Սեքստոս Ավրելիոս Վիկտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեքստոս Ավրելիոս Վիկտոր
Ծնվել էմոտ 320
Աֆրիկա, praetorian prefecture of Italy
Մահացել էմոտ 390
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունռոմանական կառավարիչ, պատմաբան և բանաստեղծ
Տիրապետում է լեզուներինլատիներեն[1]
 Aurelius Victor Վիքիպահեստում

Սեքստոս Ավրելիոս Վիկտոր (լատին․՝ Sextus Aurelius Victor, մոտ 320, Աֆրիկա, praetorian prefecture of Italy - մոտ 390), IV դարի հռոմեական պատմիչ, ծնունդով Աֆրիկայից։ Նրա մասին հայտնի է, որ Հուլիանոս կայսեր օրոք՝ 361 թ. եղել է Ստորին Պանոնիայի կառավարիչը, իսկ 392-393 թթ.` Հռոմի պրեֆեկտը։ Նրա անունով են մեզ հասել «Հռոմեական ժողովրդի ծագումը» («De origine gentis Romanae»), «Կեսարների մասին» («De caesaribus»), «Հայտնի մարդկանց մասին» («De viris illustribus»), «Համառոտագրություններ կեսարների մասին» երկերը։ Վերոնշյալ աշխատություններից ժամանակակից ուսումնասիրողների կարծիքով հաստատապես նրան է պատկանում միայն «Կեսարների մասին» («De caesaribus») երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Օկտավիանոս Օգոստոսից մինչև Կոստանցիոս բոլոր Հռոմի կայսրերի համառոտ կենսագրությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]