Սինդի Քրոուֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինդի Քրոուֆորդ
Cindy Crawford
Դիմանկար
Սինդի Քրոուֆորդը 2013 թվականի Կաննի կինոփառատոնիի ժամանակ
Ծնվել էփետրվարի 20, 1966(1966-02-20)[1][2][3][…] (58 տարեկան)
ԾննդավայրԴե Քալբ, Դեկալբ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնքրիստոնեություն[4][5]
ԿրթությունDeKalb High School? (1984) և Հյուսիսարևմտյան համալսարան
Մասնագիտությունմոդել, դերասանուհի
Ամուսին
Ծնողներհայր՝ John Dan Crawford?[6], մայր՝ Jennifer Sue Walker?[6]
Երեխաներ2
Կայքcindy.com
 Cindy Crawford Վիքիպահեստում

Սինդի Քրոուֆորդ (փետրվարի 20, 1966(1966-02-20)[1][2][3][…], Դե Քալբ, Դեկալբ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի մոդել է։ Նրա մոդելային գործունեության մեջ ունեցած հաջողությունը նրան դարձրեց միջազգային աստղ, որի արդյունքում նա սկսեց նաև նկարահանվել հեռուստատեսություններում և ֆիլմերում։ 1995 թվականին Ֆորբս ամսագիրը անվանեց Քրոուֆորդին ամբողջ աշխարհում ամենավաստակող մոդել[7]։ Գրավել է երրորդ հորիզոնականը VH1-ի «90-ականների 40 ամենաթեժ թեժերը» ցանկում և Men's Health ամսագրի կողմից տեղ գտավ «Բոլոր ժամանակների 100 ամենաթեժ կանայք» ցանկում[8]։ Իր կարիերայի ընթացքում հայտնվել է ավելի քան 400 ամսագրերի շապիկներին։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական անունը Սինթիա Էն Քրոուֆորդ է։ Ծնվել է 1966 թվականի փետրվարի 20-ին Իլինոյս նահանգի Դե Քալբ քաղաքում։ Մոր անունը Ջենիֆեր Սյու Քրոուֆորդ-Մոլաֆ է, իսկ հայրը Ջոնն Դան Քրոուֆորդն է[9][10]։ Ունի երկու քույր՝ Քրիստը և Դենիելը[11]։ Քրոուֆորդը հայտարարել է, որ չնայած նրանց սերունդը ապրում է ԱՄՆ-ում, բայց նախնիները գերմանացիներ և ֆրանսիացիներ են եղել[12]։ 2013 թվականին հայտնվելով Who Do You Think You Are? ամերիկյան հեռուստաշոուի հաղորդումներից մեկում, որտեղ հայտնիները պարզում են իրենց ծագումնաբանությունը, Քրոուֆորդը պարզեց, որ ունի ամերիկյան ազնվականների և միջնադարի թագավորական ընտանիքների ծագում, և որ նա Կառլոս Մեծի ժառանգորդներից է[13]։

Երբ նա 16 տարեկան էր, ամռանը աշխատում էր եգիպտացորենի մշակմամբ, երբ նրան նկատել էր մի թերթի լուսանկարիչ և նկարել աղջկան։ Հաջողված նկարը և բարձր գնահատականները, որոնց նա արժանացավ՝ բավարար էին, որպեսզի նա մտնի մոդելային աշխարհ։ 17 տարեկանում նա մասնակցեց Elite Model Management մոդելային գործակալության «Տարվա տեսքը» մրցույթին և զբաղերեց երկրորդ հորիզոնականը։ Մրցույթից հետո գործակալությունը սկսեց հովանավորել նրան Չիկագոյում։

1984 թվականին գերազանց ավարտեց ԴեԿալբի ավագ դպրոցը[14]։ Հյուսիսարևմտյան համալսարանում ուսումնասիրելով քիմիական ինժեներիա, նա արժանանում է ակադեմիական կրթաթոշակի։ Մեկ կիսամյակ սովորելուց հետո նա լքում է համալսարանը, որպեսզի շարունակի մոդելային կարիերան։ Լքելով Չիկագոն, նա 1986 թվականին գնում է Մանհեթեն (Նյու Յորք) և ստորագրում պայմանագիր Elite New York գործակալության հետ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոուֆորդը Deichmann խանութի գովազդի համար, Լեհաստան

