Վիրջիլ Գրիսոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրջիլ Գրիսոմ
Virgil Ivan Grissom
1926-1967
ԾննդավայրՄիթչել,
Ինդիանա նահանգ, ԱՄՆ
Մահվան վայրԿանավերալի հրվանդան, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԶորատեսակՌազմաօդային ուժեր
Ծառայության տարիներ1959-1967
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Կորեական պատերազմ
ԿրթությունԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց, Պերդյու համալսարան և Mitchell High School?
Պարգևներ

Վիրջիլ Այվան (Գաս) Գրիսոմ, (անգլ.՝ Virgil Ivan "Gus" Grissom, ապրիլի 3, 1926(1926-04-03)[5][8][6] կամ 1926[7], Mitchell, Լոուրենս շրջան, Ինդիանա, ԱՄՆ - հունվարի 27, 1967(1967-01-27)[5][6] կամ 1967[7], Կանավերալի հրվանդան, Բրեվարդ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի գնդապետ։

Ավարտել է Լաֆայեթ քաղաքի (Ինդիանա նահանգ) Փերդյու համալսարանը (1950 թ.), ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտը (1955 թ.), փորձարկող օդաչուների դպրոցը (1956 թ.)։

Ամերիկյան տիեզերագնացների խմբում ընդգրկվել է 1959 թվականին։ 1961 թվականի հուլիսի 21-ին ենթաուղեծրային թռիչք է կատարել «Մերկուրի» ծրագրով։ 1965 թվականի մարտի 23-ին Ջոն Յանգի հետ տիեզերք է թռել «Ջեմինի-3» տիեզերանավով՝ Երկրի շուրջը կատարելով երեք պտույտ (հինգ ժամ տևողությամբ)։ Թռիչքի ժամանակ ԱՄՆ-ի տիեզերագնացներն առաջին անգամ իրականացրին տիեզերանավի անցումը մի ուղեծրից մյուսը։

Զոհվել է Էդ Ուայթի և Ռոջեր Չաֆիի հետ, «Ապոլլոն» տիեզերանավի փորձարկման ժամանակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 231
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջիլ Գրիսոմ» հոդվածին։