Սայիդ Կութուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայիդ Կութուբ
արաբ․՝ سَيِّد قُطْب‎‎
Ծնվել էհոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[1]
Մուշա, Ասյուտ, Եգիպտոս
Մահացել էօգոստոսի 29, 1966(1966-08-29)[2][3] (59 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
մահապատիժ
Քաղաքացիություն Եգիպտոս
Դավանանքիսլամ
ՈւղղությունԻսլամիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա, լրագրող, բանաստեղծ, ոչ գեղարվեստական գրող և հեղափոխական
ԱնդամակցությունՄուսուլման եղբայրներ
Ալմա մատերԿահիրեի համալսարան և Հյուսիսային Կոլորադոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինարաբերեն[2]
Ազդվել էIbn Taymiyyah?, Հասան ալ-Բաննա, Syed Abul Ala Maududi? և Abd al-Qahir al-Jurjani?
ԿուսակցությունՎաֆդ կուսակցություն
 Sayyid Qutb Վիքիպահեստում

Սայիդ Կութուբ, նաև՝ Կութբ, Ղութուբ, Ղութբ (արաբերեն՝ سيد قطب) (հոկտեմբերի 9, 1906(1906-10-09)[1], Մուշա, Ասյուտ, Եգիպտոս - օգոստոսի 29, 1966(1966-08-29)[2][3], Կահիրե, Եգիպտոս)[4] օգոստոսի 29, 1966), եգիպտացի մուսուլման աստվածաբան, փիլիսոփա և գրող, իսլամիզմի ջատագով և տեսաբան, «Մուսուլման Եղբայրներ» իսլամիստական քաղաքական ուղղության ականավոր գործիչ։ Կութուբը մեծ ազդեցություն ունեցած է Ալ-Քայիդայի և Իսլամական ջիհադի վրա[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վերին Եգիպտոսի Ասյութ մուհաֆազայի Մուշա ավանում, մանր կալվածատիրոջ ընտանիքում։ Հայրը ակտիվ էր տեղական քաղաքական և իսլամական կյանքում, ինչը մեծ ազդեցություն գործեց Սայիդ Կութուբի հետագա կյանքում։ Բարձրագույն կրթություն ստացավ Կահիրեում, ապա անցավ աշխատանքի որպես ուսուցիչ։

Սայիդ Կութուբը բազմաթիվ աշխատությունների հեղինակ է, գրել է 24 գիրք, հիմնականում՝ աստվածաբանական և կրոնա-քաղաքական թեմաներով։ Ստեղծագործությունների թվում է նաև մի շարք վեպեր և բանաստեղծություններ։ Նրա գլուխ-գործոցն է համարվում 30 հատորից բաղկացած «Ֆի զիլալ ալ-Կուրան» («Ղուրանի հովանու ներքո») աշխատությունը, որտեղ նա ներկայացրել է Ղուրանի ծավալուն մեկնաբանություններ։

Այցելել է Միացյալ Նահանգներ և հայրենիք վերադառնալուց հետո ակտիվորեն հանդես է եկել Արևմուտքի բարոյա-հասարակական դրվածքի դեմ[7][8]։ Ժամանակի ընթացքում Կութուբի իսլամիստական հայացքներն ստացան ավելի ծայրահեղ բնույթ և նա ընդրկվեց քաղաքական պայքարի մեջ, ուղղված Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի քաղաքականության դեմ։ Մի քանի անգամ ձերբակալվել է, բանտարկվել և ապա ազատ արձակվել։ 1965 թ. օգոստոսին կրկին ձերբակալվել է և, ի շարս այլոց, ամբաստանվել է հակապետական գործունեության մեջ՝ կառավարության հեղաշրջում կազմակերպող խմբակում մասնակցելու մեղադրանքով։ Դատավարության արդյունքում դատապարտվել է մահապատժի՝ կախաղան հանելու միջոցով, ինչն ի կատար է ածվել 1966 թ. օգոստոսի 29-ին։

Սայիդ Կութուբի կրոնա-քաղաքական փիլիսոփայությունը և իսլամի հասարակական դրույթների արմատական մեկնաբանությունը մեծ ազդեցություն են գործել ժամանակակից իսլամական ծայրահեղ գաղափարախոսության և հոսանքների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://global.britannica.com/biography/Sayyid-Qutb
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. Որոշ աղբյուրներ (օրինակ ԱՄՆ գրադարանի Կոնգրեսը նշում են Կութուբի ծնունդը 1903 թվականին։
  5. Կեպել, War for Muslim Minds, (2004) էջ.174-5
  6. Կեպել, Jihad, (2002), էջ. 51
  7. PBS program America at the crossroads.
  8. Դավիթ Վոն Դրեհլե, A Lesson In Hate Արխիվացված 2009-04-19 Stanford Web Archive Smithsonian Magazine