1980-ականներին և 1990-ականներին Քրոուֆորդը ամենահայտնի մոդելներից մեկն էր ամբողջ աշխարհում, և ամենուրեք կարելի էր տեսնել նրա դեմքը՝ ամսագրերի շապիկներին, նորաձևության շոուների անցուղիներին, բրենդների գովազդներին և այլն։ Հայտնվել է այնպիսի հայտնի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ Վոգ, W, People, Harper's Bazaar, Elle, Cosmopolitan և Allure։ Հաշվարկների արդյունքում 1998 թվականին նա հայտնվել էր շուրջ 400 ամսագրերում[15]։ Գովազդել է Պեպսի ապրանքանիշը[16][17]։

1990 թվականին հայտնվեց British Vogue ամսագրի շապիկին ևս չորս մոդելների՝ Քրիստի Թարլինգտոնի, Լինդա Էվանգելիստայի, Տատիանա Պատիտցի և Նաոմի Քեմփելի հետ միասին։ Նույն տարում նա և այդ նույն չորս մոդելները հայտնվեցին Ջորջ Մայքլի «Freedom '90» տեսահոլովակում։ Խաղացել է նաև Ջոն Բոն Ջովիի, Ջոն Թեյլորի, Duran Duran խմբի համար։ 2015 թվականին նա հայտնվեց Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» տեսահոլովակում, որպես Headmistress։

1991 թվականին 63-րդ Օսկար կինոփառատոնի ժամանակ նրա կրած կարմիր Վերսաչե հագուստը ունեցավ մեծ ճանաչում և ազդեցություն նորաձևության պատմության մեջ և սկսեցին ստեղծել այդ զգեստի տարբեր պատճեններ և կեղծ կրկնօրինակներ[18][19][20]։

Քրոուֆորդը 1992, 1993, 2000 և 2001 թվականներին ստեղծել է փոքրիկ հոլովակներ, թե ինչպես կերտել գեղեցիկ մարմին, ինչպես զբաղվել ֆիթնեսով և այլն։

1995 թվականին Քրոուֆորդը դարձավ George ամսագրի առաջին թողարկման շապիկի դեմքը, որտեղ նա հանդես էր գալիս Ջորջ Վաշինգտոնի կերպարում։ Ամսագրի այդ համարը զբաղեցրերց 22-րդ հորիզոնականը վերջին 40 տարիների ամենալավ ամսագրի շապիկները ցանկում, որը կազմել էր American Society of Magazine Editors–ը[21]։

Քրոուֆորդը կազմում է 159 սանտիմետր, ունի շագանակագույն աչքեր և մազեր, նրա չափումներն են 34"-25.5"-36"[22]։ Քրոուֆորդը հայտնի է իր շրթունքի վերևում գտնվող խալի պարճառով, որը կարծես նրա «ապրանքանիշը» լինի։ Նա անգամ հայտնվել է շոկոլադի գովազդում, որտեղ նա լիզում է ինքն իր խալը։ Նրա վաղ կարիերայի ժամանակ խալը «ջնջում» էին նկարների վրայից, օրինակ նրա առաջին Vogue-ի շապիկի նկարը։ Վաղ տարիներին նրան նաև նմանեցնում էին մոդել Ջիա Կարանջիի հետ, և նրան կոչում էին «Փոքրիկ Ջիա»[23][24]։

Քրոուֆորդը հայտնվել է նաև հեռուստաշոուներում և ֆիլմերում։ 1989-ից 1995 թվականները նա MTVHouse of Style հեռուստաշոուի ներկայացուցիչներից էր։ 1995 թվականին խաղացել է գլխավոր դեր «Ազնից խաղ» ֆիլմում։ 2001-ին խաղացել է The Simian Line ֆիլմում։ Հայտնվել է նաև տարբեր հեռուստաշոուներում, որպես հյուր։ Դրա օրինակներից մեկը 2000 թվականին Bodyguards – Guardie del corpo իտալական կատարերգության մեջ նրա մասնակցությունն է։ 1990-ականներին նրա դիմահարդիչը՝ Քերոլ Շավը, կոչեց Lorac Cosmetics–ի շրթներկներից մեկը Քրոուֆորդի անունով[25]։

1988 թվականի հուլիսին նա հայտնվեց Փլեյբոյ ամսագրի շապիկին՝ լուսանկարիչ Հերբ Ռիթսի կողմից[26]։ 1998 թվականին նա կրկին նկարահանվեց նույն լուսանկարչի կողմից ամսագրի էջերի համար[27]։

