Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ (ՎԶՄԲ) (անգլ.՝ International Bank for Reconstruction and Development (IBRD)), Համաշխարհային բանկի հիմնական ապառիկային հաստատությունը։

ՎԶՄԲ-ի նպատակն է աղքատության նվազեցումը և վարկերի երաշխիքների, ռիսկային կառավրաման, ապրանքների, անալիտիկ խորհրդատու ծառայությունների մատուցումը միջին եկամուտ ունեցող և վարկունակ երկրներին։ 1944 թվականին հիմանադրված ՎԶՄԲ-ն ՀԲ-ի հաստատություններից է։ Այն ստեղծվել է իբրև համատեղ կառույց, որին անդամակցում է 187 երկիր։ ՎԶՄԲ-ն վարկավորման համար անհրաժեշտ միջոցների մեծ մասը ներգրավվում է միջազգային ֆինանսական շուկայից, և 1947 թվականին վաճառելով իր կողմից թողարկված պարտատոմսերը նա դառնում է ՀԲԽ-ի հիմնական վարկավորող կազմակերպությունը։ Տարիների ընթացքում կուտակած կապիտալը թույլ է տալիս ՎԶՄԲ-ին զարգացնել ներդրումները, ամրապնդել իր ֆինանսական դրությունը, վարկեր տրամադրել ցածր տոկոսադրույքով և վարկառուներին առաջարկել լավ պայմաններ։ 2006 թվականին իր ամենամյա նիստի ժամանակ ՀԲ-ն (անդամ երկրների խրախուսմամբ) պարտավորվել է կատարել հետագա բարելավումներ ծառայությունների գծով, որն իրականացնում են իր անդամները։ Բավարարել միջին եկամուտ ունեցող երկրների գնալով ավելի բարդացող պահանջները ՎԶՄԲ-ն պետք է նաև վերանայի ֆինանսական և ռիսկային կառավարման ապրանքները, ապահովվի ազատ գիտելիքներ և բանկային ծառայությունները դարձնի ավելի մատչելի հաճախորդների համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]