Ռուդոլֆ Դիզել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Դիզել
գերմ.՝ Rudolf Diesel
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1858(1858-03-18)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ[4]
Մահացել էսեպտեմբերի 30, 1913(1913-09-30)[1] (55 տարեկան)
Մահվան վայրԼա Մանշ
Գերեզմանծով
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնլյութերականություն
ԿրթությունՄյունխենի տեխնիկական համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան[5]
Մասնագիտությունգյուտարար, ձեռնարկատեր, ճարտարագետ և էսպերանտիստ
ԱշխատավայրSulzer և MAN SE
ԱմուսինLouise Martha Diesel?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAssociation of German Engineers?
ԵրեխաներԷուգեն Դիզել և Hedwig von Schmidt?[8]
Ստորագրություն
Изображение автографа
 Rudolf Diesel Վիքիպահեստում

Ռուդոլֆ Դիզել (գերմ.՝ Rudolf Diesel), մարտի 18, 1858(1858-03-18)[1][2][3][…], Փարիզ[4] - սեպտեմբերի 30, 1913(1913-09-30)[1], Լա Մանշ), գերմանացի ինժեներ, սեղմումից բռնկվող ներքին այրման շարժիչի ստեղծողը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆրանսիա արտագաղթած գերմանական ընտանիքում։ Բռնկված ֆրանս-պրուսական պատերազմի պատճառով 1870 թ. ամբողջ ընտանիքին աքսորեցին Անգլիա։ Կրթություն ստանալու համար ծնողները Ռուդոլֆին ուղարկեցին Գերմանիա՝ սկզբում Աուգսբուրգ, այնուհետև Մյունխեն, բարձրագույն տեխնիկական դպրոց, որը նա ավարտեց գերազանցությամբ՝ դառնալով սառնարանների տեղավորման ինժեներ։ Ավարտել է Մյունխենի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցը (1878)։ Երիտասարդ Դիզելին հովանավորում էր ինժեներ և ձեռնարկու Կարլ ֆոն Լինդեն, որը 1880 թ. Ռուդոլֆին աշխատանքի տեղավորեց իր ֆիրմայի ֆրանսիական բաժնում։

Գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզելի շարժիչի արտոնագիրը

Կտրուկ սեղմված և լայնացած վիճակում գտնվող գազին հետևելը Դիզելին հանգեցրեց շարժիչի գլանում գազի բաղադրության անկայծ բոցավառման մտքին։

Գազի հետ առաջին փորձերից հետո հետազոտողն անցավ վառելիքային հեղուկների փորձարկումներին՝ բոցավառման համար կիրառելով սեղմված օդի բարձր ջերմաստիճանը։

1890 թ. Ռուդոլֆը տեղափոխվեց Լինդեյի ձեռնարկատան բեռլինյան բաժին։ Այստեղ նա ներկայացրեց իր գաղափարների հաշվարկներն ու տեսական հիմնավորումները և 1892 թ. ստացավ արտոնագիր։

1897 թ. Դիզելին հաջողվեց ցուցադրել քսանհինգ ձիաուժ հզորությամբ իր հորինվածքի գործող շարժիչի աշխատանքը։ Բարձր էֆեկտիվությամբ շարժիչը հետաքրքրեց Կրուպպա ֆիրմային, Աուգսբուրգի մեքենաշինարարական գործարաններին։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուդոլֆն ունենում է կոմերցիոն հաջողություն, սակայն որոշ ժամանակ անց դադարում են արտոնագրություններ տալ արդեն այլ գյուտարարների կողմից վավերացված կառուցողական հաշվեսխալների հետևանքով։ Հավանաբար, նա մահացել է Լա-մանշ նեղուցում՝ «Դրեզդեն» փոստային շոգենավի խորտակումից։ Առաջ են քաշում մեկ այլ տարբերակ, ըստ որի նա ինքնասպան է եղել ֆինանսական անհաջողությունների պատճառով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 381