Տարոն Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տարոն Ոսկանյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տարոն Հենրիխի Ոսկանյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1993 (31 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան Հայաստան
Հասակ 181 սմ
Քաշ 81 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Փյունիկ
Համար 33
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010- Հայաստան Փյունիկ 45 (1)
Ազգային հավաքական
2011 Հայաստան Հայաստան մինչև 17 5 (0)
2012-մ․հ․ Հայաստան Հայաստան մինչև 21 2 (1)
2012-մ.հ Հայաստան Հայաստան 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Տարոն Հենրիկի Ոսկանյան (փետրվարի 22, 1993(1993-02-22)[1][2], Երևան, Հայաստան), հայ ֆուտբոլիստ, Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյունիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարոն Ոսկանյանը Փյունիկի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ Նա օր օրի ավելի լավ էր խաղում՝ ցուցադրելով իր տաղանդը։ 2010 թվականի մրցաշրջանում նա մասնակցեց ութ խաղի Հայաստանի առաջնությունում Փյունիկ 2-ի կազմում։

Բարելավելով իր որակները՝ նա կանչվեց թիմ Փյունիկի կողմից։ 2011 թվականի ապրիլի 2-ին նա իր առաջին խաղն անցկացրեց Ուլիսի դեմ։ Ոսկանյանը խաղաց 90 րոպե, իսկ Փյունիկը պարտվեց 1-0 հաշվով[3]։ Ոսկանյանը Փյունիկի հետ հաղթեց 2011 թվականի Հայաստանի սուպերգավաթը։

Հայաստանի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում Ոսկանյանը իր ելույթները սկսել է մինչև 19 տարեկանների հավաքականից։ Ոսկանյանը ազգային հավաքական հրավիրվեց 2012 թվականին Իտալիայի դեմ խաղում[4], սակայն չմասնակցեց խաղին։ 2012 թվականի նոյեմբերին իր առաջին խաղն անցկացրեց Լիտվայի հավաքականի դեմ՝ փոխարինելով Ռոբերտ Արզումանյանին։ Խաղում հաղթեց Հայաստանի հավաքականը՝ 4-2 հաշվով[5]։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան Փյունիկ

  • Հայաստանի առաջնություն 2011
  • Հայաստանի գավաթ 2013
  • Հայաստանի սուպերգավաթ 2011

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]