Տոտո Կուտունյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոտո Կուտունյո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունToto Cutugno
Ի ծնե անունՍալվադոր Կուտունյո
Ծնվել էհուլիսի 7, 1943(1943-07-07)[1]
Ֆոզդինովո, Մասսա-Կարարա, Իտալիայի թագավորություն[2]
ԵրկիրԻտալիա Իտալիա
Մահացել էօգոստոսի 22, 2023(2023-08-22)[3] (80 տարեկան)
Միլան, Իտալիա[3][4][5]
Ժանրերփոփ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ, կիթառ, սաքսոֆոն, ստեղնաշարային գործիքներ, հարվածային գործիքներ
ԼեյբլCarosello
ԱնդամակցությունAlbatros?[6]
ԱմուսինCarla Cutugno?
Պարգևներ
Կայքtotocutugno.it
 Toto Cutugno Վիքիպահեստում

Սալվադոր (Տոտո) Կուտունյո (իտալ.՝ Salvatore "Toto" Cutugno, հուլիսի 7, 1943(1943-07-07)[1], Ֆոզդինովո, Մասսա-Կարարա, Իտալիայի թագավորություն[2] - օգոստոսի 22, 2023(2023-08-22)[3], Միլան, Իտալիա[3][4][5]), իտալացի երգիչ և կոմպոզիտոր։ Հայտնի է Ադրիանո Չելենտանոյի, Ջո Դասենի, Դալիդայի և Ricchi e Poveri խմբի հետ համագործակցություններով։ Հայտնի է դարձել L’italiano երգով։

Հաղթել է Եվրատեսիլ 1990 մրցույթում, որը տեղի է ունեցել Զագրեբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկություն և գործունեության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվադոր Կուտունյոն ծնվել է 1943 թվականի հուլիսի 7-ին Ֆոզդինովո քաղաքում։ Մի քանի ամիս անց նրա ընտանիքը մեկնում է Սպեցիա, որտեղ Տոտոյի (Տոտոն Salvatore-ի կարճ տարբերակն է) հայրն աշխատում էր որպես ռազամական նավաստի։ Դեռ մանկուց Տոտոյին հետաքրքրում էր երաժշտությունը, նա ուզում էր գնալ հոր հետքերով, որը շեփոր էր նվագում, իսկ ավելի ուշ սովորում է նվագել հարվածային գործիքների և ակորդեոնի վրա։ 13 տարեկանում Տոտոն շրջանային երաժշտական մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։

19 տարեկանում Կուտունյոն հարվածային գործիքների վրա նվագում էր երաժշտական խմբերում։ Իսկ ավելի ուշ ստեղծում է իր խումբը՝ «Toto e Tati», որը սկսում է հաջողություններ գրանցել Իտալիայում։ Միևնույն ժամանակ Տոտոն սկսում է ստեղծագործել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Դասեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի սկզբում Կուտունյոն սկսում է հանդես գալ «Albatros» խմբի հետ, պոետ Վիտո Պալավիչինիի հետ գրում է Oasis, Uomo dove vai, Africa երգերը։ Նույն տարում ֆրանսիացի երգիչ Ջո Դասենին Ժակ Պլեն ծանոթացնում է Կուտունյոյի հետ։ Դասեն Կլոդ Լեմելի և Պիեր Դելանոեն երաժշտություն են գրում Տոտո Կուտունյոյի ֆրանսիական տեքստերի համար։ Այդպես ստեղծվում են Et si tu n՝éxistais pas, Salut երգերը և 1975 թվականի ամառվա փոփ հիթ L`été Indien-ը։

Մյուս 3 տարիների ընթացքում Տոտոն Ջո Դասենի համար ևս 6 երգ է գրում, որոնց շարքում էր Le jardin du Luxembourg ստեղծագործությունը։

«Albatros»[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Տոտոն առաջին անգամ մասնակցում է Սան-Ռեմոյի փառատոնին «Albatros» խմբի կազմում ներկայացնելով Volo AZ 504 երգը։ Գրավում է 3-րդ հորիզոնականը։

Մեկ տարի անց «Albatros»-ը նորից «Արիսթոն» թատրոնում ներակայանում է հաջորդ Սան-Ռեմոյին։ Gran Premio երգը գրավում է 5-րդ տեղը։ Փառատոնից հետո խումբը փլուզվում է։

Անհատական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին երգիչը հաղթում է Սան-Ռեմո մրցույթում Solo noi երգով։ Մի քանի շաբաթ անց Սան-Ռեմոյի հաղթանակից հետո Տոտոն Francesca non sa երգով առաջին հորիզոնականն է զբաղեցնում միջազգային փառատոնում։

