Քրիս Ռոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիս Ռոք
անգլ.՝ Chris Rock
Ծնվել էփետրվարի 7, 1965(1965-02-07)[1][2][3] (59 տարեկան)
ԾննդավայրAndrews
ԿրթությունՋեյմս Մեդիսոնի ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսցենարիստ, կինոռեժիսոր, կատակերգու, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավար, հեռուստատեսային պրոդյուսեր, ստենդ ափ երգիծաբան, դերասան և ռեժիսոր
ԸնտրանիMadagascar
Ամուսին(ներ)Malaak Compton?
Երեխա(ներ)Zahra Savannah Rock? և Lola Simone Rock?
Պարգևներ և մրցանակներ
chrisrock.com

Քրիստոֆեր Ջուլիուս Ռոք III (անգլ.՝ Christopher Julius Rock III, փետրվարի 7, 1965(1965-02-07)[1][2][3], Andrews[5]), ամերիկացի սթենդափ կատակերգու, դերասան, սցենարիստ, հեռուստա- և կինոպրոդյուսեր, ռեժիսոր։

Կարիերայի նախնական փուլում զբաղվել է սթենդապ հումորով և ունեցել էպիզոդիկ դերեր ֆիլմերում։ Որոշ ժամանակ անց՝ 1990-ականների սկզբին հանդես է եկել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» (Saturday Night Live) հումորային հեռուստաշոում, որից հետո ստացել է առավել առաջնային դերեր ֆիլմերում։

«Comedy Central» կաբելային հեռուստաալիքը Ռոքին համարում է բոլոր ժամանակների հինգերորդ մեծագույն սթենդապ կատակերգուն[6], իսկ 2007-ին բրիտանական «Channel 4» հեռուստաալիքը 100 մեծագույն սթենդապների ցուցակում Ռոքին հատկացրել է 9-րդ, իսկ 2010-ի թարմացված տարբերակում՝ 8-րդ տեղը։

Որպես կատակերգակ Ռոքի նախընտրելի ճյուղերն են դիտորդական կոմեդիան, սև հումորը, երաժշտական կոմեդիան և սատիրան։ Ռոքը հաճախ խոսում է սպիտակամորնթերի և սևամորթների տարբերությունների մասին։

2005 և 2016 թվականներին վարել է համապատասխանաբար Ակադեմիայի 77-րդ և 88-րդ մրցանակաբաշխությունները։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Անվանումը Դերը Նշումներ
1985 Քրաշ Գրուվ Հեռախոսի մոտ կանգնած մարդ Նշված չէ տիտրերում
1987 Բեվեռլի Հիլսի ոստիկանը 2 Փլեյբոյի առանձնատան մարդ
1988 Կոմեդիայի ամենակեխտոտ դոզան Ինքը
Ես դեռ քեզ ցույց կտամ, ծծկե՛ր Ռիբ Ջոյնթի հաճախորդ
1989 Ո՞վ է Քրիս Ռոքը Ինքը վավերագրական, կարճամետրաժ
1991 Նոր քաղաք Փուկի
1992 Բումերանգ Բոնի Թի
1993 Սի Բի 4 Ալբերտ Բրաուն/Էմ Սի Գուստո Նաև սցենարիստ և համապրոդյուսեր
1995 Անմահները Դիք Էնթոնի
1995 Հովազ Կեխտոտ բերան
1996 Սերժանտ Բիլկո Ավագ լեյտենանտ Օստեր
1997 Բեվեռլի Հիլսի նինջան Ջոել Վաշինգտոն
1998 Դոկտոր Դոլիթլ Ռոդնի Հնչյունավորում
Մահացու զենք 4 Դետեկտիվ Լի Բաթերս
1999 Տորանսի վերելքը Ինքը Վավերագրական, կարճամետրաժ
Դոգմա Ռուֆուս
2000 Բուժքույր Բեթի Վեսլի
2001 Երկրի ընդերքում Լենս Բարթոն Նաև համասցենարիստ և գլխավոր պրոդյուսեր
2001 Արհեստական բանականություն Մեշա կատակերգու հնչյունավորում/կամեո
Փութի Տանգ Ջեյ Բի/Ռադիո դիջեյ/Փութիի հայրիկ Նաև պրոդյուսեր
Օսմոսիս Ջոնս Օսմոսիս Ջոնս Հնչյունավորում
Ջեյն ու լուռումունջ Բոբը հակահարված են տալիս Շակա Լյութեր Քինգ Կամեո
2002 Վատ ընկերակցության մեջ Ջեյք Հեյս/Քևին Փոուփ/Մայքլ Թըրներ
Կոմիկը Ինքը Վավերագրական
2003 Փոլի Շորը մեռած է Ինքը Կամեո
Երկրի ղեկավարը Մեյս Գիլիամ Նաև ռեժիսոր, պրոդյուսեր և համասցենարիստ
2004 «Նեգր» բառը Ինքը Վավերագրական
Պապարացցի Պիցցայի առաքիչ Կամեո
2005 Արիստոկրատները Ինքը Վավերագրական
Մադագասկար Մարթի Հնչյունավորում
Ամենաերկար յարդը Ֆարել Քերթեյքեր
2007 Կարծում եմ` սիրում եմ կնոջս Ռիչարդ Մարկուս Կուպեր Նաև ռեժիսոր և համասցենարիստ
Բի մովի Մուզբլադ մոծակ Հնչյունավորում
2008 Զոհանի հետ գործ չունես Տաքսու վարորդ Կամեո
Մադագասկար 2. Փախուստ դեպի Աֆրիկա Մարթի Հնչյունավորում
2009 Լավ մազեր Ինքը Վավերագրական
2010 Մահ թաղման ժամանակ Աարոն ֆիլմ-ռիմեյք
Համադասարանցիներ Քուրտ Մակքենզի
2012 Երկու օր Նյու Յորքում Մինգուս
Ինչի սպասել, երբ սպասում ես Վիկ
Մադագասկար 3 Մարթի
2013 Չափազանց Մադագասկար Մարթի Հնչյունավորում
2013 Համադասարանցիներ 2 Քուրտ Մակքենզի

