Տադասի Իմաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տադասի Իմաի
ճապ.՝ 今井 正[1]
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1912(1912-01-08)[2][3]
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա
Մահացել էնոյեմբերի 22, 1991(1991-11-22)[2][4][3] (79 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա կամ Սոկա, Սայտամա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունIbaraki University?
ԵրկերNumazu Military Academy?
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Tadashi Imai Վիքիպահեստում

Իմաի Տադասի (ճապ.՝ 今井 正, հունվարի 8, 1912(1912-01-08)[2][3], Տոկիո, Ճապոնիա - նոյեմբերի 22, 1991(1991-11-22)[2][4][3], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա և Սոկա, Սայտամա, Ճապոնիա), ճապոնացի կինոռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմաի Տադասին ծնվել է 1912 թվականին, Տոկիոյում։ Սովորել է Տոկիոյի համալսարանում։ 1939 թվականին «Նումաձուի ծովային ակադեմիան» նկարով մուտք է գործել կինոարվեստ։ Ֆիլմերից են՝ «Ժողովրդի թշնամիները» (1946), «Կապույտ լեռները» (1949), «Մինչև մեր հաջորդ հանդիպումը» (1950), «Եվ, այնուամենայնիվ, մենք ապրում ենք» (1951), «Բրինձ» (1957), «Կենդանի ենք» (1957), «Վրեժ» (1964), «Առանց կամրջի գետը» (1969, 1-2 սերիաներ), «Նրա անունը Օ-էն էր» (1971, ըստ Ջ. Օ'Խարեի), 1956 թվականին Կարլովի Վարիի 9-րդ միջազգային, ինչպես նաև 1957 թվականին Մոսկվայում կայացած երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոներում մրցանակների արժանացած «Մթության օրը ցերեկով» (1956), «Պատմվածք անաղարտ սիրո մասին» (1957), «Կիկուն և Իսամուն» (1959), «Էշիգոյի պատմությունը» (1964), «Սպասավորը» (1969), «Առանց ապրելու իրավունքի» (1969), «Էն անունով կինը» (1971), «Ռազմա-ծովային նավատորմի երիտասարդ զինվորները» (1972) և «Եղբայր և քույր» (1979) կինոնկարները։ Իմաիի ֆիլմերում արտացոլված են Ճապոնիայի սոցիալական պրոբլեմները՝ հյուծիչ աշխատանքը, գործազրկությունը, խոշոր կոնցերների մեքենայությունները։

Մահացել է 1991 թվականի նոյեմբերի 22-ին Տոկիոյում։

Արժանացել է խաղաղության մրցանակի (1951

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Japan Search (яп.) — 2020.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տադասի Իմաի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 322