Սերգո Օրջոնիկիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Կոնստանտինի Օրջոնիկիձե
վրաց.՝ გრიგოლ ორჯონიკიძე
Դրոշ
Դրոշ
ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ
դեկտեմբերի 21, 1930 - փետրվարի 18, 1937
Դրոշ
Դրոշ
ԽՄԿԿ (բ) քաղբյուրոյի անդամի թեկնածու
հուլիսի 23, 1926 - նոյեմբերի 3, 1926
Դրոշ
Դրոշ
4-րդ Գերագույն տնտեսական խորհրդի ներկայացուցիչ
նոյեմբերի 10 1930 - հունվարի 5 1932
Դրոշ
Դրոշ
1-ին բանգյուղտեսչության ժողկոմը, ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ
հունվարի 5, 1932 - փետրվար 18, 1937
Դրոշ
Դրոշ
ՀամԿ(բ)Կ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի նախագահ
նոյեմբերի 3, 1926 - դեկտեմբերի 15, 1930
Նախորդող Վալերիան Վլադիմիրովիչ Կույբիշև
Հաջորդող Անդրեյ Անդրեևիչ Անդրեև
Դրոշ
Դրոշ
ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի նախագահ
նոյեմբերի 5, 1926 - նոյեմբերի 10, 1930
Նախորդող Վալերիան Կույբիշև
Հաջորդող Ալեքսեյ Իվանովիչ Ռիկով
Դրոշ
Դրոշ
Անդրկովկասյան տարածաշրջանի ԽՄԿԿ (բ) առաջին քարտուղար
սեպտեմբեր 1926 - նոյեմբեր 1926
Նախորդող Անաստաս Իվանովիչ Միկոյան
Հաջորդող Միխայիլ Սեմյնովիչ Չուդով
Դրոշ
Դրոշ
Անդրկովկասյան տարածաշրջանի ԽՄԿԿ (բ) առաջին քարտուղար
փետրվար 1922 - սեպտեմբեր 1926
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և ԽՄԿԿ
Կրթություն՝ Թիֆլիսի բուժակների դպրոց
Մասնագիտություն՝ բուժակ
Ազգություն Ռուսաստան Ռուսաստան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ծննդյան օր հոկտեմբերի 12 (24), 1886
Ծննդավայր գյուղ Գորեշա, Շորապանիի գավառ, Քութայիսի նահանգ, ներկայումս Օրջոնիկիձեի շրջակ, Վրացական ԽՍՀ
Վախճանի օր փետրվարի 18, 1937
Վախճանի վայր Ռուսաստան Ռուսաստան, Մոսկվա ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ
Թաղված Կրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
 
Պարգևներ

Գրիգորի Կոնստանտինի Օրջոնիկիձե (վրաց.՝ გრიგოლ ორჯონიკიძე, ռուս.՝ Григорий Константинович Орджоникидзе, Սերգո Օրջոնիկիձե Սերգո - վրաց.՝ სერგო, հոկտեմբերի 12 (24), 1886, Ղորեշա, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 18, 1937(1937-02-18)[1][2][3], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային պետական և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1903 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ազնվականի ընտանիքում[4]։ 1901-1905 թվականներին սովորել է Թիֆլիսի բուժակների դպրոցում, մասնակցել ս-դումայի խմբակի աշխատանքներին։ 1903 թվականից պրոպագանդիստական գործունեություն է ծավալել Անդրերկաթուղու գլխավոր արհեստանոցների բանվորների շրջանում։ Եղել է Կամոյի[5][6] աշակերտը։

Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխությանը Անդրկովկասում։ 1905 թվականի դեկտեմբերին[7] Օրջոնիկիձեն ձերբակալվել է, 1906 թվականի մայիսին ազատ է արձակվել և օգոստոսին տարագրվել է Գերմանիա։