Քրոուֆորդին բազմիցս գնահատել են իր գեղեցկության համար։ Գրավել է հինգերորդ հորիզոնականը Փլեյբոյի «20–րդ դարի 100 ամենակրքոտ կանայք» ցանկում, Shape ամսագիրը հայտարարեց նրան երկրորդ ամենագողեցիկ կինը աշխարհում (զիջելով Դեմի Մուրին), People ամսագրի կողմից նա տեղ գտավ «50 ամենագեղեցիկ մարդիկ» ցանկում և զբաղեցրերց 26-րդ տեղը «Թեժ 100» ցանկում՝ Maxim ամսագրի կողմից[28]։

Մոդելային գործունեությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինդի Քրոուֆորդը 2009 թվականի հոկտեմբերի 14-ին

Քրոուֆորդը լքեց մոդելային աշխարհը 2000 թվականին և այժմ շատ հազվադեպ է հայտնվում նորաձրության ամսագրերում։ Սակայն նա մինչ այժմ շարունակում է լինել հայտնի աստղ իր բազմազան նախագծերի շնորհիվ։ 2005 թվականին նա ստեղծեց իր գեղեցկության պարագաների բիզնեսը, որը կոչվեց «Meaningful Beauty»[29]։ Նույն թվականին նա ստեղծեց ևս մեկ գիծ՝ կահույքի[30]։ Այն կոչվեց «Cindy Crawford Home Collection»։ Կահույքը արտադրվում է HM Richards Inc․ ընկերությունում։ Ընկերությունը արտադրում է կահույքը, իսկ Քրոուֆորդը թելադրում դրա դիզայնը, գույնը, ոճը, կառուցվածքը՝ իր ճաշակով։ 2009 թվականին նա համագործակցեց Raymour & Flanigan և J. C. Penney կահույքի և տան պարագաների խանութների ցանցերի հետ[31]։

Քրոուֆորդը խոստովանել է, որ դիմում է որոշակի կոսմետիկ ընթացակարգերի և ընդունում վիտամիններ։ Առաջին անգամ նա դիմել է պլաստիկ վիրահատության 28 տարեկան հասակում[32]։

Քրոուֆորդը որոշեց վերադառնալ մոդելային աշխարհ ৳2011 թվականի մայիսին և նկարահանվեց ու դարձավ Vogue Mexico ամսագրի շապիկի դեմքը։

