Սիմոնա դը Բովուար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոնա դը Բովուար
ֆր.՝ Simone de Beauvoir
Ծննդյան անունֆր.՝ Simone Lucie Ernestine Marie Bertrand de Beauvoir
Ծնվել էհունվարի 9, 1908(1908-01-09)[1]
ԾննդավայրՓարիզի 6-րդ շրջան, Փարիզ
Վախճանվել էապրիլի 14, 1986(1986-04-14)[1][2] (78 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3] կամ Փարիզ[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Գրական անունLe Castor[5]
Մասնագիտությունքաղաքական փիլիսոփա, լրագրող, վիպասան, ինքնակենսագիր, ակնարկագիր, քաղաքական ակտիվիստ, օրագրի հեղինակ, women letter writer, փիլիսոփա, գրական քննադատ, գրող, հեղինակ, ֆեմինիստ և philosophy teacher
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[6][4]
ԿրթությունՓարիզի համալսարան և Լիցեյ Ֆենելոնա
Գիտական աստիճանagrégation?
Գրական ուղղություններաթեիզմ, Ֆեմինիզմ և էքզիստենցիալիզմ
Ուշագրավ աշխատանքներThe Mandarins?, When Things of the Spirit Come First?, Pyrrhus and Cineas?, Երկրորդ սեռ, She Came to Stay? և Force of Circumstance?
Անդամակցությունcomité de lecture des éditions Gallimard?
Պարգևներ
Համատեղ ապրողԺան Պոլ Սարտր, Claude Lanzmann? և Օլգրեն Նելսոն
Изображение автографа
Սիմոնա դը Բովուար Վիքիքաղվածքում
 Simone de Beauvoir Վիքիպահեստում
Սարտրը և դը Բովուարը 1920-ական թվականներին
Սարտրի և դը Բովուարի շիրիմը Փարիզի Մոնպառնաս թաղամասի գերեզմանատանը

Սիմոնա դը Բովուար (ֆր.՝ Simone de Beauvoir, հունվարի 9, 1908(1908-01-09)[1], Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ - ապրիլի 14, 1986(1986-04-14)[1][2], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3] և Փարիզ[4]), ֆրանսիացի գրող, էկզիստենցիալիստ փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, ֆեմինիստական շարժման գաղափարախոս։ Չնայած՝ իրեն փիլիսոփա չի համարել, ունեցել է մեծ ազդեցություն ֆեմինիստական գաղափարախոսության վրա։ Սիմոնա դը Բովուարը գրել է վեպեր, էսսեներ, կենսագրություններ, մենագրություններ և ինքնակենսագրություններ՝ փիլիսոփայության, քաղաքականության և սոցիալական խնդիրների մասին։ Նա հայտնի է դարձել 1949թ․-ին տպագրված «Երկրորդ Սեռը» քննախոսության համար, որտեղ Սիմոնա դը Բովուարը ներկայացնում է կանանց անհավասարության հիմնախնդիրը և ստեղծում ֆեմինիզմի հիմնասյունը։ Հայտնի են նաև նրա «Նա եկել է, որ մնա» և «Մանդարիններ» վեպերը։ Ունեցել է բաց հարաբերություններ ֆրանսիացի փիլիսոփա Ժան Պոլ Սարտրիի հետ, ինչը ևս նրա վրա ուշադրություն է գրավել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոնա դը Բովուարը (ամբողջական անունը Սիմոնա Լյուսի Էռնեստինա Մարիա Բերտրան դե Բովուար) ծնվել է 1908 թվականի հունվարի 9-ին, Փարիզում, հին ազնվական ընտանիքում, որը ծագում էր նշանավոր փիլիսոփա Աբելյարի ուսուցիչ, միջնադարյան ֆրանսիացի աստվածաբան, հռետոր Գիյոմ դը Շամպից։ Սիմոնան իրավաբան-քարտուղար Ժորժ Բերտրան դը Բովուարի և հարուստ բանկիրի դուստր, ջերմեռանդ կաթոլիկ Ֆրանսուազ դը Բովուարի (ծնյալ՝ Բրասսո) ավագ դուստրն էր։ Նրա ծնվելուց երկու տարի անց ծնվել է քույրը՝ էլենը (անգլ․ Hélène de Beauvoir)։ Հինգ ու կես տարեկանում ծնողները Սիմոնային տարել են Կուր Դեզիր(Cours Désir) դպրոցը, որտեղ միանձնուհի դաստիարակչուհիները ազնվական ընտանիքի աղջիկներին նախապատրաստում էին առաքինի կյանքի։ Ծնողները, մասնավորապես մայրը, Սիմոնային ապագայում պատկերացնում էին որպես բուրժուայի և նույնիսկ արքայազնի կամ իշխանազնի կնոջ։ Նրա այդ երազանքը չիրականացավ, որն առավել, քան հուսահատեցնող էր՝ հաշվի առնելով ընտանիքի սնանկացումը, որը տեղի էր ունեցել ընտանիքի հոր մեղքով։ Բանն այն է, որ Ժորժ Բերտրանը ընտանիքի ունեցած գրեթե ողջ կանխիկ գումարը ներդրել էր ռուսական կայսրության փոխառություններում՝ գայթակղվելով Նիկոլայ Երկրորդ ցարի խոստացած բարձր տոկոսներով, բայց Ռուսաստանում 1917 թվականին տեղի ունեցած հեղափոխությունները ուղղակի կործանել էին նրա ակնկալիքները։ Խիստ բուրժուական դաստիարակությունը, որը ստացել է մորից, տեղ են գտել դը Բովուարի Mémoires d’une jeune fille rangée (1958) գրքում։

