Ավարտել է փիլիսոփայական (Զագրեբ) և Բարձրագույն կինոդպրոցի ռեժիսորական (Բելգրադ) ֆակուլտետները։ 1947 թվականից աշխատել է կինոյում։ Լավագույն ֆիլմերից են «Վերջին օրը» (1951), «Դավաճանություն» (1953), «Մեծը և փոքրը» (1957) և այլն, որոնց մեծ մասը հոգեբանական կինոդրամաներ են՝ ստեղծված 1939-1945 թվականների երկրորդ համաշխարհային պատերազմի և արդի թեմաներով։ Նկարահանել է նաև վավերագրական ֆիլմեր («Նիկոլայ Տեսլա», 1957 և այլն)[4]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 345)։