«Becoming» գիրքը, որը պատմում է Քրոուֆորդի մասին՝ գրվել է Քրոուֆորդի և Քեթրին ՕԼիարիի կողմից։ Հայտարարվել է, որ գիրքը կհրապարակվի 2015 թվականի սեպտեմբերի 29-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոուֆորդը ամուսնացած է եղել դերասան Ռիչարդ Գիրի հետ 1991–ից 1995 թվականներին։ Այժմ նա ամուսնացած է նախկին մոդել Ռենդի Գերբերի հետ։ Ունեն երկու երեխա, տղան՝ Փրեսլի Ուոլկերը (ծնվել է հուլիսի 2–ին, 1999)[33] և աղջիկը՝ Կայա Ջորդանը (ծնվել է սեպտեմբերի 3–ին, 2001)[34][35]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Քրոուֆորդը 10 տարեկան էր, նրա փոքր եղբայր Ջեֆը, ում Քրոուֆորդը համարում է չորրորդ ամենաազդեցիկ մարդը իր կյանքում՝ մահացավ լեյկոզից։ Երբ նա դարձավ մոդել, ստեղծեց իր բարեգործական աշխատանքը, որը օգնում է լեյկոզով հիվանդ երեխաներին[36]։ Կատարել է բարեգործություններ University of Wisconsin-Madison համալսարանին, որտեղ նրա եղբայրը բուժվում էր[37]։ Քրոուֆորդը Multiple Myeloma Research Foundation–ի խորհուրդի անդամ է։ Նա նաև Ronald McDonald House Charities բարեգործական տան անդամ է[38]։ Քրոուֆորդը Honorary Committee of the California Wildlife Center–ի անդամ է[39]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. https://www.manifesto.asia/post/966/MOST-WANTED-Kaia-Gerber
  5. https://web.archive.org/web/20191024002811/https://www.manifesto.asia/post/966/MOST-WANTED-Kaia-Gerber
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
  7. Cindy Crawford Biography. Արխիվացված 2015-03-27 Wayback Machine askmen.com. Retrieved 2012-11-12.
  8. «The 100 Hottest Women of All-Time». Men's Health. 2011. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
  9. «A sweet and sour party at Fashion Week». Newsday. 2009 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «Cynthia Ann Crawford». geneall.net. Վերցված է 2013 թ․ հուլիսի 7-ին.
  11. «Sole Mates». People (magazine). 1998 թ․ հունիսի 15.
  12. «Twitter/CindyCrawford». 2010 թ․ հունիսի 4.
  13. Mike Parker, Cindy Crawford has royal blood: SUPERMODEL Cindy Crawford has learnt that she is related to the Emperor Charlemagne dated 1 September 2013 at express.co.uk, accessed 2 February 2014
  14. «13 Famous Valedictorians». MSN Encarta. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  15. "Television; 'Sex With Cindy'; TV special explores the sexual state of the union", by Harvey Solomon, Boston Herald, September 22, 1998, p. 56
  16. «Ads and History – Highlights». Pepsi.com. 1999 թ․ մարտի 31. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. «11 Best Super Bowl Ads Ever». Entertainment Weekly. 2011 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  18. «Un' epoca nel segno di Versace». Corriere della Sera. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
  19. Chace, Reeve (2003 թ․ հոկտեմբեր). The Complete Book of Oscar Fashion: Variety's 75 Years of Glamour on the Red Carpet. Reed Press. ISBN 978-1-59429-001-5. Վերցված է 2011 թ․ հունիսի 5-ին.
  20. Urmee Khan (2008 թ․ հոկտեմբերի 9). «Liz Hurley 'safety pin' dress voted the greatest dress». The Daily Telegraph. Վերցված է 2011 թ․ մայիսի 24-ին.
  21. "ASME's Top 40 Magazine Covers of the Last 40 Years" Արխիվացված 2010-05-05 Wayback Machine, American Society of Magazine Editors, October 17, 2005
  22. Profile Արխիվացված 2011-07-02 Wayback Machine Storm Models web site
  23. «Voguepedia: Gia Carangi». Vogue.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  24. Gross, Michael (1989 թ․ հոկտեմբերի 30). «The Face». New York Magazine. New York Media, LLC. 22 (43): 39. ISSN 0028-7369. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  25. «Look book: celeb makeup artists told us the tricks they use to get stars looking amazing. (Now you can steal their secrets, baby!)». CosmoGirl!. 2003 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
  26. "Cindy Crawford" Արխիվացված 2012-06-30 Wayback Machine, Playboy. Retrieved March 28, 2009.
  27. Rush, George et al. "IT BARES REPEATING: CINDY IS NUDE AGAIN!", Daily News (online), August 27, 1998.
  28. «Cindy Crawford of 2006 Hot 100 on Maxim.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  29. "Cindy Crawford on Beauty, Fitness, and Eating Healthy". Harpers Bazaar, October 23, 2014.
  30. Johnson, Morieka V. "Q&A / CINDY CRAWFORD: Furniture line has 'a lot of me in it'". The Atlanta Journal-Constitution, May 15, 2008.
  31. Sivaraman, Aarthi. "J.C. Penney to Launch Cindy Crawford Home Goods Line". Reuters, April 3, 2009. Retrieved May 14, 2009.
  32. Simpson, Richard. "Cindy Crawford: 'My 11 years of cosmetic surgery'". Daily Mail, August 24, 2006. Retrieved May 15, 2009.
  33. Anne-Marie O'Neill (1999 թ․ հուլիսի 19). «Cindy's Joy». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  34. Creeden, Molly (2014 թ․ դեկտեմբերի 8). «Meet Cindy Crawford's Daughter Kaia Gerber, A 13-Year-Old Who's About to Become the Next Big Thing». Teen Vogue. Yahoo. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  35. «Babies of 2001». Hello. Վերցված է 2012 թ․ մայիսի 4-ին.
  36. Smith, Nicole. "Crawford raises questions, awareness for leukemia society" Արխիվացված 2015-04-11 Wayback Machine. Direct Marketing News, October 25, 2006. Retrieved May 14, 2009.
  37. Cindy Crawford's Heartfelt July 4th Weekend, People, July 7, 2008. Retrieved March 14, 2012.
  38. «Celebrity Friends of RMHC». McDonald's Corporation. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  39. "California Wildlife Center to host 'party of the decade'"(չաշխատող հղում). The Malibu Times, July 30, 2008. Retrieved May 14, 2009.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինդի Քրոուֆորդ» հոդվածին։