Վիլհելմ Շմիդտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Շմիդտ
Wilhelm Schmidt
Ծնվել էփետրվարի 16, 1868(1868-02-16)[1][2][3][…]
Հյորդե
Մահացել էփետրվարի 10, 1954(1954-02-10)[4][1][2][…] (85 տարեկան)
Ֆրիբուր, Շվեյցարիա[4] կամ Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունմարդաբան, լեզվաբան, կրոնի պատմաբան, կաթոլիկ քահանա, համալսարանի դասախոս և ազգագրագետ
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան և Ֆրիբուրգի համալսարան
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԱվստրիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերHU Berlin
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[5]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6]
Պարգևներ
 Wilhelm Schmidt (ethnologist) Վիքիպահեստում

Վիլհելմ Շմիդտ (անգլ.՝ Wilhelm Schmidt, փետրվարի 16, 1868(1868-02-16)[1][2][3][…], Հյորդե - փետրվարի 10, 1954(1954-02-10)[4][1][2][…], Ֆրիբուր, Շվեյցարիա[4] և Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան, ազգագրության մեջ վիեննական կուլտուր-պատմական դպրոցի ղեկավար, կաթոլիկ քահանա։ Վիեննայի (1921 —1938) և Ֆրիբուրի (1939 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Հարավ-Արևելյան Ասիայի, Օվկիանիայի և Ավստրալիայի լեզուների, դրանց համեմատական ուսումնասիրման ու դասակարգման մասնագետ։

1926 թվականին հրատարակել է «Երկրի լեզվաընտանիքները և լեզվաշրջանները» աշխատությունը, որտեղ, հիմք ընդունելով լեզուների հնչյունական, ձևաբանական և շարահյուսական ընդհանուր առանձնահատկությունները, առանձնացրել է տիպաբանական շրջաններ։ Լեզվաընտանիքների կազմավորումը դիտել է որպես մերձակցության և խառնման պրոցես։ Շմիդտը իր ազգագրական ուսումնասիրություններով աշխատել է հիմնավորել «նախնադարյան աստվածային հայտնության» տեսությունը և դրա վրա հիմնված՝ նախամիաստվածության տեսությունը («Աստծու գաղափարի ծագումը», հատոր 1-12, 1912-1952)։ Նախնադարյան հավատալիքների և հատկապես լեզուների մասին Շմիդտի հավաքած հարուստ նյութը գիտական զգալի արժեք ունի։ Նրա հիմնադրած միսիոներական «Անթրոպոս» (1906, «Anthropos») հանդեսը հետագայում դարձել է միջազգային գիտական օրգան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ․ Պ. Ջահուկյան, Լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962; Токарев С․ А․,
  • «Венская школа этнографии», «Вестник истории мировой культуры», 1958, Nb 3․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Շմիդտ» հոդվածին։