Ռոնդո (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը բանաստեղծության կառուցման կայուն ձևի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ռոնդո (այլ կիրառումներ)։

Ռոնդո (ֆրանսերեն rondeau - «կլոր» բառից), բանաստեղծության կառուցման կայուն ձև։

Ռոնդոն հենվում է որոշ տողերի կրկնության և ամբողջ բանաստեղծության մեջ միայն երկու հանգի օգտագործման վրա։ Առաջացել է միջնադարյան ֆրանսիական պոեզիայում։

Գրվել են 8, 15, նույնիսկ 25 տողանի ռոնդոներ։ Սակայն ամենից տարածվածը եղել է 13 տողանի ռոնդոն՝ բաղկացած երկու քառատողից և վերջում մեկ 5 տողանի տնից։ Ռոնդոյի առաջին տողը կրկնվում է նաև 7-րդ և վերջին՝ 13-րդ տողերում, իսկ 2-րդ տողը՝ իբրև 8-րդ տող։ Ռոնդոյի ձևով գրելու առանձին փորձեր են արվել նաև նոր ժամանակներում, այդ թվում նաև արևմտահայ բանաստեղծ Արշակ Չոպանյանը[1]։ Ահա նրա ռոնդոներից մեկը («Փրփուրը»).

Ես ժանյակն եմ ձյունագույն,
Պճնող կատարն ալիքին.
Հառաչանքն եմ կաթնագին՝
Հուզված ծովին խաժ հոգվույն։

Իմ ծոցս իրեն կընտրե բույն
Երփներանգ շողն արեգակին.
Ես ժանյակն եմ ձյունագույն,
Պճնող կատարն ալիքին։

Ոչի՛նչ ինձմե փափկագույն.
Ծնունդ հովուն քմայքին,
Կապրեմ պահ մը հեշտագին
Ու կըցնդեմ ես իսկույն.
Ես ժայնակն եմ ոսկեգույն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1972). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 253-254.