Վիկենտի Վերեսաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկենտի Վերեսաև
Ծննդյան անունռուս.՝ Викентий Викентьевич Смидович
Ծնվել էհունվարի 4 (16), 1867[1]
ԾննդավայրՏուլա, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էհունիսի 3, 1945(1945-06-03)[2][3][4][…] (78 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Գրական անունВересаев
Մասնագիտությունլեզվաբան, գրող, կենսագիր, թարգմանիչ, բժիշկ-գրող, բանաստեղծ, ռազմական գործիչ, գրական քննադատ, արձակագիր, գրականագետ և հրապարակախոս
Լեզուռուսերեն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՏարտուի համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարան
Ժանրերարձակ, պատմվածք և վիպակ
Ուշագրավ աշխատանքներThe Deadlock?
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Ստալինյան մրցանակ
Изображение автографа
 Vikenty Veresaev Վիքիպահեստում

Վիկենտի Վիկենտևիչ Վերեսաև (ռուս.՝ Вике́нтий Вике́нтьевич Вереса́ев, իսկական ազգանունը՝ Սմիդովիչ ռուս.՝ Смидо́вич, հունվարի 4 (16), 1867[1], Տուլա, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 3, 1945(1945-06-03)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական, 1894 թվականին՝ Դորպատի համալսարանի բժշկական ֆակուլտետները։

1890-ական թվականներին հարել է «լեգալ մարքսիստների» խմբին։ Այդ շրջանում Վերեսաևը ստեղծել է XIX-XX դարերի սահմանագծում մտավորականության մտատրամադրվածությունն արտահայտող ստեղծագործությունների շարք («Առանց ճանապարհի», 1895 թ., «Շրջադարձին», 1902 թ., վիպակներ և այլն)։ Գրել է նաև ռուս գյուղացիության ծանր վիճակի մասին («Լիզար», 1899 թ., պատմվածք, և այլն)։ «Մեռյալ ճանապարհի վրա» (1896 թ.) պատմվածքը և «Երկու ավարտ» (1899-1903 թթ.) վիպակը նվիրված են բանվորների կյանքին։ Ինքնակենսագրական նյութի հիման վրա է գրված «Բժշկի հիշատակարան»-ը (1901 թ.

Մասնակցել է 1904-1905 թվականների ռուս-ճապոնական պատերազմին (որպես բժիշկ

1906 թվականին հրատարակվել է Վերեսաևի «Պատմվածքներ պատերազմի մասին» գիրքը, այնուհետև «Պատերազմում» (1907-1908 թթ.) նոթերը և «Դեպի կյանք» (1909 թ.) վիպակը։ «Կենդանի կյանք» քննադատափիլիսոփայական աշխատության առաջին մասը (1910 թ.) նվիրված է Ֆեոդոր Դոստոևսկու («Սարդն անիծված է») և Լև Տոլստոյի («Կեցցե՜ ամբողջ աշխարհը») ստեղծագործության համեմատական վերլուծությանը, երկրորդ գիրքը («Ապոլլոն և Դիոնիսոս», 1915 թ.Ֆրիդրիխ Նիցշեի հայացքների քննադատությանը։

1911 թվականին Վերեսաևի նախաձեռնությամբ ստեղծվել է «Գրողների գրահրատարակչություն Մոսկվայում», որը նա գլխավորել է մինչև 1918 թվականը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Վերեսաև ավարտել է մտավորականության մասին ստեղծագործությունների շարքը՝ «Փակուղիում» (1922 թ.) և «Քույրեր» (1933 թ.) վեպերը, գրել այլ գործեր։

1930-ական թվականների վերջերից սկսել է թարգմանել «Իլիականը» (հրատարակություն՝ 1949 թ.) և «Ոդիսականը» (հրատարակություն՝ 1953 թ.)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ պետական մրցանակ (1945 թ.)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկենտի Վերեսաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 401