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Անվանումը Դերը Նշումներ
1987 Ապթաուն քոմեդի Էքսպրես Ինքը
1987 Մայամիի ոստիկանություն Կարսոն 1 սերիա
1990–1993 Շաբաթ երեկոյան ուղիղ եթերով Տարբեր դերեր Հիմնական կազմ
1993–1994 Ապրող գույնի մեջ Տարբեր դերեր
1994 Քրիս Ռոք. Մեծ հետույքի մասին հումորներ Ինքը
1995 Բել-Էյրի արքայազնը Մորիս/Ջազմին 1 սերիա
1996–1998 Մոքսի շոու Ֆլի Չտիտրավորված հնչյունավորում
1996 Մարտին Վալենտինո 1 սերիա
1996 Սպանություն. կյանքը փողոցներում Կարվեր 1 սերիա
1996 Քրիս Ռոք. Եվ թող գա ցավը Ինքը
1996 Քաղաքականորեն սխալ Ինքը
1997 MTV-ի երաժշտական մրցանակաբաշխություն Ինքը Վարող
1997–2000 Քրիս Ռոքի շոու Ինքը Հիմնական կազմ, սցենարիստ
1998 Բլրի արքան Ռոջեր «Բուդա» Սեք 1 սերիա
1999 MTV-ի երաժշտական մրցանակաբաշխություն' Ինքը Վարող
2000 Ավելի մեծ և ավելի սև Ինքը
2003 MTV-ի երաժշտական մրցանակաբաշխություն' Ինքը
2004 Եբրեք չերկնչած Ինքը
2005 Օսկարի 77-րդ մրցանակաբաշխություն Ինքը Վարող
2005–2009 Բոլորն ատում են Քրիսին Պատմող/Պարոն Էբոթ (1 սերիա) Ստեղծող/պատմող, հիմնված Ռոքի մանկության և պատանեկության վրա
2008 Քրիս Ռոք. Սպանե՛ք սուրհանդակին Ինքը
2010 Գրեհեմ Նորթոնի շոու Ինքը 1 սերիա
2011 Լուի Ինքը 1 սերիա
2012 Լիովին կողմնակալ Կամաու Բելի հարցում Գլխավոր պրոդյուսեր
2012 Թոշ.0 Ինքը 1 սերիա

Համացանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Անվանումը Դերը Նշումներ
2012 Նյարդայնացնող նարինջը Մարթի Կամեո
2012 Ռեփ բաթլի կրկնօրինակում Վիթխարի կրկնություն Սերիա № 4

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Ալբոմը
1991 Born Suspect
1997 Roll with the New
1999 Bigger & Blacker
2005 Never Scared

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխարկով շան որդին (2011)

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  5. «Քրիս Ռոքի կենսագրությունը». «Yahoo! Movies». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
  6. «Սթենդապ հումորը և կատակերգուները». «Քոմեդի զոուն». Վերցված է 2006 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիս Ռոք» հոդվածին։