Սեն Դենի աբբայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեն Դենի աբբայություն
ֆր.՝ Basilique Saint-Denis
Սեն Դենի արևմտյան ճակատը
Հիմնական տվյալներ
Տեսակփոքր բազիլիկ և կաթոլիկ տաճար
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏեղագրությունՖրանսիա Սեն ԴԵնի,
Դավանանքկաթոլիկություն
ՎանականությունԲենեդիկտյան միաբանություն
ԹեմՀռոմեյական կաթոլիկական եկեղեցու Փարիզի արքիեպիսկոպոսի թեմ
Հոգևոր կարգավիճակկանգուն
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ներկա վիճակԳործող
Մասն էabbey of Saint-Denis?
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1], դասակարգված պատմական հուշարձան[1] և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ
ՆվիրվածDenis
ԱնվանվածDenis
ՃարտարապետՍյուգերի
Ճարտարապետական տիպԵկեղեցի
Ճարտարապետական ոճգոթական, ռոմանական
Կառուցման սկիզբ1140 թ.
Կառուցման ավարտ1144 թ.
Հիմնադրված12-րդ դար
69
Լայնություն69
Բարձրություն29 մետր[2]
Քարտեզ
Քարտեզ
48°56′08″ հս․ լ. 2°21′35″ ավ. ե.HGЯO
 Basilique Saint-Denis Վիքիպահեստում
saint-denis-basilique.fr

Սեն Դենի աբբայություն (ֆր.՝ Abbaye de Saint-Denis), միջնադարյան Ֆրանսիայի բենեդիկտյան աբբայություն Փարիզի հյուսիսային արվարձան Սեն Դենիում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին դարում աբբայության տեղում հռոմեական Կատուլիակ կոչվող բնակավայր էր (լատին․՝ Catulliacum)։ Ըստ քրիստոնեական ավանդության գլխատված և գլուխը ձեռքին, Մոնմարտրից այստեղ է եկել Փարիզի առաջին եպիսկոպոս Դիոնիս Փարիզեցին։ 475 թվականին, Սուրբ Ժենևիևայի օրհնությամբ, սրբի գերեզմանի վրա բազիլիկ են կառուցում։ Դագոբեր I-ի ժամանակ այստեղ հիմնվում է բենեդիկտյան մենաստան, որը 630 թվականին վերակառուցվում և դառնում է մենաստանի գլխավոր տաճարը։

Աբբայությունը իր առավելագույն ծաղկմանն է հասնում Սուգերի աբբայի ժամանակ, որը 1137-1144 թվականներին կառուցում է առաջին գոթական ոճով եկեղեցին[3]։ Սկզբում այս ոճը պարզապես կոչվում էր ֆրանսիական ոճ (Opus Francigenum)[4]։ Սա էական ազդեցություն է թողնում Ֆրանսիայում գոթական ոճի զարգացմանը։ 13-րդ դարի սկզբին Լյուդովիկոս IX Սուրբը հրամայում է բազիլիկ տեղափոխել իր նախորդների աճյունները և դրանց համար մահարձաններ ստեղծել։ Այդ ժամանակից եկեղեցին ծառայել է որպես ֆրանսիական թագավորների գերեզմանատուն։ Աբբայությունը, որտեղ թաղված են համարյա Ֆրանսիայի բոլոր թագավորները և նրանց ընտանիքի անդամները, հաճախ անվանում են «ֆրանսիական թագավորների գերեզմանոց»։

Այստեղ թաղված են 25 ֆրանսիական թագավոր (սկսած Դագոբեր I-ից, † 638), 10 թագուհի, 84 արքայազն և արքայադստրեր։ Արևմտյան ճակատի մի մասը, երկու աշտարակներն ու գավիթը կառուցվել են Սուգերիի օրոք։ 13-րդ դարի 10 մետրանոց 37 պատուհաններով սրահը, տաճարի ներքին հարդարանքը և Դիոնիսոսի արձանը ավելի ուշ շրջանի են։ Դամբարաններից շատերը ոչնչացվել են 1793 թվականի հոկտեմբերին, մի մասը տեղափոխվել են Փարիզ, բայց Վիոլե լե Դյուկը դրանք վերադարձրել է ետ։