1907 թվականին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում[8], եղել է Բալտխանիի շրջանի կուսակցական կազմակերպիչը, ՌԱԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ 1907 թվականի նոյեմբերին բանտարկվել է, 1909 թվականին[9] աքսորվել Ենիսեյի նահանգ, որտեղից փախել է և անցել Իրան։ Այնտեղ Օրջոնիկիձեն մասնակցել է 1905-1911 թվականների հեղափոխությանը, կատարել ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հանձնարարությունները։ 1911 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ և սովորել Լոնժյումոյի կուսակցական դպրոցում։ 1911 թվականի ամռանը Վլադիմիր Լենինի հանձնարարությամբ վերադարձել է Ռուսաստան, աշխատել որպես ՌՍԴԲԿ 6-րդ համառուսաստանյան կոնֆերանսի հրավիրումը նախապատրաստող Արտասահմանյան կազմակերպական հանձնաժողովի լիազոր և Ռուսաստանյան կազմակերպական հանձնաժողովի անդամ։

Իբրև պատգամավոր Օրջոնիկիձեն մասնակցել է ՌԱԴԲԿ VI (Պրահայի) համառուսաստանյան կոնֆերանսին, ընտրվել ՌԱԴԲԿ Կենտկոմի և նրա Ռուսական բյուրոյի անդամ։

1912 թվականի ապրիլին Պետերբուրգում կրկին ձերբակալվել է, հոկտեմբերին՝ դատապարտվել 3 տարվա տաժանակրության և Սիբիրում ցմահ բնակության։

1912-1915 թվականներին եղել է Շլիսելբուրգիյ տաժանակրային բանտում, ապա աքսորվել Յակուտիա։

Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է Յակուտսկի խորհրդի գործադիր կոմիտեի անդամ։ 1917 թվականի հունիսից՝ ՌՄԴԲ(բ)Կ Պետրոգրադի կոմիտեի և Պետրոգրադի խորհրդի գործկոմի անդամ։

1917 թվականի հուլիսյան դեպքերից հետո մասնակցել է Լենինի ընդհատակ անցնելու կազմակերպմանը, երկու անգամ եղել է նրա մոտ Ռազլիվում։ Օրջոնիկիձեն եղել է ՌՍԴԲ(բ)կ VI համագումարի պատգամավոր, որտեղ հանդես է եկել Ռուսաստանի ժամանակավոր կառավարության դատին Լենինի ներկայանալու անթույլատրելիության մասին զեկուցումով։

Կուսակցության Կենտկոմի հանձնարարությամբ Օրջոնիկիձեն 1917 թվականի հունիս-օգոստոսին աշխատել է Պետրոգրադում, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ Անդրկովկասում։ 1917 թվականի հոկտեմբերի 24 (նոյեմբերի 6)-ին վերադառնալով Պետրոգրադ, մասնակցել է զինված ապստամբությանը, ապա Կերենսկու-Կրասնովի զորքերի դեմ մարտերին։

1917 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ուկրաինայի ժամանակավոր արտակարգ կոմիսար, պարենժողկոմատի լիազոր վերահսկիչ երկրի հարավում։ 1918 թվականի ապրիլին գլխավորել է Հարավային շրջանի ժամանակավոր արտակարգ կոմիսարիատը։ Քաղաքացիական պատերազմի տարիներին (1918-1920) Օրջոնիկիձեն եղել է քաղաքական ղեկավար աշխատող կարմիր բանակի զորամասերում։

1918 թվականին՝ Դոնի հանրապետության Կենտգործկոմի անդամ, Յարիցինի (այժմ՝ Վոլգոգրադ) պաշտպանության կազմակերպիչներից մեկը, Հյուսիսային Կովկասի պաշտպանության խորհրդի նախագահ։

1919 թվականին՝ Արևմտյան ռազմաճակատի 16-րդ բանակի, այնուհետև Հարավային ռազմաճակատի 14-րդ բանակի Ռազմհեղխորհրդի (ՌՀԽ) անդամ, Օրյոլի տակ Դենիկինի զորքերի ջախջախման, Դոնբասի, Խարկովի, Ձախափնյա Ուկրաինայի ազատագրման ղեկավարներից մեկը։

1920 թվականից՝ Կովկասյան ռազմաճակատի ՌՀԽ-ի անդամ և Հյուսիս-Կովկասյան հեղկոմի նախագահ, Հյուսիսային Կովկասում խորհրդային իշխանության վերականգնման բյուրոյի նախագահ։ 1920 թվականի ապրիլից Օրջոնիկիձեն, եղել է ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի նախագահ, Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում խորհրդային իշխանության հաստատման ակտիվ մասնակից։

