Սայֆուդդին Կիտչլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայֆուդդին Կիտչլու
անգլ.՝ Saifuddin Kitchlew
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1888(1888-01-15)
ԾննդավայրԱմրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 9, 1963(1963-10-09) (75 տարեկան)
Մահվան վայրԴելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Կրոնիսլամ
ԿրթությունՔեմբրիջի համալսարան և Ալահաբադի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բարիսթեր
ԿուսակցությունՀնդկական ազգային կոնգրես
Պարգևներ և
մրցանակներ
Միջազգային ստալինյան մրցանակ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար»

Կիտչլու Սայֆուդդին (քաշմիրերեն՝ सैफ़ुद्दीन किचलू,, հունվարի 15, 1888(1888-01-15), Ամրիտսար, Ջալանդհարի դիվիզիա, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հոկտեմբերի 9, 1963(1963-10-09), Դելի, Դելիի ազգային մայրաքաղաքային տարածք, Հնդկաստան), Հնդկաստանի հասարակական գործիչ, փաստաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր։ Ավարտել է Ալլահաբադի և Քեմբրիջի համալսարանները։ Հնդկաստանի ազգային կոնգրեսի կուսակցության անդամ։

1919 թվականից՝ Հյուսիս-արևմտյան Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման ղեկավար։ Հնդկաստանի անկախության հռչակումից (1947) հետո մասնակցել է Խաղաղության կողմնակիցների շարժման կազմակերպմանը և ղեկավարմանը։ 1951 թվականին ընտրվել է Խաղաղության համահնդկական խորհրդի նախագահ և Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ։ 1955-1959 թվականներին եղել է ԽՀԽ փոխնախագահ, 1959 թվականից՝ ԽՏԽ Նախագահության անդամ։ Արժանացել է «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի (1952

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Freedom fighter: The story of Dr. Saifuddin Kitchlew, by F. Z. Kichlew. New Horizon, 1979. ISBN 0-86116-126-2.
  • Saifuddin Kitchlew: hero of Jallianwala Bagh (National Biography), by Toufique Kitchlew. National Book Trust, India, 1987.
  • Selected works and speeches of Dr. Saifuddin Kitchlew, Ed. Toufique Kitchlew. 1999.
  • Luminous Life Of Saifuddin Kitchlew, by Shyam Dua. Tiny Tots Publication, 2004. ISBN 81-7573-818-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 449