել է հյուսիսային Աֆղանստանի Բալխ գյուղում, որտեղ ուսանել է ժամանակի նշանավոր իմաստուն Մուհամմադ Մանսուրու մոտ։ Հետագայում շարունակել է ուսանել Մովաֆաք ալ Նիշապուրու մոտ, ով հայտնի էր որպես Խորասանի լավագույն դասախոս։ 8 տարեկանում գիտեր Ղուրանը, 12 տարեկանում դառնում է Նիշապուրի մադրասի աշակերտ։ Գերազանց ավարտելով ուսումը՝ ստանում է բժշկի մասնագիտություն, ինչը, սակայն, նրան չէր հետաքրքրում, և նա սկսում է ուսումնասիրել մաթեմատիկան, մասնավորապես՝ անտիկ դարաշրջանի հույն մաթեմատիկոսների աշխատությունները։

Ծնողների մահվանից հետո` 16 տարեկանում, վաճառում է հորական տունն ու արհեստանոցը և տեղափոխվում է Սամարղանդ, որտեղ սկսում է աշակերտել տեղի մադրասում, սակայն որոշ ժամանակ անց փայլուն գիտելիքների շնորհիվ դառնում է ուսուցիչ։ Հետագայում տեղափոխվում է Բուհարա։ 1074 թվականին նրան հրավիրում են Իսպահան՝ սելջուկ սուլթան Մելիք-Շահ I-ի արքունիք, որտեղ սուլթանի վեզիր Նիզամ ալ-Մուլքի հովանու ներքո դառնում է սուլթանի հոգևոր խորհրդական, իսկ հետագայում նաև արքունական աստղադիտարանի ղեկավար, որտեղ և ստեղծում է իր նշանավոր արևային օրացույցը։ 1079 թվականին իր պաշտոնակիցների հետ նա բարեփոխել է հին պարսկական պամարը։ Մինչև 1092 թվական նա ծավալում է բավականին բեղմնավոր գործունեություն, սակայն Մելիք Շահի ու Նիզամ ալ-Մուլքի սպանությունից հետո ստիպված է լինում լքել Իսպահանը։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաթեմատիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմար Խայամը հանդիսանում է միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, սակայն Եվրոպայում նրա հանրահաշվական աշխատությունները հայտնի են դառնում միայն 19-րդ դարում։ Օմար Խայամի գրչին է պատկանում «Հանրահաշվական խնդիրների լուծման տրակտատը», որտեղ նա ներկայացնում է 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի ցուցչով հավասարումների լուծումները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. Nasr S. H., Aminrazavi M. Anthology of philosophy in Persia: from Zoroaster to Omar KhayyamI.B. Tauris, 2009.
  8. Օմար Խայամ, Քառյակներ, Գևորգ Էմինի թարգմանությամբ, Երևան, 1993, էջ 36

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օմար Խայամ հոդվածին