1983 թվականին Տոտո Կուտունյոն նորից մասնակցում է Սան-Ռեմո փառատոնին և ներկայացնում L’italiano երգը, որը մինչև այսօր համարվում է արտիստի այցետոմս։ Պաշտոնապես երգը գրավում է 5-րդ հորիզոնականը, միայն Totip ազգային քվեարկության արդյունքում փառատոնից հետո երգը գրավում է առաջին հորիզոնականը։ Փառատոնից հետո երգն առաջին տեղն է զբաղեցնում Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի հիթ շարքերում[7][8][9]։

1984-1990 թվականներին Կուտունյոն նորից մի քանի անգամ հանդես է գալիս Սան-Ռեմո մրցույթում։ 1984 Serenata, 1887 Figli, 1988 Emozioni, 1989 Le Mamme, 1990 Gli Amori երգերը գրավում են երկրորդ տեղը։ 1985 թվականին Տոտոյի Ragazzi di Oggi երգով երկրորդ տեղ է գրավում նաև մեքսիկացի երիտասարդ երգիչ Լուիս Միգելը։ 1986 - Azzura Malinconia երգը գրավում է չորրորդ տեղը։ Տոտո Կուտունյոյի համար հատկապես հաջող էր 1987 թվականի փառատոնը։ Բացի երկրորդ տեղը գրաված Figli -ից, նրա գրած երգերից ևս երեքը տեղ են զբաղեցնում լավագույն յոթնյակում (4.Fausto Leali - Io Amo, 5.Peppino di Capri - Sognotore, 7.Ricchi e Poveri - Canzone d`Amore)։

1990 թվականին Տոտո Կուտունյոն Զագրեբում հաղթում է Եվրատեսիլ 1990 մրցույթում՝ ներկայացնելով Insieme երգը։ Արդյունքում Իտալիան իրավունք է ստանում ընդունելու Եվրատեսիլ մրցույթը 1991 թվականին։ Եվրատեսիլ 1991 երգի մրցույթն անցկացվում է Հռոմում։ Եվրատեսիլ մրցույթում Իտալիան երկու խոշոր հաղթողներ ուներ՝ Տոտո Կուտունյոն և Ջիլոլա Չինկվետին, որը հաղթել էր 1964 թվականին։

1998-2000 թվականներին Տոտո Կուտունյոն հանդես է եկել իտալական հեռուստաընկերությունում՝ I fatti vostri նախագծում։

2002 թվականին Կուտունյոն թողարկում է Il treno va ալբոմը, որը մեծ ճանաչում է ձեռք բերում Ֆրանսիայում։ 2005 թվականին Սան-Ռեմո փառատոնի ժամանակ Կուտունյոն ներակայանում է Come noi nessuno al mondo երգով և գրավում՝ 2-րդ տեղը։

2006 թվականին Կուտունյոն առաջին անգամմ հրավիրվում է մասնակցելու Միջազգային երաժշտական «80-ականների Դիսկոտեկ» փառատոնին։

2008 թվականին Տոտո Կուտունյոն նորից մասնակցում է փառատոնին։ Նրա Un falco chiuso in gabbia երգը գրավել է 4-րդ տեղը։

2009 թվականի գարնանը Կուտունյոն հրաժարվում է մասնակցել Ռուսաստանում տեղի ունեցող համերգին, հիվանդության պատճառով։

2009 թվականին երգիչը մենում է Մոսկվա, որ մասնակցի «Ռետրո FM 2009 թվականի լեգենդները» շոուին։

2010 թվականի նոյեմբերին Տոտոն մեկնում է Կիև և համերգ է տալիս Ադրիանո Չելենտանոյի հետ։

2011 թվականի նոյեմբերին Կուտունյոն նորից մեկնում է Կիև և մենահամերգ է տալիս «Նոր Ալիք» մրցութի երեք երիտասարդ արտիստների հետ։

2011 թվականի մարտի 17-ին նա Անալիզա Մինետիի, InGrid-ի, Մարկ Տիշմանի հետ համերգ է տվել Կրեմլի պալատում։

Այժմ Տոտոն համերգներով հանդես է գալիս տարբեր երկրներում և ներկայացնում իր նոր երգերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոտոն 1971 թվականին ամուսնացել է Կարլայի հետ։ 1989 թվականին ծնվել է նրա ապօրինի որդի Նիկոն։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 - Volo AZ 504
  • 1979 - Voglio l`anima
  • 1980 - Innamorata, innamorato, innamorati
  • 1980 - Solo noi
  • 1981 - La mia musica
  • 1983 - L`italiano
  • 1985 - Per amore o per gioco
  • 1986 - Azzurra malinconia - Italia
  • 1987 - Mediterraneo
  • 1990 - Insieme 1992
  • 1991 - Non e` facile essere uomini
  • 1995 - Voglio andare a vivere in campagna
  • 1997 - Canzoni nascoste
  • 2002 - Il treno va
  • 2005 - Cantando
  • 2005 - Come noi nessuno al mondo
  • 2008 - Un falco chiuso in gabbia
  • 2010 - I miei Sanremo

