Վիկտոր Դավիդ Շյոստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Դավիդ Շյոստրյոմ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 20, 1879(1879-09-20)[1][2][3][…]
ԾննդավայրSilbodal parish, Շվեդիա[2][4]
Մահացել էհունվարի 3, 1960(1960-01-03)[1][2][3][…] (80 տարեկան)
Մահվան վայրՀեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[5][6][7]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, ռեժիսոր, կինոդերասան, թատրոնի դերասան և կինոպրոդյուսեր
ԱմուսինԱլեքսանդրա Ստյագոֆ[2], Լիլի Բեխ[2] և Էդիտ Էրաստոֆ[2]
Ծնողներհայր՝ Օլոֆ Ադոլֆ Շյոստրյոմ[2], մայր՝ Elisabeth Sjöström?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԳույե Լագերվալ
 Victor Sjöström Վիքիպահեստում

Վիկտոր Դավիդ Շյոստրյոմ, (սեպտեմբերի 20, 1879(1879-09-20)[1][2][3][…], Silbodal parish, Շվեդիա[2][4] - հունվարի 3, 1960(1960-01-03)[1][2][3][…], Հեդվիգ Էլեոնորա, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[2]), շվեդ կինոռեժիսոր, դերասան։

Կինոյում առաջին ելույթն ունեցել է 1912 թվականին՝ «Արյունռուշտ» ֆիլմում, նույն թվականին ստեղծել է նաև «Անտառապետ» կինոնկարը։ Վաղ շրջանի ֆիլմերից են՝ «Ինգեբորգ Հոլմ» (1913 թվական), «Գործադուլ» «Շատերից մեկը» (երկուսն էլ՝ 1914 թվական), «Տերիե Վիգեն» (1916 թվական)։ Հասարակական անարդարությունների դեմ պայքարող հերոսների վառ, արտասովոր բնավորություններով, կերպարների էպիկական հզորությամբ, նորարարական մոնտաժով Շյոստրյոմը դարձել է, այսպես կոչված, շվեդական դասական կինոդպրոցի հիմնադիրը։ «Լեռնեցի Էյվինը և իր կինը», «Աղջիկը տորֆային ճահճից» (երկուսն էլ՝ 1917), «Ինգմարի որդիները» (1918), «Կարինը՝ Ինգմարի դուստրը» (1919) և այլ ֆիլմերում, ուր խաղացել է գլխավոր դերերը, Շյոստրյոմը զարգացրել է նոր ոճ։

1923-1930 թվականներին աշխատել է Հոլիվուդում, այնուհետև վերադարձել հայրենիք։ 1930 թվականին ստեղծել է շվեդական առաջին հնչուն ֆիլմերից մեկը՝ «Մարկուրելները Վադչյոպինգից»։ Վերջին ռեժիսորական աշխատանքը «Կարմիր թիկնոցի տակ» (1937 թվական, սովետական էկրանում «Կարդինալի թիկնոցի տակ» ֆիլմն էր, իսկ դերը՝ պրոֆեսոր Բորգը Ի․ Բերգմանի «Մորու բացատը», 1957 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Դավիդ Շյոստրյոմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 528