Քրիստիան Հյույգենս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Հյույգենս
Christiaan Huygens
Ծնվել էապրիլի 14, 1629(1629-04-14)[1][2][3][…]
Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5]
Մահացել էհուլիսի 8, 1695(1695-07-08)[2][3][6][…] (66 տարեկան)
Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5]
ԳերեզմանGrote of Sint-Jacobskerk
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԴավանանքDutch Reformed Church?
Մասնագիտությունաստղագետ, մաթեմատիկոս, ֆիզիկոս, երաժշտագետ, գյուտարար, երաժշտության տեսաբան, ֆիզիկոս-տեսաբան, միջատաբան, գործիքներ ստեղծող և գիտնական
Հաստատություն(ներ)Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Գործունեության ոլորտմաթեմատիկա, մեխանիկա, ֆիզիկա և աստղագիտություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԼեյդենի համալսարան և Անժեի համալսարան[7]
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1] և հոլանդերեն[8]
Գիտական ղեկավարFrans van Schooten?[9] և Jan Jansz de Jonge Stampioen?[10]
Եղել է գիտական ղեկավարԼայբնից Գոթֆրիդ Վիլհելմ[11]
Հայտնի աշակերտներԴենիս Պապեն և Լայբնից Գոթֆրիդ Վիլհելմ
Ազդվել էԳալիլեո Գալիլեյ
Պարգևներ
ՀայրԿոնստանտիյն Հյույգենս
ՄայրՍուզանա վան Բաերլե
 Christiaan Huygens Վիքիպահեստում

Քրիստիան Հյույգենս (հոլ.՝ Christiaan Huygens, ապրիլի 14, 1629(1629-04-14)[1][2][3][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4][5] - հուլիսի 8, 1695(1695-07-08)[2][3][6][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5]), հոլանդացի ականավոր մեխանիկ, ֆիզիկոս և մաթեմատիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության առաջին օտարերկրյա անդամը (1663 թվականից) և Փարիզի ԳԱ հիմնադիր անդամներից (1666 թվականից), լույսի առաջին ալիքային տեսության ստեղծողը։ Այդ տեսության հիմունքները Հյույգենսը շարադրել է իր «Տրակտատ լույսի մասին» աշխատության մեջ (1690

Կարևոր ավանդ ունի մեխանիկայի մի շարք հասկացությունների զարգացման գործում. Հյույգենսն առաջինն է օգտագործել ճոճանակը՝ ժամացույցի կանոնավոր ընթացքն ապահովելու համար, կառուցել առաջին ճոճանակավոր ժամացույցը (1657), արտածել է բանաձև մաթեմատիկական և ֆիզիկական ճոճանակների տատանումների պարբերության համար։ Մշակել է հարվածի տեսության հիմունքները, կատարելագործել աստղադիտակը։ Հյույգենսի մաթեմատիկական աշխատությունները վերաբերել են կոնական հատույթներին, ցիկլոիդի և այլ կորերի հետազոտությանը։ Տվել է շրջանագծի, էլիպսի, հիպերբոլի աղեղների երկարության որոշման մեթոդը, մշակել շրջանագծի երկարության և տրամագծի հարաբերության որոշման ( թվի հաշվման) տեսությունը, առաջին հետազոտությունները կատարել հավանականությունների տեսության բնագավառում։ 1655 թվականին հայտնագործել է Սատուրնի արբանյակ Տիտանը և որոշել դրա պտույտի պարբերությունը, պարզել, որ Սատուրնի շուրջը գոյություն ունի օղակ, ոչ մի տեղ չի շոշափում մոլորակի մակերևույթը։ Հյուգենսի աշխատանքները հաստատել են Կոպեռնիկոսի արևակենտրոն համակարգի ճշտությունը։ Ռ. Հուկի հետ համատեղ գտել է ջերմաչափի հաստատուն կետերը՝ սառույցի հալման և ջրի եռման կետերը։ Մշակել է լուսային ալիքների տարածման վերաբերյալ խնդիրների լուծման մոտավոր մեթոդը (Հյույգենս-Ֆրենելի սկզբունքը)։ Կառուցել է օկուլյար, որը մինչև այժմ էլ օգտագործվում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Յա. Մյակիշև, Բ. Բ. Բուխովցև «Ֆիզիկա», 1992 թ., «Լույս» հրատարակչություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Հյույգենս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 438