Սարգիս Զաբունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Զաբունյան
Ծնվել էսեպտեմբերի 26, 1938(1938-09-26)[1][2][3] (85 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[4][3]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5] և  Թուրքիա[6]
ԿրթությունՄիմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան
Մասնագիտություննկարիչ, նկարազարդող, կոնցեպտուալ արվեստագետ և վիդեոնկարիչ
Ուշագրավ աշխատանքներՕրեր ու գիշերներ
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր
Կայքsarkis.fr
 Sarkis Zabunyan Վիքիպահեստում

Սարգիս Զաբունյան, Սարգիս (սեպտեմբերի 26, 1938(1938-09-26)[1][2][3], Ստամբուլ, Թուրքիա[4][3]), սփյուռքահայ նկարիչ, կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին Էդվարդ Մունկի «Ճիչ» ստեղծագործության արտատպված մի օրինակ տեսնելուց հետո նա սկսել է նկարել, այնուհետև սովորել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայում։ 1964 թվականից բնակվում է Ֆրանսիայում։ 1967 թվականին "Salon de Mai"-ում ներկայացնելով «Ճանաչո՞ւմ եք Ժոզեֆ Բոյսին» աշխատանքն արժանացել է Փարիզի բիենալեի մրցանակի։

1980-1990 թթ. եղել է Ստրասբուրգի Դեկորատիվ արվեստի դպրոցի տնօրեն, 1988-1995 թթ.` Պլաստիկ արվեստի ինստիտուտում վարել է մի շարք սեմինարներ։ 1980 թվականից բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներ է ունեցել Վենետիկում, Սիդնեյում, Ստամբուլում[7], Մոսկվայում, Հայաստանում, Ժնևի Մամկո (Mamco) թանգարանում։

1985 թվականին Բեռնի Քունստհալլեում բացվել է Սարգսի «Ma memoire est ma patrie» («Իմ հիշողությունն իմ հայրենիքն է») ցուցահանդեսը։ Սարգսի համար արվեստը հիշողությունից է սերում, առաջին հերթին զուտ կենսագրականը դուրս է մղվում՝ տեղը զիջելով բոլոր ձայներին, տեսածին, կարդացածին, որ ներառնելով կարող է տեր դարձնել մարդկության ողջ պատմությանն ու մշակույթին։

Ժնևի ժամանակակից արվեստի Մամկո (Mamco) թանգարանում կայացած «Hotel Sarkis» ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 200 ստեղծագործություն։ Ինստալացիա, լուսանկար, ջրաներկ ու վիդեո։ Սարգիսը կապում է նկարչությունն ու կինոն՝ Արևմուտք-Արևելքն ինտելեկտուալ ավանդույթներով[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  4. 4,0 4,1 4,2 https://zkm.de/en/person/sarkis-zabunyan
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. https://rkd.nl/nl/explore/artists/225720
  7. Արվեստի համադրումներ
  8. Սարգիսը գրավել է Մամկոյի բոլոր սրահները(չաշխատող հղում)
  9. «Ֆրանսահայ կերպարվեստ, [[Շահեն Խաչատրյան]], Երևան Անահիտ, 1991։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Զաբունյան» հոդվածին։