Ընտանիքի քայքայումը Սիմոնայի համար միանգամայն իրական փաստ հանդիսացան այն ճակատագրին, որը նա պատկերացնում էր դեռ երեխա ժամանակ։ Ամբողջովին տրվելով աղոթքներին, աղջնակը ենթադրում էր, որ իր կյանքն ամբողջությամբ Աստծոն է նվիրելու։ Դպրոցական տարիների ընթացքում չկարողացավ ուղղվել ընտանեկան վիճակը, որի հետևանքով դը Բովուարը ստիպված էր փոխել իր կացության վայրը։ Նրա աղոթքները համերաշխություն չբերեցին հոր և մոր միջև, որի հետևանքով էլ կորցրեց վստահությունը լավ օրվա հանդեպ։

Ծնողները պնդում էին, որ միայն ուսումը կարող է նրան դուրս բերել այդ ծանր վիճակից, որում հայտնվել էր նրանց ընտանիքը։ Այդ ընթացքում հավատքը փոխվեց կասկածանքի, իսկ հետո՝ հիասթափության։ Պատանեկան տարիքում աղջկա մոտ հայտնվեց ևս մեկ բնավորության ուրույն հատկանիշ՝ ինտելեկտի հետ միասին նա կարողանում էր ընդունել ոչ կոմպրոմիսային որոշումներ։ Գրականության հանդեպ հետաքրքրությունը առաջացրել է հայրը։ Տասնհինգ տարեկան հասակում Սիմոնան արդեն որոշել էր, որ ուզում է գրող դառնալ։ Նրան հետաքրքրում էին Մորիս Բարրեսը, Պոլ Կլոդելը, Անդրե Ժիդը, Պոլ Վալերին։

Դպրոցն ավարտելուց հետո 1925 թվականին Սիմոնան շարունակել է ուսումնասիրել մաթեմատիկա Փարիզի կաթոլիկական ինստիտուտում, փիլիսոփայություն՝ Սեն-Մարի-դը-Նեյի ինստիտուտում։ Մեկ տարի անց գրականության և լատիներենի դիպլոմ ստացել։ 1927 թվականին փիլիսոփայության դիպլոմ և դարձել Սորբոն ավարտած թվով իններորդ կինը։ 1928 թվականի գարնանը նա ստացել է բակալավրի կոչում(արվեստ)։ Արվեստի ֆակուլտետում նա ծանոթացել է Ժան Պոլ Սարտրի, Պոլ Նազինի, Ռենե Մայոյի հետ։ Սարտրի հետ հանդիպումը վերածվեց հարաբերությունների, որը ձգվեց մինչև կյանքի վերջ։

