Փոլ Չաթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոլ Չաթեր
Paul Chater
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1846(1846-09-08)[1]
ԾննդավայրԿալկաթա, Բրիտանական Հնդկաստան
Մահացել էմայիսի 27, 1926(1926-05-27)[1] (79 տարեկան)
Մահվան վայրԲրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԿրթությունLa Martiniere Calcutta?
Մասնագիտությունձեռնարկատեր և քաղաքական գործիչ
ԱմուսինMaria Christine Chater?
Պարգևներ և
մրցանակներ
 Catchick Paul Chater Վիքիպահեստում

Փոլ Չաթեր (հայկական անունը՝ Պողոս Խաչիկ Աստվածատրյան, սեպտեմբերի 8, 1846(1846-09-08)[1], Կալկաթա, Բրիտանական Հնդկաստան - մայիսի 27, 1926(1926-05-27)[1], Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն), հայազգի պետական-հասարակական գործիչ, մեծահարուստ։

Ծնվել է Կալկաթայում։ 1859 թվականին քրոջ հետ հաստատվել է Հոնկոնգում, շուտով դառնալով ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև ողջ Հոնկոնգ կղզու ամենանշանավոր դեմքը։ Հասել է Հոնկոնգի «ամենանշանավոր, ամենաազդեցիկ, ամենահարուստ մարդու աստիճանին», դարձել «թիվ առաջին քաղաքացին»։

1876-1926 թվականներին ղեկավարել է Հոնկոնգի հաշտարար դատարանը, 40 տարի եղել է Հոնկոնգի գեներալ-նահանգապետի առաջին խորհրդականը, Հոնկոնգի գործադիր և օրենսդիր խորհուրդների անդամ։

Նրա օժանդակությամբ կառուցվել են Հոնկոնգի համալսարանը, դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի տներ, Հոնկոնգի նավահանգիստը։ Որպես Հոնկոնգի ներկայացուցիչ, բազմիցս մասնակցել է միջազգային միջոցառումների։ Եղել է նաև ազգային խոշոր բարերար, նյութական օգնություն է ցույց տվել հնդկահայ եկեղեցիներին և դպրոցներին, Էջմիածնին, հետաքրքրվել է Հայաստանով։

1902 թվականին նրան շնորհվել է Սըր տիտղոսը։ Տիրել է խոշոր բանկերի, հողատարածությունների, առևտրական նավատորմի։

Մահացել է Հոնկոնգում։ Մահից հետո նրա մարմարե պալատը վերածվել է թանգարանի, որտեղ պահվել են չինական, հնդկական, մալայական արվեստի մեծարժեք գործեր։ Նրան համարել են «ամենաբարի ու շռայլ մարդը Չինաստանում»։ Հոնկոնգի երկու կենտրոնական փողոցներ կրում են «Սըր Փոլ Չաթեր» և «Աստվածատրյան» անվանումները[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://webb-site.com/dbpub/natperson.asp?p=25743
  2. Արծվի Բախչինյան, Ծագումով հայ են, Ե., «Ապոլոն», 1993, էջ 233։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Չաթեր» հոդվածին։