Վիրջինիա Վուլֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրջինիա Վուլֆ
Virginia Woolf
Ծննդյան անունանգլ.՝ Adeline Virginia Stephen[1]
Ծնվել էհունվարի 25, 1882(1882-01-25)[2][3][4]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][5]
Վախճանվել էմարտի 28, 1941(1941-03-28)[6][5][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայրLewes, Միացյալ Թագավորություն[7]
Գերեզման
Մասնագիտությունվիպասան, ակնարկագիր, ինքնակենսագիր, վիպասան, օրագրի հեղինակ, գրական քննադատ, հրատարակիչ, գրող, կանանց իրավունքների պաշտպան և հեղինակ
Լեզուբրիտանական անգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ[7]
Ժանրերդրամա և արձակ
Գրական ուղղություններBloomsbury խումբ
Ուշագրավ աշխատանքներԴեպի փարոսը, Միսիս Դելլոուեյ, Օրլանդո, Սեփական սենյակը և Ալիքներ (վեպ)
ԱմուսինԼեոնարդ Վուլֆ[7][8]
Համատեղ ապրողVita Sackville-West?[9]
Изображение автографа
Վիրջինիա Վուլֆ Վիքիքաղվածքում
 Virginia Woolf Վիքիպահեստում

Վիրջինիա Վուլֆ (անգլ.՝ Virginia Woolf, հունվարի 25, 1882(1882-01-25)[2][3][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5][5] - մարտի 28, 1941(1941-03-28)[6][5][3][…], Lewes, Միացյալ Թագավորություն[7], Սուսեքս, Մեծ Բրիտանիա), բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես Գիտակցության հոսքի գրականության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրջինիա Վուլֆը ծնվել է 1882 թվականի հունվար 25–ին Լոնդոնում՝ հայտնի բրիտանացի գրաքննադատ Լեսլի Սթիվենի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տանը՝ ծնողների ղեկավարությամբ։ Վիրջինիան 13 տարեկան հասակում կորցնում է մորը, իսկ 1904 թվականին վախճանվում է հայրը։ Մոր մահից հետո նա շարունակում է կրթությունը Լոնդոնի իգական քոլեջներից մեկում։ Ոսումնասիրում է հունարեն, լատիներեն, գերմաներեն և, իհարկե, գրականություն ու պատմություն։ 1909 թվականից Վիրջինիան սկսում է գրաքննադատական հոդվածներ հրատարակել լոնդոնյան ամսագրերում։ 1912 թվականին ամուսնանում է գրող և լրագրող Լեոնարդ Վուլֆի հետ։ 1917 թ. ամուսնու հետ հիմնում է «Հոգարդ պրես» հրատարակչությունը, որտեղ և հետագայում լույս են տեսնում նրա բոլոր ստեղծագործությունները։

Ծնողների մահը չափազանց ծանր ազդեցություն էր ունեցել Վիրջինիայի հոգեկան աշխարհի վրա, նա մի քանի անգամ փորձել էր ինքնասպանություն գործել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը և ամուսնու համար վախը (Լեոնարդ Վուլֆը հրեա էր) հանգեցնում են նրա հոգեկան հավասարակշռության էլ ավելի խախտմանը, որի հետևանքով 1941 թ. ապրիլի 18–ին նա ինքնասպանություն է գործում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոջեր Ֆրայ. Վիրջինիա Վուլֆի դիմանկարը, մոտ 1917 թ.

Վիրջինիա Վուլֆի ստեղծագործությունները թարգմանվել են շուրջ 50 լեզուներով։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաճանաչված և հեղինակավոր վիպասաններից մեկը։ Նրա վեպերն իրենց բնույթով փորձարարական ստեղծագործություններ են, որոնցում հեղինակը օգտագործում է գիտակցության հոսքի մեթոդները՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն կերպարների հոգեբանական, այլև զգացմունքային առանձնահատկությունների վրա։ Վիրջինիա Վուլֆն իր առաջին ստեղծագործությունը՝ «Հեռացում ծովով» վեպը, գրել է դեռևս 1900 թվականին, սակայն այն լույս է տեսել միայն 1915 թ.։ 1925 թ. հրատարակված «Միսիս Դելոուեյ» վեպում Վուլֆը դիտարկում է միջին դասին պատկանող կնոջ հոգեբանական առանձնահատկությունները, իսկ 1927 թ. լույս տեսած «Փարոսի վրա» ստեղծագործությունում վերլուծում է կնոջ ստեղծագործական ինքնուրույնության, սեռերի հավասարության, ընտանեկան հարաբերությունների խնդիրները։ «Օռլանդո» (1928) վեպում հեղինակը փորձում է ներկայացնել երիտասարդ արիստոկրատի կենսագրությունը, ընդ որում՝ պատմական կենսագրության և աբսուրդի ժանրերը միահյուսվում են։