  • «Նա իմ կրկնօրինակն էր, նրա մեջ ես հայտնաբերեցի իմ բոլոր ճաշակներն ու նախասիրությունները»   Սիմոնա դը Բովուար «Բարոյական դաստիարակված օրիորդի հիշողությունները»

Երիտասարդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929-ից 1943 թվականներին շարունակել է դասավանդել համալսարաններում՝ մինչև ստեղծագործություններից ստացված եկամուտը սկսել է բավարարել նրան։ Դասավանդել է Lycée Montgrand-ում, Lycée Jeanne-d'Arc-ում և the Lycée Molière-ում։ 1929 թվականի հոկտեմբերին, Ժան Պոլ Սարտին և դը Բեվուարը դարձել են զույգ։ Սարտին նրան ամուսնության առաջարկություն է արել և նրան ասել․ «Արի, երկու տարվա վարձակալության պայմանագիր ստորագրենք»։ Բեվուարը իր «Երկրորդ սեռը» գրքում գրել է, որ ամուսնությունն անհնարին էր, քանի որ նա «օժիտ» չուներ։ Հետազոտողներն ասում են, որ Սիմոնա դը Բովուարի «Երկրորդ սեռը» գրքում նկարագրված իդեալական ամուսնությունը ինչ-որ չափով նման են այժմյան ամուսնություններին։ Ժան Պոլնի և նրա սիրային հարաբերությունները առակա են եղել նրանց ամբեղջ կյանքի ընթացքում, չնայած՝ նրանք իրար հետ չեն ապրել։

Վերջին շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դը Բովուարը գրել է հայտնի ճանապարհորդական օրագրեր ԱՄՆ և Չինաստան այցելությունների մասին։ Նա հրատարակել է էսսեներ 1950 ականներից 1960 ական թվականներին։ Նաև հրատարակել է կարճ պատմվածքներ ներառյալ՝ The Woman Destroyed, պատմվածքը։

1980 ովականին լույս է տեսել նրա When Things of the Spirit Come First ժողովածուն, որը պատմում է վաղ տարիներում գրողի հանդիպած կանանց մասին։ Ժողավածուն հրապարակվել է գրվելուց 40 տարի անց, քանի որ սկզբնական շրջանում Դը Բովուարը չի ցանկացել հրապարակել դրանք։

Սարտրիիմահից հետո հրապարակել է նրանց նամակագրություններ, սակայն Սարտրիի որդեգրած աղջիկը և գրական ժառանգորդը չեն թողել, որ դրանց մի մասը հրապարակվի առանց խմբագրությունների։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1943 թվական - L'Invitée
  • 1945 թվական - Le Sang des autres
  • 1946 թվական - Tous les hommes sont mortels
  • 1954 թվական - Les Mandarins
  • 1966 թվական Les Belles Images

Նորավեպերի ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 թվական - La Femme rompue
  • 1979 թվական - Quand prime le spirituel

Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1945 : Les Bouches inutiles, représentée aux Théâtre des Carrefours (actuellement Bouffes du Nord) en 1945 (première le 29 octobre), puis reprise en 1966 au Festival de Marvejols, et publiée chez Gallimard

Ինքնակենսագրական երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1958 թվական - Mémoires d'une jeune fille rangée
  • 1960 թվական - La Force de l'âge
  • 1963 թվական - La Force des choses
  • 1964 թվական - Une mort très douce
  • 1972 թվական - Tout compte fait
  • 1981 թվական - La Cérémonie des adieux suivi de Entretiens avec Jean-Paul Sartre : août - septembre 1974

Այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետմահու հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Sylvie Le Bon de Beauvoir, héritière de l'œuvre de Beauvoir, a traduit, annoté et publié de nombreux écrits de sa mère adoptive, en particulier sa correspondance avec Sartre, Bost et Algren.

