Քվինտեն Մասեյս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվինտեն Մասեյս
հոլ.՝ Quinten Massijs
Ծնվել էապրիլի 26, 1466[1][2][3][…] կամ ոչ վաղ քան 1465 և ոչ ուշ քան 1466
ԾննդավայրԼյուվեն, Լյովեն, Բելգիա[4][5][6]
Վախճանվել էսեպտեմբերի 14, 1530[5]
Մահվան վայրԱնտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[7][5][6]
Քաղաքացիություն Բրաբանտ և Հաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ, գծագրող և մեդալագործ
Ոճվաղ հոլանդական գեղանկարչության[7]
Ժանրդիմապատկեր[7][6]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԱնճոռնի դքսուհին, Դրամափոխը կնոջ հետ և Ill-Matched Marriage?
ՈւսուցիչԴիրկ Բաուտս
ԱշակերտներEduardo, o Português?[6]
Ներշնչվել էLieven van Lathem?
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ՄայրՔրիստինա Վան Պուլաեր
ԶավակներՅան Մասեյս[8][6] և Կորնելիս Մասեյս[8][6]
 Quinten Massijs (I) Վիքիպահեստում

Քվինտեն Մասեյս, (Մետսեյս, հոլ.՝ Quinten Matsijs[9]), ապրիլի 26, 1466[1][2][3][…] կամ ոչ վաղ քան 1465 և ոչ ուշ քան 1466, Լյուվեն, Լյովեն, Բելգիա[4][5][6] - սեպտեմբերի 14, 1530[5], Անտվերպեն, Անտվերպենի մարկկոմսություն, Բրաբանտ, Հաբսբուրգյան Նիդերլանդներ[7][5][6]), նիդերլանդացի նկարիչ, ում ստեղծագործություններում նկատվում է վաղ նիդերլանդական կերպարվեստի ավանդույթների ազդեցությունը։ Համարվում է կերպարվեստի անվերպենյան դպրոցի հիմնադիրը։ Արվեստաբաններից շատերի կարծիքով՝ Մասեյսը ձգտել է իր արվետում համակցել՝ սինթեզել իտալական Վերածննդի և նիդերլանդականի սկզբունքները։ Ստեղծագործել է ոչ միայն կրոնական թեմաներով՝ մեծադիր պատկերազարդումներ անելով եկեղեցիների խորանների համար, այլև ստեղծել է ժանրային տպավորիչ նկարներ, հաճախ՝ երգիծանքի վառ դրսևորումներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1491 թվականին ընդունվել է նկարիչների անտվերպենյան գիլդիա։ Կրել Ռոգիր վան դեր Վեյդենի, Դ.Բաուտսի, Մ. Դյուրերի ազդեցությունը։ Ճանաչվել է «Սուրբ Աննան Մարիամի, մանուկ Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի հետ» (1507-1509, Հնագույն արվեստի թանգարան, Բրյուսել), «Ողբ առ Քրիստոս» (1508-1511, Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան. Անտվերպեն) եռանկարներով։ Մի շարք նկարներում դրսևորվել է Մասեյսի ծանոթությունը Լեոնարդո դա Վինչիի արվեստին («Տիրամայրը մանկան հետ», Ազգային թանգարան, Պոզնան, «Ծերունու դիմանկար», 1513, Ժակմար-Անդրե թանգարան, Փարիզ)։ Ձգտելով պատկերել իրական կյանքը, երբեմն բախվելով ուշ գոթական ավանդույթների հետ՝ Մասեյսը ստեղծել է ժանրային կոմպոզիցիաներ («Դրամափոխը կնոջ հետ», 1514, Լուվր, Փարիզ) և դիմանկարներ (այդ թվում՝ Էրազմ Ռոտերդամցու

Մասեյսն Անտվերպենում ունեցել է արվեստանոց։ Շատ աշակերտեր չի պահել (քսան տարուց ավելի ժամանակամիջոցում՝ ընդամենը չորսը)։ Իրենց հոր հետքերով են գնացել ու նկարիչներ են դարձել նաև Մասեյսի որդիները՝ Կոռնելիսն ու Յանը։

Կվինտեն Մասեյեի արվեստը զորեղ ազդեցություն է գործել տասնվեցերորդ դարի նիդերլանդական և գերմանական կերպարվեստի վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Камчатова А. В.  Нидерланды. Фландрия. Голландия: Библиографический словарь. — СПб.: Азбука-классика, 2008. — 528 с. — ISBN 978-5-352-02200-9.

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 267
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քվինտեն Մասեյս» հոդվածին։