Վիրջինիա Վուլֆի կիսանդրին Լոնդոնում

«Ալիքներ» (1931) երկում հեղինակը պատմում է վեց ընկերների մասին, որոնց կերպարները ստեղծում են ալիքների տպավորություն։ Այս վեպը յուրահատուկ տեղ է գրավում Վուլֆի ստեղծագործություններում, քանզի իր ժանրային առանձնահատկություններով այն ավելի շուտ բանաստեղծություն է, քան վեպ։ 1933 թվականին լույս տեսած «Ֆլաշ» վեպն իրենից ներկայացնում է վիկտորյան ժամանակաշրջանի բանաստեղծուհի Էլիզաբեթ Բարրեթ Բրաունինգի շան կենսագրությունը, որը գրված է հենց շան անունից։ Գրողի վերջին ստեղծագործությունը՝ «Գործողությունների միջև» (1941) վեպը նվիրված է մարդու՝ արվեստի միջոցով փոխակերպման, կյանքի անցողիկության խնդիրներին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1915 - «Ծովով հեռացում» (The Voyage Out)
  • 1919 - «Ցերեկ և գիշեր» (Night and Day)
  • 1922 - «Ջեյքոբի սենյակը» (Jacob’s Room)
  • 1925 - Միսիս Դելոուեյ
  • 1927 - «Փարոսի վրա» (To the Lighthouse)
  • 1928 - «Օրլանդո» (Orlando։ A Biography)
  • 1931 - «Ալիքներ» (The Waves)
  • 1933 - «Ֆլաշ. կենսագրություն» (Flush։ A Biography)
  • 1937 - «Տարիներ» (The Years)
  • 1941 - «Գործողությունների միջև» (Between the Acts)
  • 1953 - Գրողի օրագիրը (A Writer’s Diary)

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 — «Հեշտ թույն (ֆիլմ)»
  • 1982 — «Ալիքներ (ֆիլմ)»
  • 1983 — «Փարոսի վրա (ֆիլմ)»
  • 1990 — «Սեփական սենյակ (ֆիլմ)»
  • 1992 — «Օռլանդո (ֆիլմ)»
  • 1997 — «Միսիս Դելլոուեյ (ֆիլմ)»
  • 2002 - «Ժամերը (ֆիլմ)»

Վիրջինիա Վուլֆի կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուարդ Օլբի, «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (Who’s Afraid of Virginia Woolfe?), 1962։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thomas C. Caramagno: The Flight of the Mind: Virginia Woolf’s Art and Manic-depressive Illness. University of California Press; New Ed edition, Ewing, NJ 1996, ISBN 0-520-20504-9
  • Anthony Curtis: Virginia Woolf: Bloomsbury and beyond, London: Haus Books, 2006, ISBN 1-904950-23-X
  • Jane Goldman: The Feminist Aesthetics of Virginia Woolf: Modernism, Post-Impressionism and the Politics of the Visual. Cambridge University Press, Neuauflage 2001, ISBN 0-521-79458-7
  • Kay Redfield Jamison: Touched with Fire: Manic-Depressive Illness and The Artistic Temperament. The Free Press, New York 1993, ISBN 0-02-916030-8
  • Susan Sellers: Vanessa and Virginia. [Fiktionale Biografie]. Two Ravens, 2008; Houghton Mifflin Harcourt, Boston 2009, ISBN 978-0-15-101474-3
  • Jean Moorcroft Wilson: Virginia Woolf and Anti-Semitism, Cecil Woolf, London 1995, ISBN 1-897967-40-3.
  • N. C. Thakur: The Symbolism of Virginia Woolf. Oxford University Press, London 1965
  • Michael Cunningham: Die Stunden. btb Verlag 2001, ISBN 3-442-72629-8. Drei scheinbar unabhängige Handlungsstränge zeigen Virginia Woolf in den 1920er Jahren, Laura Brown im Kalifornien der 1950er Jahre und Clarissa Vaughan im New York der 1990er Jahre. Sie sind verknüpft über die von Virginia Woolf geschaffene Gestalt der Mrs Dalloway.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա Վուլֆ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջինիա Վուլֆ» հոդվածին։