Ռոջեր Գլովեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոջեր Գլովեր
Բնօրինակ անունանգլ.՝ Roger Glover
Ի ծնե անունանգլ.՝ Roger David Glover
Ծնվել էնոյեմբերի 30, 1945(1945-11-30)[1] (78 տարեկան)
Բրեկոն, Brecon, Պոուիս, Ուելս, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն և  Ուելս
Ժանրերհարդ ռոք[2] և պրոգրեսիվ ռոք[3]
Մասնագիտությունբասիստ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր
Գործիքներբաս կիթառ, կիթառ[3] և բաս[3]
ԿրթությունՄիդլսեքսի համալսարան և Harrow High School?
ԱնդամակցությունԴիփ Փարփլ
Կայքrogerglover.com
 Roger Glover Վիքիպահեստում

Ռոջեր Դեյվիդ Գլովեր (անգլ.՝ Roger David Glover, նոյեմբերի 30, 1945(1945-11-30)[1], Բրեկոն, Brecon, Պոուիս, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի երաժիշտ է, երգահան և պրոդյուսեր, առավել հայտնի է որպես հանրահայտ Դիփ Փարփլ խմբի բաս կիթառահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ուելսում, հետագայում ընտանիքի հետ հաստատվել է Լոնդոնում։ 13 տարեկանից սկսել է նվագել կիթառ։ Հարրոուի արական դպրոցում նա ստեղծեց իր առաջին խումբը՝ Madisons, որը հետագայում վերանվանվեց Episode Six և խմբին միացավ Յան Գիլլանը։ 1969 թ. Գլովերն ու Գիլլանը միացան Դիփ Փարփլ խմբին և ձայնագրեցին խմբի ամենահայտնի ալբոմները՝ In Rock, Fireball և Machine Head։

1970-ականներին նա Judas Priest, Nazareth, Elf, Ian Gillan Band խմբերի և Դեյվիդ Քովերդեյլի պրոդյուսերն էր։

1979-1984 թթ. նվագում էր Rainbow խմբում, թողարկեց նաև հաջող սոլո ալբոմներ (Butterfly Ball, Elements Mask)։

1984 թ. կրկին միացավ վերստեղծված Դիփ Փարփլ խմբին։ 1988-ին Գիլլանի հետ թողարկեց Accidentally on Purpose ալբոմը, 2002-ին՝ Snapshot-ը՝ Roger Glover & The Guilty Party անվամբ, իսկ 2011-ին՝ If Life Was Easy սոլո ալբոմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Գլովեր» հոդվածին։