Երգեր, որոնք կատարվել են այլ երգիչների կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Դասեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L`été Indien[10] (բառերը՝ P. Delanoë, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno, P. Losito),
  • Et si tu n`éxistais pas[11] (բառերը՝ P. Delanoë, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno, P. Losito),
  • Salut[12] (բառերը՝ P. Delanoë, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno, P. Losito),
  • Le jardin du Luxembourg[13] (բառերը՝ C. Lemesle, երաժշտությունը՝ S. Cutugno),
  • Côté banjo, côté violon (բառերը՝ P. Delanoë, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno, J. Dassin),
  • Qu`est-ce que tu fais de moi? (բառերը՝ P. Delanoë, C. Lemesle; муз. S. Cutugno),
  • L`albatros[14] (բառերը՝ C. Lemesle, երաժշտությունը՝ S. Cutugno, L. Tonet),
  • Et l`amour s`en va[15] (բառերը՝ C. Lemesle, երաժշտությունը՝ S. Cutugno),
  • Il était une fois nous deux[16] (բառերը՝ C. Lemesle, երաժշտությունը՝ S. Cutugno).

Ադրիանո Չելենտանո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Amore no
  • Soli
  • Un’po' artista, un’po' no
  • Innamorata incavolata a vita
  • L’orologio
  • Non e'
  • Il tempo se ne va
  • Se non e' amore
  • Spettabile signore
  • Non se ne parla nemmeno
  • Manifesto
  • Una parola non ci scappa mai

Կլոդ Ֆրանսուա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Écoute ma chanson (Toto Cutugno, Yves Dessca & Claude François)

Միրեյ Մատյո[խմբագրել | խմբագրել կոդը]

Դալիդա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Monday, Tuesday
  • Il faut danser reggae
  • Partir ou mourir
  • Captain sky
  • Et la vie continuera
  • Femme est la nuit
  • Les clefs de l’amour

Էրվե Վիլյար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nous
  • Venise pour l’eternite
  • Reviens
  • Vuelve
  • Mediterraneenne [L’Italiano]

Ricchi e Poveri[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Canzone d`amore
  • «Jungle beat»
  • «Amare, ricominciare, no no no»
  • «Good bye my love»
  • «Somebody to love»
  • «La stagione dell’amore»
  • «L’italiano»
  • «Cosi lontani»

Միշել Սարդու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • En chantant (բառերը՝ M. Sardou, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno)
  • Musica (բառերը՝ M. Sardou, C. Lemesle; երաժշտությունը՝ S. Cutugno)
  • «6 milliards 900 millions 980 mille» (երաժշտությունը՝ S. Cutugno)

Լուիս Միգել[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Noi, ragazzi di oggi
  • Il cielo

Պատրիսիո Բուաննե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L’Italiano

Ջիլլա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Johnny

Կարի Տապիո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «L’italiano» (Olen suomalainen)
  • «Il treno va» (Juna kulkee)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 La moglie Carla, il figlio Nico, il dramma della sorellina morta a 7 anniCorriere della Sera, 2023.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 È morto Toto Cutugno. Aveva appena compiuto 80 anni (իտալ.) — 2023.
  4. 4,0 4,1 4,2 Toto Cutugno, morto il cantante de ‘L'italiano’. Aveva 80 annila Repubblica, 2023.
  5. 5,0 5,1 5,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. https://www.repubblica.it/spettacoli/musica/2023/08/22/news/toto_cutugno_morto_cantante_italiano80_anni-411967565/?callback=in&code=NTU0MDQ2NZITY2VIMI0ZNWY5LTGYZGMTNTLHYMY5NJKZMDGZ&ref=RHLF-BG-P1-S1-T1&state=d473b06ce3f64f178ae4c63f441c71d5
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  8. http://www.hitparadeitalia.it/hp_weeks/index.html
  9. http://www.hitparade.ch/song/Toto-Cutugno/L'italiano-927
  10. Օրիգինալ - «Africa» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ S. Ward, V. Pallavicini; муз. S. Cutugno, P. Losito).
  11. Օրիգինալ - «Oasis» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ V. Pallavicini, муз. S. Cutugno, P. Losito).
  12. Օրիգինալ - «Uomo dove vai» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ V. Pallavicini, երաժշտությունը՝ S. Cutugno, P. Losito).
  13. Օրիգինալ - «Quindici minuti di un uomo» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ V. Pallavicini, երաժշտությունը՝ S. Cutugno).
  14. Օրիգինալ - «Albatros»-ի կատարմամբ «Albatros» (բառերը՝ V. Pallavicini, муз. S. Cutugno, L. Tonet).
  15. Օրիգինալ - «Gran Premio» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ V. Pallavicini, муз. S. Cutugno).
  16. Օրիգինալ - «Monja, Monja» «Albatros»-ի կատարմամբ (բառերը՝ V. Pallavicini, муз. S. Cutugno).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոտո Կուտունյո» հոդվածին։