Տիցիանո Ֆերո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիցիանո Ֆերո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTiziano Ferro
Ծնվել էփետրվարի 21, 1980(1980-02-21)[1] (44 տարեկան)
Լատինա, Լացիո, Իտալիա
ԵրկիրԻտալիա Իտալիա
Ժանրերփոփ, R&B, սոուլ
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն1997 - այժմ
ԼեյբլEMI
ԿապվածKelly Rowland, Mary Jane Blige, John Legend, Linea 77
Պարգևներ
Կայքtizianoferro.com
 Tiziano Ferro Վիքիպահեստում

Տիցիանո Ֆերո (իտալ.՝ Tiziano Ferro, փետրվարի 21, 1980(1980-02-21)[1], Լատինա, Լացիո, Իտալիա[2]), իտալացի երգիչ, երգահան և երգերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիանո Ֆերոն ծնվել է 1979 թվականի փետրվարի 21-ին Լատինա քաղաքում, Լացիոյի շրջանում, գեոդեզիստ Սերջո Ֆերոյի և տնային տնտեսուհի Ջուլիանայի ընտանիքում։ Տիցիան Ֆերոն ունի նաև կրտսեր եղբայր՝ Ֆլավիոն, որը նրանից 11 տարիք փոքր է։

Տիցիանոն սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ 5 տարեկան հասակում, երբ Սուրբ ծննդյան տոնին նրան խաղալիք սինթեզատոր էին նվիրել։ Այդ ժամանակ էլ նա սկսում է ստեղծել իր առաջին երգերն ու երաժշտությունները՝ ձայնագրելով դրանք նվագարկչի վրա։ 1987 թվականին նրա կողմից գրած երկու ստեղծագործությունները՝ «Երկինք» և «Աչքեր», ընդգրկված են նրա «Nessuno è solo» ձայնասկավառակում՝ գաղտնի երգերի տեսքով։

1996 թվականին 17 տարեկան հասակում նա միացել է Լատինայի գոսփել-երգչախմբին և սիրահարվել է աֆրոամերիկյան երաժշտության ռիթմերին և տրամադրությանը։

1996 և 1997 թվականների ընթացքում մասնակցել է ֆիլմերի կրկնօրինակման հեռակա կուրսերի և սկսել է աշխատել իր քաղաքի մի շարք ռադիոկայաններում որպես ռադիոհաղորդավար (Musica Radio և Radio Luna)։ Միևնույն ժամանակ նա տարբեր բարերում և ակումբներում դաշնամուր է նվագել, ինչպես նաև ելույթ է ունեցել փողոցներում սեփական հիփ-հոփ Q4 խմբի հետ, մասնակցել է կարաոկե մրցույթների։

1997 թվականին ձայնագրվել է Accademia della canzone di Sanremo-ում՝ 1998 թվականի Սան Ռեմոյի փառատոնին մասնակցելու մտադրությամբ, սակայն նախընտրական փուլը չի անցել։

Մեկ տարի անց՝ 1999 թվականին, Տիցիանո Ֆերոն կրկին մասնակցել է մրցույթին Quando ritornerai երգով (այսօր համարվում է, որ երգը առաջին անգամ պաշտոնապես հրապարակվել է CD-ով՝ նվիրված փառատոնին), մտել է եզրափակչի 12 մասնակիցների մեջ, սակայն չի նվաճել 3 առաջին հորիզոնականներից և ոչ մեկը։

Նույն թվականին A.T.P.C. ռեփ խմբի հետ միասին կատարել է Sulla mia pelle երգը, որը մտել է Anima e corpo ձայնասկավառակի երգացանկի մեջ։

1999 թվականին Լատինա քաղաքի Էտորե Մայորանա լիցեյում պետական քննություն է հանձնել՝ 55/60 արդյունքով, մասնակցել է Sottotono ռեփ խմբի ամառային հյուրախաղերին՝ բեք-վոկալիստի կարգավիճակով։ Հռոմում որոշել է ընդունվել "La Sapienza" համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետ։

2000 թվականին գրել է Angelo mio երգի բառերը՝ Մոնիկայի Angel of Mine երգի իտալական տարբերակը։

Առաջին ձայնասկավառակ՝ Rosso relativo[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Ֆերոն պայմանագիր կնքեց EMI-ի հետ։ 2001 թվականի հունիսի 22-ին թողարկվել է նրա դեբյուտային Xdono սինգլը, որը հայտնի է նաև Perdono անվամբ։ Երգը շուտով հիթ դարձավ։ Այն ընդգրկվել է Rosso relativo դեբյուտային ձայնասկավառակի մեջ՝ թողարկված 2001 թվականի հոկտեմբերի 26-ին։

Երկրորդ ստուդիական ձայնասկավառակ՝ 111[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնասկավառակը թողարկվել է 2003 թվականի նոյեմբերի 7-ին։

Nessuno è solo / Nadie está solo[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ ձայնասկավառակը թողարկվել է 2006 թվականի հունիսի 23-ին։

Alla mia età / A mi edad[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվով չորրորդ ձայնասկավառակը թողարկվել է 2008 թվականի նոյեմբերի 7-ին։

L'amore è una cosa semplice / El amor es una cosa simple[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնասկավառակը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 28-ին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001՝ Rosso relativo
  • 2003՝ 111
  • 2006՝ Nessuno è solo
  • 2008՝ Alla mia età
  • 2011՝ L'amore é una cosa semplice

Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rosso relativo Tour 2002-2003
  • 111% Tour 2004-2005
  • Nessuno è solo Tour 2007
  • Tour di Tiziano Ferro#Alla mia età Tour 2009
  • L'amore è una cosa semplice Tour 2012
  • Lo stadio Tour 2015

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

World Music Awards
  • 2010՝ Ամենահայտնի իտալացի արտիստը 2009 թվականին
MTV Europe Music Awards
  • 2004՝ Լավագույն իտալացի երգիչ
  • 2006՝ Լավագույն իտալացի երգիչ
TRL Awards - MTV Italia
  • 2007՝ Տարվա մարդ
  • 2007՝ Լավագույն «հրապարակներ հավաքող»
  • 2008՝ Տարվա մարդ
Wind Music Awards
  • 2007՝ Մրցանակ Nessuno è solo ձայնասկավառակի համար
  • 2009՝ Մրցանակ Alla mia età ձայնասկավառակի համար
  • 2010՝ Մրցանակ պլատինե DVD-ի համար Alla mia età - Live in Rome
  • 2013՝ Մրցանակ պլատինե ձայնասկավառակի համար L'amore è una cosa semplice
Kids' Choice Awards
  • 2006՝ Լավագույն իտալացի երգիչ
  • 2007՝ Լավագույն իտալացի երգիչ

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի Տիցիանոն քամինգ-աութ կատարեց՝ պատմելով իր համասեռամոլության մասին իտալական Vanity Fair ամսագրին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 http://www.metrolyrics.com/tiziano-ferro-overview.html
  3. «Tiziano Ferro: «Mi voglio innamorare (di un uomo)»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 19-ին.(իտալ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիցիանո Ֆերո» հոդվածին։