Ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան (1880), որտեղ և դասավանդել է (1880-1885 թվականներ)։ 1885-1905 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (1889 թվականից՝ նաև տնօրեն)։ 1889-1905 թվականներին՝ Ռուսական երաժշտական ընկերության Մոսկվայի բաժանմունքի սիմֆոնիկ համերգների դիրիժոր։ 1906-1909 թվականներին՝ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր և Ազգային կոնսերվատորիայի տնօրեն։ Վերադառնալով Ռուսաստան՝ հիմնականում հանդես է եկել որպես դաշնակահար-անսամբլիստ։ Որպես դիրիժոր Սաֆանովը պրոպագանդել է ռուսական սիմֆոնիկ երաժշտությունը (Պ. Չայկովսկու և Ա. Դլագունովի մի շարք երկերի առաջին կատարողն է), երաժշտական պրակտիկա է մտցրել առանց փայտիկի ղեկավարելը։ Ռուսական մինչհեղափոխական դաշնամուրային առաջատար դպրոցներից մեկի ստեղծողն է։ Աշակերտներից են Ա. Ն. Սկրյաբինը, Ն. Կ. Մետները։ Հեղինակ է «Նոր բանաձև» դաշնամուրի ձեռնարկի (1916)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 256)։