1922-1926 թվականներին եղել է կուսակցության Անդրերկրկոմի առաջին քարտուղարը, ՀամԿ(բ)Կ Հյուսիս-Կովկասյան երկրկոմի առաջին քարտուղարը։

1926-1930 թվականներին Օրջոնիկիձեն ՀամԿ(բ)Կ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի նախագահն էր և բանգյուղտեսչության ժողկոմը, ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահի, Աշխատանքի ու պաշտպանության խորհրդի (ԱՊԽ) նախագահի տեղակալը, 1924 թվականից՝ ԽՍՀՄ Ռազմական հեղխորհրդի անդամ։

1930 թվականի նոյեմբերից՝ Համամիութենական ԺՏԲԽ-ի նախագահը, այնուհետև ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողկոմը։ Մեծ է Օրջոնիկիձեի ծառայությունը խորհրդային երկրի սոցիալիստ, ինդուստրացման գործում։ Օրջոնիկիձեն եղել է կուսակցության 11-17-րդ համագումարների պատգամավոր, 1921 թվականից՝ կուսակցության Կենտկոմի անդամ, 1926 թվականից՝ Կենտկոմի քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1930 թվականի դեկտեմբերից՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ քաղբյուրոյի անդամ։ Օրջոնիկիձեն եղել է ԽՍՀՄ ԿԳԿ անդամ։

Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով[10] :

Մահացել է 1937 թվականի փետրվարի 17–18-ին։

Թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։ Ի հավերժումն Օրջոնիկիձեի հիշատակի Խորհրդային Միության տարբեր վայրերում մի շարք քաղաքներ, քաղաքային և գյուղական շրջաններ, ավաններ, ուսումնական հաստատություններ, գործարաններ, փողոցներ և հրապարակներ կոչվում են Օրջոնիկիձեի անունով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Орджоникидзе Григорий Константинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Montefiore, Simon Sebag (2004). Stalin: The Court of the Red Tsar. New York: Knopf. էջ 123. ISBN 1-4000-7678-1.
  5. «Сестра Камо (Д. А. Хутулащвили) | РУССКАЯ РЕВОЛЮЦИЯ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  7. «Орджоникидзе, Григорий (Серго) Константинович». Большая Русская Биографическая энциклопедия. ИДДК, 2007 г. (Big Russian Biographical Encyclopedia, 2007). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «Орджоникидзе, Григорий (Серго) Константинович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 20-ին.
  9. Gregor Yaghikiyan, Showravi va jonbesh-e jangal (The Soviet Union and the Jungle Movement) (Persian), Editor: Borzouyeh Dehgan, Tehran: Novin, 1984.
  10. Conquest, Robert (1968). The Great Terror. Macmillan.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oleg Witaljewitsch Chlewnjuk: In Stalin's Shadow: The Career of "Sergo" Ordzhonikidze; Sharpe, Armonk, NY [u.a.] 1995, ISBN 1-563-24562-0
  • Zinaida Gavrilovna Ordzhonikidze: Put' bol'shevika: stranitsy iz zhizni G.K. Ordzhonikidze. Gos. izd-vo polit. lit-ry, Moskva 1956
  • Anton Kirillovich Kelendzheridze: Sergo Ordzhonikidze – zhurnalist. Merani, Tbilisi 1969
  • Boris Souvarine: Stalin – Anmerkungen zur Geschichte des Bolschewismus; Bernard & Graefe Verlag München 1980, ISBN 3-7637-5210-2
  • J. Arch Getty, Oleg V. Naumov: The Road to Terror – Stalin and the Self-Destruction of the Bolschewiks, 1932-1939; Yale University Press New Haven and London 1999, ISBN 0-300-07772-6 (Enthält die Übersetzung einiger Reden und Schriften Ordschonikidses ins Englische)
  • Oleg Witaljewitsch Chlewnjuk: Сталин и Орджоникидзе. Конфликты в Политбюро в 30-е годы. (Stalin und Ordschonikidse. Konflikte im Politbüro in den 30er Jahren); Серия «АИРО-монография»; Moskau 1993

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]