Վիտեզսլավ Նեզվալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտեզսլավ Նեզվալ
Vítězslav Nezval
Ծնվել էմայիսի 26, 1900(1900-05-26)[1][2][3][…]
ԾննդավայրԲիսկոուպկի[4][5][6][…]
Վախճանվել էապրիլի 6, 1958(1958-04-06)[7][1][2][…] (57 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[7][8][6][…]
ԳերեզմանՎիշեհրադսկե գերեզմանատուն
Մասնագիտությունլեզվաբան, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, սցենարիստ, վիպասան, թարգմանիչ, վիզուալ արտիստ և հրապարակախոս
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Չեխոսլովակիա[9]
Ուշագրավ աշխատանքներՎալերին և իր հրաշքների շաբաթը
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
Изображение автографа
 Vítězslav Nezval Վիքիպահեստում

Վիտեսլավ Նեզվալ (չեխ․՝ Vítězslav Nezval, մայիսի 26, 1900(1900-05-26)[1][2][3][…], Բիսկոուպկի[4][5][6][…] - ապրիլի 6, 1958(1958-04-06)[7][1][2][…], Պրահա, Չեխոսլովակիա[7][8][6][…]), չեխ գրող, Չեխոսլովակիայում սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկը։ Խաղաղության համաշխարհային մրցանակի դափնեկիր, ՉԽՍՀ խողովրդական գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեզվալի հայրը որպես ուսուցիչ աշխատում էր Բիսկոուպկիում՝ հարավային Մորավիայում, հաճախ էր այցելում արվեստի նմուշների ցուցահանդեսներ, եղել է երաժիշտ։ Յոթ տարեկան հասակում Նեզվալին ուղարկեցին գիմնազիա Տրշեբիչ քաղաքում, որտեղ նա սովորեց նվագել դաշնամուր և հորինել երաժշտություն։ Նա գրել սկսել է դեռ պատանեկան տարիքում, երբ դեռ հետաքրքրված էր երաժշտությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վիտեսլավ Նեզվալը տեղափոխվեց Պրահա և սկսեց ուսումնասիրել փիլիսոփայություն Կարլովի համալսարանում, բայց այդպես էլ չավարտեց ուսումը և դիպլոմ չստացավ։ Համալսարանում սովորելո տարիներին էլ Նեզվալը տարվեց գրականությամբ։

1921 թվականին դարձավ Դեվյատսիլ գրական-գեղարվեստական խմբակի անդամ, որ հիմնադրեց պոետիզմ գրական ուղղությունը, որը չեխական գրական ավանգարդիզմի առաջնորդներից մեկն էր։ 1924 թվականին դարձել է Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցության անդամ։ Փարիզում ծանոթացել է Բրոտոնի ու Պոլ Էլյուարի հետ, Պրահայում համախմբել է չեխ սյուրռեալիստներին (1934), իսկ 1938 թվականին ցրել է այն։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920‒1930-ական թվականների ստեղծագործություններն աչքի են ընկնում պոեզիայում նուր ուղիների փնտրտուքով ու ռեալիստական մշակույթ ստեղծելու ձգտմամբ։ «Զարմանալի հրաշագործը» (1922) պոեմում, «Պանտոմիմ» (1924), «Վարդերի փոքրիկ այգին» (1926) ժողովածուներում հեեղափոխական մոտիվները համադրվել են էկզոտիկ թեմաների ու առօրյա կյանքի հանդեպ հետաքրքրվածության հետ։ Ստեղծագործական աշխատանքի ներշնչման գովքն է կատարել «Էդիսոն» (1928) և «Ժամանակի ազդանշանը» (1931) պոեմներում։ «Հետադարձ տոմս», «Աստծո հետ և թաշկինակը» (երկուսն էլ՝ 1933), «Պրահան անձրևի մատներով» (1936) ժողովածուների ու 30-ական թվականների մյուս ստեղծագործությունների համար բնութագրական են հայրենի եզերքի գովերգումը, բորժուական կարգերի ու ֆաշիզմի դեմ բողոքը, հեղափոխության հույսը։ Հիտլերի կողմից Չեխոսլովակիայի շրջափակման տարիներին հրատարակել է հայրենասիրական բանաստեղծությունների «Քաղաքից քիչ հեռու» (1939) ժողովածուն, «Պրուսակներ» (1939, հրատ.՝ 1945) սատիրական պոեմը, «Պատմական կտավ» (1939, նոր հրատ.՝ 1945) պոեմը։ 1945 թվականից հետո ակտիվորեն մասնակցել է Չեխոսլովակիայի հասարակական ու մշակութային կյանքին։ «Հզոր ղողանջներ» (1949), «Թևեր» (1952), «Հասմիկներ ու քաղաքներ» (1955) ժողովածուներում, «Խաղաղության երգը» (1950, Համաշխարհային խաղաղության խորհրդի ոսկե մեդալ, 1953), «Հայրենի եզերքի մասին» (1951) պոեմներում, «Այսօր դեռ ծագում է արևը Ատլանտիդայի վրա» (1956) փիլիսոփայական պոեմը պատկերում են ժամանակակից մարդու հոգևոր հարուստ աշխարհը, խաղաղության ու սոցիալիզմի համար մղվող պայքարի դրամատիզմը։ Նեզվալը նաև գրել է հուշեր՝ «Իմ կյանքից» (1957‒58, անավարտ)։ Գրել է պիեսներ։ Թարգմանել է Արթուր Ռեմբոյի, Պոլ Էլյուարի, Հայնրիխ Հայնեի, Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործություններից։ Եղել է օժտված կոմպոզիտոր ու գեղանկարիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Богуш Балайка։ Přehledné dějiny literatury II. Прага։ Фортуна, 2005. ISBN 80-7168-781-2։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «KDO BYL KDO v našich dějinách ve 20. století. NEZVAL Vítězslav» (cz). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 16.05.2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • «Vítězslav Nezval. Биография» (cz). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 16.05.2010-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 215