  • Lettres à Sartre, tome I : 1930-1939, Paris, Gallimard, 1990.
  • Lettres à Sartre, tome II : 1940-1963, Paris, Gallimard, 1990.
  • Journal de guerre, septembre 1939-janvier 1941, 1990.
  • Lettres à Nelson Algren, traduction de l'anglais par Sylvie Le Bon, 1997.
  • Correspondance croisée avec Jacques-Laurent Bost, 2004.
  • Cahiers de jeunesse, 1926-1930, 2008.
  • Malentendu à Moscou (nouvelle), Paris, L'Herne, 2013, coll. « Carnets ».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hazel Rowley, Tête-à-tête, Beauvoir et Sartre : un pacte d'amour, Grasset, 2006
  • Ingrid Galster, Beauvoir dans tous ses états, Tallandier, 2007
  • Annabelle Martin Golay, Beauvoir intime et politique : la fabrique des Mémoires, Presses Universitaires du Septentrion, 2013.
  • Marianne Stjepanovic-Pauly, Simone de Beauvoir, le défi d'une femme, Éditions du Jasmin, 2008.
  • Danièle Sallenave|prénom1=Danièle|nom1=Sallenave|titre=Castor de guerre|éditeur=Gallimard|année=2008|pages totales=601|isbn=2-07-078146-1}}.
  • Claudine|nom1=Monteil|titre=Simone de Beauvoir et les femmes aujourd'hui|éditeur=Editions Odile Jacob|année=2011}}.
  • Claudine Monteil, Les Amants de la Liberté, Sartre et Beauvoir dans le siècle, Calmann-Lévy, 1999 ; édition poche, Paris, Flammarion, coll. J'ai Lu, Կաղապար:N°.
  • Claudine Monteil, Les Sœurs Beauvoir, Paris, Calmann-Lévy, 2003.
  • Michel Kail, Simone de Beauvoir philosophe, Paris, PUF, 2006, coll. Philosophie.
  • Éliane Lecarme-Tabone et Jean-Louis Jeannelle, Beauvoir, Paris, Cahier de L'Herne, L'Herne, 2013.
  • Catharine Savage Brosman, Simone de Beauvoir Revisited, Twayne, 1991, 0-8057-8269-9
  • Marie-Jo Bonnet, Simone de Beauvoir et les femmes, Édition Albin Michel, 2015, 978-2-7373-7006-9
  • Полторацкая Н. И. Симона де Бовуар и Россия (по книгам воспоминаний писательницы)// Наваждения: к истории «русской идеи» во французской литературе XX в.: материалы российско-французского коллоквиума (С.-Петерб., 2-3 июля 2001 г.)/ отв. ред. С. Л. Фокин. М.: Наука, 2005. С.114-127.
  • Долгов К. М. О встрече с Жан-Поль Сартром и Симоной де Бовуар // Вопросы философии.2007. № 2. С. 151—160.
  • Appignanesi, Lisa, 2005, Simone de Beauvoir, London: Haus, ISBN 1-904950-09-4
  • Bair, Deirdre, 1990. Simone de Beauvoir: A Biography. New York: Summit Books, ISBN 0-671-60681-6
  • Rowley, Hazel, 2005. Tête-a-Tête: Simone de Beauvoir and Jean-Paul Sartre. New York: HarperCollins.
  • Suzanne Lilar, 1969. Le Malentendu du Deuxième Sexe (with collaboration of Prof. Dreyfus). Paris, University Presses of France (Presses Universitaires de France).
  • Fraser, M., 1999. Identity Without Selfhood: Simone de Beauvoir and Bisexuality, Cambridge and New York: Cambridge University Press.
  • Fullbrook E., Fullbrook K. Simone de Beavouir: A critical Introduction. Polity; 1 edition (February 4, 1998), ISBN 0745612032
  • Фуллбрук Э., Фуллбрук К. Секс и философия: переосмысление де Бовуар и Сартра. Гуманитарный центр, Харьков, 2014.

Հայերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեղեցիկ պատկերներ (վիպակ), Երևան, «Սովետական գրող», 1983, թարգմանությունը ֆրանսերենից՝ Վ. Աբաջյանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնա դը Բովուար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոնա դը Բովուար» հոդվածին։