Վիգեն Խեչումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիգեն Խեչումյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1916(1916-12-15)[1][2]
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էապրիլի 17, 1975(1975-04-17)[1][2] (58 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մասնագիտությունգրող և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ պատմության ֆակուլտետ (1940)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրՄատենադարան[1] և Խորհրդային գրականություն[1]
Վիգեն Խեչումյան Վիքիդարանում
 Vigen Khechumyan Վիքիպահեստում

Վիգեն (Վիդոկ) Հայկի Խեչումյան (դեկտեմբերի 15, 1916(1916-12-15)[1][2], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 17, 1975(1975-04-17)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1938-1940 թվականներին աշխատել է Երևանի Մատենադարանում։ 1940-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1943-1956 թվականներին եղել է Մատենադարանի ձեռագրատան վարիչը։ Հետագայում աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես խմբագրի տեղակալ։ Նրա առաջին պատմվածքը տպագրվել է 1939 թվականին։ Ռուսերեն լույս է տեսել Խեչումյանի «Գիրք պանդխտության»-ը (Մոսկվա, 1958)[3]։ Խեչումյանի երկերի թվին են պատկանում «Չատու խանի պարտությունը», «Զվարթնոց», «Ծաղկողի որդին», «Մեզ մոտ հարավում», «Գիրք պանդխտության (պատմվածքներ)», «Գույներ և երանգներ» (ակնարկներ), «Շիկացած ավազի վրա» և այլ գործեր։ ԽՄԿԿ անդամ 1949 թվականից։ Մահացել է Երևանում 1975 թ. ապրիլի 17-ին։

Վիգեն Խեչումյանի հուշատախտակը Երևանում

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չատու խանի պարտությունը, Երևան, Հայպետհրատ, 1943, 24 էջ։
  • Զվարթնոց, Երևան, Հայպետհրատ, 1945, 184 էջ։
  • Ծաղկողի որդին, Երևան, Հայպետհրատ, 1945, 44 էջ։
  • Մեզ մոտ հարավում, Երևան, Հայպետհրատ, Երևան, 1955, 488 էջ։
  • Գիրք պանդխտության (պատմվածքներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 288 էջ։
  • Գույներ և երանգներ, (ակնարկներ), Երևան, Հայպետհրատ, 1962, 288 էջ։
  • Շիկացած ավազի վրա, Երևան, Հայպետհրատ, 1963, 13 էջ։
  • Գլուխգործոցը, Երևան, Հայպետհրատ, 1964, 24 էջ։
  • Գիրք լինելության. վիպասանություն առաջին, Երևան, «Հայաստան», 1966, 428 էջ։
  • Շիկացած ավազի վրա, Թեհրան, տպարան «Մոդեռն», 1966, 15 էջ։
  • Գիրք մաքառման, Երևան, «Հայաստան», 1968, 463 էջ։
  • Գիրք լինելության, Երևան, «Հայաստան», 1971, 432 էջ։
  • Գիրք գրոց, Երևան, «Սովետական գրող», 1978, 548 էջ։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նոր տարվա օրաբաց, «Գրական թերթ», 1967, № 1:

Թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ալեքսանդր Դունաևսկի, Գայի հետքերով (փաստագրական վիպակ), Երևան, «Հայաստան», 1967, 297 էջ։
  • Ծաղկուն ճամփա (մոլդովական պատմվածքների ժողովածու, որի միասը թարգմանել է Վ. Խեչումյանը), Երևան, «Հայաստան», 1971, 202 էջ։
  • Ալեքսանդր Դունաևսկի, Գայի հետքերով (փաստագրական վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1977, 338 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 229-230.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիգեն Խեչումյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիգեն Խեչումյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 47