Առավել գեղարվեստական արժեք ունեն Լյուդովիկոս IX-ի որդի Լյուդովիկոսի, Լյուդովիկոս XII-ի և նրա կնոջ Աննա Բրետոնացու Հենրիխ II և իր կնոջ՝ Եկատերինա Մեդիչիի և Ֆրանցիսկոս I-ի դամբարանները, նաև Ֆրեդեգունդի († 597) մոզայիկ հուշարձանը։ 1814 թվականին թագավորների և նրանց հարազատների ոսկորները հավաքվում և տեղադրվում են աբբայության ոսկրանոցում։ Հեղափոխության ժամանակ գլխատված Լյուդովիկոս XVI-ի և Մարիա Անտուանետի, տարագրության մեջ մահացած արքայազնի ու արքայադստեր մնացորդները վերաթաղում են ստորգետնյա խորանում։ 1820 թվականին այստեղ թաղվում են նաև Շարլ Ֆերդինանդը, 1824 թվականին Լյուդովիկոս XVIII-ը։ 1830 թվականի հեղափոխությունից հետո աբբայությունում հուղակավորություն չի կատարվել։ Շառլ Բուրբոնի համար նախապես պատրաստված գրանիտե սալը այդպես էլ չօգտագործվեց, քանի որ թագավորը մահացավ վտարանդիության մեջ։

Աբբայության հին շենքում 1815 թվականից սկսած գտնվում է 1801 թվականին Նապոլեոն Բոնապարտի հիմնած Պատվո Լեգեոնի ասպետների դուստրերի և քույրերի ինստիտուտը։ 1869 թվականին աբբայությունը վերականգնել է հայտնի ճարտարապետ Վիոլե լե Դյուկը։

2004 թվականի հունիսի 9-ին եկեղեցում հողին է հանձնվել Լյուդովիկոս XVI-ի և Մարիա Անտուանետի որդի, այդպես էլ գահ չբարձրացած Լյուդովիկոս XVII-ի սիրտը[5]։

Լևոն Զ-ի գերեզմանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Զ-ի գերեզմանաքարը

Սեն Դենի աբբայությունում է թաղված Կիլիկիայի հայկական վերջին թագավոր Լևոն Զ-ն։ Նա կյանքի վերջին տարիներին ապրել է Փարիզի Սենտ–Օուեն պալատում, որը նրան 1384 թվականին հատկացրել էր Ֆրանսիայի Շառլ VI թագավորը։ Մահվանից հետո աճյունը ամփոփվել է Ցելեստինցիների աբբայությունում՝ իր նշանակալությամբ Սեն Դենիից հետո երկրորդ գերեզմանատանը։ Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո Լևոն Զ-ի սպիտակ մարմարե գերեզմանաքարը տեղափոխել են Սեն Դենի։ Գերեզմանը դատարկ է, քանի որ հեղափոխության ժամանակ Լևոն Զ-ի մասունքներն էլ պղծվել և շպրտվել են դուրս։

Հուշարձանի հեղինակը անհայտ է։ Այն կատարված է շատ ռեալիստական, որը տեղիք է տալիս մտածելու, որ կատարվել է թագավորի կենդանության օրոք[6] Լևոն Զ-ի պառկած արձանի ձեռքերում են գայիսոն (այժմ կոտրված է) և ձեռնոցներ՝ մեծ արքայազների խորհրդանիշները։ Գերեզմանաքարին գրված է՝

Այստեղ հանգչում է ազնվաբարո և հիասքանչ արքայազն Լևոն դե Լուսինյան Զ-ն, լատինական Հայաստանի թագավորը, որը մահացել է Փարիզում 1399 թվականի նոյեմբերի 29-րդ օրհնյալ օրը։ Աղոթեք նրա համար։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. https://whc.unesco.org/en/tentativelists/230/
  3. Banister Fletcher, A History of Architecture on the Comparative Method. (անգլ.)
  4. Hugh Honour|Honour, H. and J. Fleming, (2009) A World History of Art. 7th edn. London: Laurence King Publishing, p. 376. ISBN 9781856695848 (անգլ.)
  5. .Լյուդովիկոս XVII-ի սիրտը թաղվել է Սեն Դենիում Travel.Ru
  6. Կլոդ Մութաֆյան, Լևոն VI
  7. Գերեզմանաքարի XIV դարի բնօրինակ տեքստը